Alt

Քահանայից ժողով Սանկտ-Պետերբուրգում


Մայիսի 5-ից 7-ը Սանկտ-Պետերբուրգում, թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի քահանայից տարեկան ժողովը:
2014-05-08 22:21:51
Alt

Երկրապահի օրը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնում


Այսուհետ ամեն տարի մայիսի 8-ին հայ առաքելական բոլոր եկեղեցիներում կմատուցվի Սուրբ պատարագ՝ նվիրված երկրապահի օրվան: Այս տարի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում պատարագին մասնակցում էին Երկրապահ կամավորականների միության բազմաթիվ անդամներ, զոհված ազատամարտիկների հարազատներ, գեներալներ:
2014-05-08 22:10:04
Alt

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնի բացումը


Փառատոնի հոբելյանական համերգաշրջանը մեկնարկեց մայիսի 7-ին՝ Ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում: Փառատոնի բացման համերգին մասնակցում էր Հայաստանի պետական կամերային նվագախումբը` դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ: Երեկոյի հյուրը շվեյցարաբնակ օպերային երգչուհի Վարդուհի Խաչատրյանն էր:
2014-05-08 21:31:02
Alt

Հանդիպում արձակագիր Հովհաննես Երանյանի հետ


Ժամանակակից գրողների հետ Հայ գիրք» գրախանութում անցկացվող հանդիպումների շարքում այս անգամ քննարկում էր կազմակերպվել արձակագիր Հովհաննես Երանյանի հետ: Ներկայացվեց նաև Երանյանի նոր գիրքը՝ Այլ ոտնահետքեր» ժողովածուն, որն ամփոփում է գրողի նախորդ գրքերում ընդգրկված պատմվածքները:
2014-05-08 16:10:25
Alt

«Ոսկե ծիրան-2014». ասուլիս ՀՀ մշակույթի նախարարությունում


Հուլիսի 13-20-ը Ոսկե ծիրան» կինոփառատոնը կրկին կմեկտեղի Հայաստանի ու արտերկրի կինոգործիչներին: Փառատոնը կպահպանի միջազգային խաղարկային, վավերագրական, հայկական համայնապատկեր, և Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի ավանդական դարձած 4 մրցույթները: Այս տարի փառատոնը նվիրված է Սերգեյ Փառաջանովի... ավելի
2014-05-06 23:51:23
Alt

Ուխտագնացություն Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրեր


Մայիսի 2-ից 4-ը Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի հետ տասնյակ ուխտավորներ այցելել են Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմրաղբյուր, Չինարի, Մովսես գյուղեր և Բերդ քաղաք:
2014-05-06 16:09:07
Alt

Նորավանքի ուխտի օրը՝ Աշխարհամատռան կամ Կանաչ կիրակի


Կանադահայ բարերարներ Դիանա և Տիգրան Հաջեթյանների աջակցությամբ 1999թ. վերակառուցվեց Նորավանքի միջնադարյան համալիրը: Այդ օրն ավանդաբար համարվում է Նորավանքի ուխտի օրը: Հայ եկեղեցու տոնացույցում այն համընկնում է Աշխարհամատռան կամ Կանաչ կիրակիին:
2014-05-06 15:49:58
Alt

Աֆրիկացի հեքիաթասացը Հովհ. Թումանյանի տուն թանգարանում


Ֆրանսուա Ստեֆան Ալիմա Մբարգային Հայաստան են բերել Ֆրանկոֆոնիայի օրերը: Աֆրիկացի ֆրանսախոս հեղինակը հայ հանդիսատեսին հանդիպեց Շիրակի մարզային թանգարաններում, Երևանի Խնկո-Ապոր անվան գրադարանում, Թումանյանի տուն թանգարանում:
2014-05-06 14:33:57
Alt

«Թատրոն X» փառատոնի եզրափակիչ արարողությունը


Թատրոն X» 7-րդ հանրապետական փառատոնն ամփոփել է աշխատանքը, հայտնի են մրցանակակիրների անունները:
2014-05-06 14:31:52
Alt

Սրբադասվել են Հովհաննես 23-րդ և Հովհանես Պողոս 2-րդ Հռոմի պապերը


Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի կաթոլիկ եկեղեցու երջանկահիշատակ գահակալներ իտալացի Հովհաննես 23-րդն ու լեհ Հովհանես Պողոս Երկրորդը սուրբ հայտարարվեցին: Սրբադասման արարողությունը նախագահում էր Հռոմի պապ Ֆրանցիսկոս Առաջինը:
2014-05-05 21:59:37
Alt

Արա Հակոբյանի ցուցահանդեսը Նկարիչների միությունում


Համոզիչ, ազնիվ, զուսպ, բայց գեղանկարչորեն հագեցած: Այսպես են արվեստաբանները բնորոշում Արա Հակոբյանի ստեղծագործությունները: Նկարիչների միությունում այս օրերին բաց է նկարչի անհատական ցուցահանդեսը:
2014-05-05 20:09:45
Alt

Ժան Կազանջյանի ցուցահանդեսը Ազգային պատկերասրահում


Աշխարհի տարբեր երկրներում ցուցադրված ֆրանսահայ նկարիչ Ժան Կազանջյանը մայիսի 2-ին առաջին անգամ իր աշխատանքները ներկայացրեց հայրենիքում: Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է նկարչի անհատական ցուցահանդեսը:
2014-05-05 20:06:46