Oգոստոսի 17-ին Հայ Առաքելական սուրբ եկեղեցին կնշի Աստվածամոր վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը


Տոնը նվիրված է Սուրբ Մարիամ Աստվածածնի երկրային կյանքի ավարտի և երկինք վերափոխման հիշատակին: Տոնական օրվա պատարագին հաջորդում է խաղողի օրհնության կարգը և հավատացյալները միմյանց հետ կիսվում են օրհնված բերքով՝ վերապրելով տոնի ուրախությունը:  

Միքայել սրբազանի և Սամվել Կարապետյանի կալանքը երկարացնելը ոտնահարեց արդարադատությունը․ Մայր Աթոռ


Մայր Աթոռը հայտարարել է, որ գերաշնորհ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և ազգային բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տակ պահելը երկարացնելու որոշումներով դատարանը հերթական անգամ ոտնահարեց արդարադատությունը՝ կրկին պարզորոշ դարձնելով իշխող քաղաքական ուժից դատարանների լիակատար կախվածությունը: Մայր... ավելի

Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը տեղափոխվել է Բերքառատի սուրբ Նշան եկեղեցի և պատարագ մատուցվել


Արագածոտնի թեմի Բերքառատ գյուղը նշել է սուրբ Նշան եկեղեցու օծման 14-րդ տարեդարձը: Խորհրդային տարիներին եկեղեցին քանդվել է։ Սուրբ Նշանը հայրենի գյուղում Ամիրխանյան ընտանիքն է կառուցել։ Տիրոջ խաչափայտի մասունքը եկեղեցում մնացել է մինչև կեսօր:

Հոգեւորականները մեծ ուխտերթ են կազմակերպել դեպի Նոր Վարագավանք


Տավուշի թեմի հոգևոր դասը, առաջնորդությամբ թեմի վարչական խորհրդի ատենապետ Տ. Սամվել վարդապետ Մխիթարյանի և Մայր Աթոռի միաբան Տ. Դանիել եպիսկոպոս Ֆնդկյանի, մեծ ուխտերթ է կազմակերպել դեպի Նոր Վարագավանք: Եփեսոսի Սուրբ ժողովի 200 եպիսկոպոսների և Հայրապետների տոնին նվիրված մեծ ուխտերթը վաղ առավոտից շուրջ... ավելի

Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարն ամառվա ընթացքում հարյուրավոր դպրոցականների է ընդունել


Տարեցտարի աճում է ճամբարի համբավը, ինչի արդյունքում ավելի շատ պատանիներ են ցանկանում հանգստանալ Ծիծեռնակ ճամբարում։ Կազմակերպիչների պնդմանբ «Ծիծեռնակը» դասական ճամբար է, որն համեմված է ազգային և հոգևոր տարրերով։ Այս տարի նույնիսկ արտերկրից եկած հայ դպրոցականներ են հանգստացել ճամբարում:  

Էջմիածին քաղաքը կունենա բարեկարգ այգի


Իշխանամերձ լրատվամիջոցներից մեկը տեսանյութ է հրապարակել Մայր Աթոռին պատկանող Էջմիածնի քաղաքային այգու վերաբերյալ, իբրեւ Էջմիածնի բնակիչներն զուրկ են կանաչապատ տարածքներում իրենց հանգիստը վայելելու հնարավորությունից։ Իրականում Մայր Աթոռում իրականացվել է հսկայածավալ կանաչապատման աշխատանքներ։ Մայր... ավելի

Վերաօծվել է Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցին


Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ վերաօծվել է Վանաձորի Սուրբ Սարգիս եկեղեցին: Այն նորոգվել և կահավորվել է եկեղեցու խաչքավոր Վարդան Սարդարյանի բարերարությամբ:  

Վարդենիսցիները նշել են գյուղի ուխտի և եկեղեցու վերաօծման 13-րդ տարին


Սուրբ Հակոբ եկեղեցին գտնվում է Ապարանի տարածաշրջանի Վարդենիս գյուղում։ Վարդենիսցիները նշել են գյուղի ուխտի և եկեղեցու վերաօծման 13-րդ տարին: 19-րդ դարի 30-ականներին գյուղը վերաբնակեցվել է հայ գաղթականներով, որոնք էլ կիսաքանդ եկեղեցու տեղում կառուցել են սուրբ Հակոբ եկեղեցին:  

ՀԲԸՄ-ի «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին


ՀԲԸՄ-ի «Բացահայտիր Հայաստանը» ծրագրի երկրորդ փուլի մասնակիցներն այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: 15-18 տարեկան սփյուռքահայ պատանիները ճանապարհորդել են Հայատասնի տարբեր մարզերով, հանդիպել թե տեղացի, թե աշխարհի տարբեր ծայրերից եկած հասակակիցներին: Բացահայտել են հնագույն հուշարձանները, մշակութային... ավելի

Վեհափառ հայրապետը հյուրընկալել է Բոստոնի շրջանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու ուխտավորներին


Ամենայն հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը փոխանցեց ուխտավորներին և իր գնահատանքը հայտնեց հոգևոր հովվին արդյունավետ սպասավորության համար: Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է աշխարհասփյուռ հայոց թեմերից նման ուխտագնացությունների կազմակերպումը, հատկապես հայրենիքի համար այս ծանր օրերին։ Վեհափառ... ավելի

Մայր Աթոռից Ս. Թադեոս եկեղեցի է տեղափոխվել Հիսուս Քրիստոսի Խաչափայտի մասունքը


Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցում օգոստոսի 2-ին Պատարագ մատուցվեց Սուրբ Թադեոս Առաքյալի և Սանդուխտ կույսի հիշատակության օրվա առիթով: Մասյացոտնի Թեմի Առաջնորդ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումին ընդառաջ՝ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Ս. Թադեոս եկեղեցի... ավելի

Վեհափառն օրհնել է Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության մարզախաղերի մասնակիցներին


Մայր Աթոռ են այցելել Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության 12-րդ մարզախաղերի շուրջ 700 սկաուտներ և Կենտրոնական վարչության անդամներ։ Այս առիթով Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է մարզախաղերի մասնակիցների օրհնության կարգ։