Alt

Համայնքային արվեստի փառատոնի ամփոփիչ միջոցառումները


Ձեռքի աշխատանքներ, ինտերակտիվ և նկարչական խաղեր, բացօթյա ցուցահանդեսներ մայրաքաղաքում: Հոկտեբերի 30-ին և 31-ին Համայնքային արվեստի փառատոնն ամփոփեց աշխատանքային եռամյա ծրագիրը:  
2014-11-03 21:53:17
Alt

«Զանգակ» հրատարակչության նոր գրքերը


Շվեդ գրող Յունասս Յունասսոնի Հարյուրամյա ծերուկը» վեպի հայերեն թարգմանությունը և Նաիրա Եդիգարյանի Իմ տատիկ Թամթիմարիան» հեքիաթ-վիպակը կարելի է ձեռքբերել Զանգակ» գրատանը և երևանյան բոլոր գրախանութներում:
2014-11-03 21:47:44
Alt

Նոր հմտություններ՝ բուհական թանգարանների մասնագետներին


Թանգարանների միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեն և Թանգարանների աշխատակիցների, բարեկամների ասոցիացիան Բուհական և ակադեմիական թանգարանների հանրահռչակումը» թեմայով հավաք են անցկացրել: Դասընթացի ժամանակ իրենց փորձն են ներկայացրել  օտարերկրյա մասնագետները:  
2014-11-03 21:42:54
Alt

«Ցեղասպանության որբերը» ֆիլմը ներկայացվել է «Էմմի» մրցանակաբաշխության


Սցենարիստ, ռեժիսոր Բարեդ Մանորյանի Ցեսապանության որբերը» վավերագրական ֆիլմում Բեյրութի մոտ գտնվող Անթուրա» որբանոցի մանրամասն պատմության միջոցով անդրադարձ է կատարվում կանանց և երեխաների տեղահանմանն ու կոտորածին: Հեռուստատեսային արվեստի և գիտության ազգային ակադեմիայի կողմից հեռուստաֆիլմն... ավելի
2014-11-03 21:24:17
Alt

Զինվորների օրհնություն Մրգավան գյուղում


Մարտական և կարգապահական բարձր պատրաստվածության համար ԼՂ պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում ծառայող, Արարատի մարզում բնակվող զինվորներին պարգևատրել էր 5-օրյա ուղեգրով դեպի տուն: Զինվորների օրհնության կարգ կատարեց Մրգավանի հոգևոր հովիվ Մխիթար քահանա Ալոյանը: 
2014-11-03 21:15:24
Alt

«Օվսաննա» երգչախմբի համերգը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակին


Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կազմակերպած համերգը Ս. Հովհաննես եկեղեցու երիտասարդաց միության անդամներից կազմված Օվսաննա» երգչախումբն անց էր կացնում Հարյուրամյակին ընդառաջ» ծրագրի շրջանակում:
2014-11-01 20:56:47
Alt

Մեկնարկեց հայ ժամանակակից երաժշտության փառատոնը


Վահրամ Բաբայան, Ստեփան Սուքիասյան, Իրինա Խաչատրյան և Նուբար Ասլանյան. այս չորս ժամանակակից կոմպոզիտորներին էր վիճակվել պատիվը` ներկայանալու հայ ժամանակակից երաժշտության փառատոնի բացմանը: Համերգը տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին, Արամ Խաչատրյան» համերգասրահում: 
2014-11-01 20:22:50
Alt

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված ջազային համերգներ Գյումրիում և Երևանում


Հայաստանի hանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը (դիրիժոր՝ Երվանդ Երզնկյան), կլարնետահար Իգոր Ֆյոդորովը, թավջութակահար Դենիս Շապովալովը և դաշնակահար Եվգենի Բրախմանը Գյումրիի և Երևանի իրենց համերգները նվիրել էին Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին:
2014-11-01 20:19:12
Alt

Էլվիրա Ուզունյանի ստեղծագործական երեկոն


Հոկտեմբերի 25-ին ութսուներորդ հոբելյանն էր տոնում  օպերային բեմարվեստի նշանավոր երգչուհի, Հայաստանի և Վրաստանի ժողովրդական արտիստ Էլվիրա Ուզունյանը: Անվանի արվեստագետի հոբելյանական երեկոն երևանյան օպերայի բեմում էր, որտեղ մոտ երեսուն տարի փայլել է երգչուհու տաղանդը: 
2014-11-01 20:00:09
Alt

Չինացի երաժիշտները` Արամ Խաչատրյանի անվան երկրորդ միջազգային փառատոնին


Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, չին կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգը և ջութակահար Նին Ֆենը մեկ բեմում էին: Հայաստանում առաջին անգամ կատարվեց չինացի կոմպոզիտոր Ֆու-Տոնգ Վոնգի հանրահայտ Քոնդորի հերոսները» սիմֆոնիան:
2014-11-01 19:58:06
Alt

Հայ եկեղեցու պատմություն առարկայի դասասենյակի բացում Գյումրիում


Վորլդ Վիժն» քրիստոնեական կազմակերպության օժանդակությամբ Գյումրիի թիվ 40 դպրոցում  կահավորվել է դասարան, որը կծառայի  իբրև հայ առաքելական եկեղեցու կիրակնօրյա դպրոց:  
2014-10-31 21:13:52
Alt

Հակամարտությունների խաղաղ կարգավորում՝ քննարկում է ԵՀԽ Կլոր սեղան հիմնադրամը


Քաղաքացիական հասարակության դերը հակամարտությունների խաղաղ կարգավորման գործընթացում» թեմայով քննարկում էր կազմակերպել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը: Քննարկվում էր հայ և ադրբեջանական հասարակությունների միջև կապեր հաստատելու նոր ձևաչափերի անհրաժեշտության... ավելի
2014-10-31 21:10:08