Alt

Մայր Աթոռը հրատարակել է հայոց պատմական վանքերի լուսանկարներով ալբոմ-օրացույց


Ալբոմում պատկերված են հայկական սրբավայրերի հին և նոր լուսանկարները: Արևմտյան Հայաստանում ավերված վանքերի ու եկեղեցիների լուսանկարները պահվում են Մայր Աթոռի արխիվում: Նոր լուսանկարները 2000թ. են արվել, հեղինակը լուսանկարիչ Հրայր Բազե Խաչերյանն է:
2015-01-13 08:40:38
Alt

«Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի չորրորդ փուլը


Գուգարաց թեմում իրականացվեց Ձեռք մեկնիր» բարեգործական ծրագրի չորրորդ փուլը: Նախաձեռնության մասնակիցները սննդի արկղեր են տեղադրում Վանաձորի խոշոր մթերային խանութներում և հավաքագրում սնունդ, հիգիենայի պարագաներ, հագուստ և  դրամական օգնություն, ապա՝ փոխանցում դրանք անապահով ընտանիքներին:... ավելի
2015-01-13 08:37:39
Alt

Երևանի թատրոնները՝ Ամանորի տոնական օրերին


Մշակութային հաստատությունները տոնական օրերին աշխատեցին հագեցած ռեժիմով: Արտիստները խաղացին օրական մի քանի ներկայացում` հատուկ երեխաների համար: Մեր նկարահանող խումբն այցելել է Երևանի Թումանյանի անվան տիկնիկային, Ղափլանյանի անվան դրամատիկական և Պատանի հանդիսատեսի թատրոններ: 
2015-01-13 08:30:24
Alt

Ժողովրդական արվեստի «Հանգույց» հիմնադրամը


Հիմնադրամի նպատակն է վերածնել հայկական ավանդական ժողովրդական արվեստները, կապել մերօրյա իրականությանը: Կենտրոնում գործում են գորգի խմբակ, ստվերների թատրոն, Կինոհանգույց» ակումբը: Այս տարվա մայիսին այստեղ կմեկնարկի Ծիրանի ծառ» էթնոգրաֆիկ ֆիլմերի միջազգային փառատոնը:
2015-01-13 08:32:42
Alt

Նոր գրքեր 12.01.2015


Թարգմանիչ Էսմերալդա Երիցյանը հայերեն է թարգմանել վերջին տարիների վրացական ամենահայտնի բեսթսելլերը` Դաթո Տուրաշվիլու Ջինսի սերունդ» վեպը:  Անահիտ Բոստանջյանի թարգամնությամբ հայերեն կարելի է ընթերցել նաև Իրակլի Սամսոնաձեի Ականջաբարձ» վիպակը: Հրատարակիչը Անտարես» ընկերությունն է... ավելի
2015-01-13 08:27:38
Alt

Ջրօրհնեք Տեղերի Սուրբ Աստվածածին վանքում


Տարվա այս եղանակին առատ ձյունն ու մերկասառույցը դժվարանցանելի դարձնում Տեղերի Սուրբ Աստվածածին վանք տանող ճանապարհը: Եղանակը, սակայն, ինչպիսին էլ լինի, ամեն տարի հունվարի 9-ին ուխտավորները հասնում են վանք` մասնակցելու Ջրօրհնեքի արարողությանը:
2015-01-12 22:51:42
Alt

Ջրօրհնեք Խորոնք գյուղի Ս. Նշան մատուռում


Արմավիրի թեմի Խորոնք համայնքի Ս. Նշան մատուռը կառուցվել է խորհրդային տարիներին խոնարհված եկեղեցու քարերով: Համայնքի հոգևոր հովիվ Տ. Ներսես քահանա Ռուշանյանը օրերս այստեղ ջրօրհնեքի կարգ կատարեց: Տեր հոր առաջարկով ջրօրհնեքի արարողությանը խաչի քավորի պարտավորությունն ստանձնել էր Շողակաթ»... ավելի
2015-01-12 22:40:23
Alt

Ամանորյա ավանդական Կաղանդչեքը Մայր Աթոռում


Հումոր, զվարճալի պատմություններ միաբանական և ուսանողական կյանքից, Ամանորի տոնական տրամադրություն: Գևորգյան հոգևոր ճեմարանում Կանադչեքի ավանդական հավաք էր: 
2015-01-12 22:37:42
Alt

Ննջեցյալների հիշատակության պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Ս. Ծննդյան տոնին հաջորդող օրը քրիստոնյաներն աղոթում են ննջեցյալների համար` նրանց տանելով Սուրբ Ծննդյան ավետիսը: Մեռելոց հիշատակության պատարագը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցում էր Տ. Թորգոմ վարդապետ Տոնիկյանը:
2015-01-08 10:59:50

Հայրապետական պատարագ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին


Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնին Ս. Էջմիածնի Մայր Տաճարում տոնական պատարագ մատուցեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Արարողությանը ներկա են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, Գերագույն... ավելի
2015-01-06 22:16:43
Alt

Ճրագալույցի պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մայր Տաճարում Ճրագալույցի պատարագ մատուցեց Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Պատարագի ավարտին ավանդաբար Մայր Տաճարում Սուրբ Ծննդյան Ավետիսը հնչեցրեց Ամենայն հայոց կաթողիկոսը:
2015-01-06 19:10:23
Alt

Տարվա առաջին տնօրհնյաց կարգը Վեհարանում


Ճրագալույցի պատարագից անմիջապես հետո հոգևորականները թափորով Հայոց հայրապետին ուղեկցում են Վեհարան: Տարվա առաջին տնօրհնյաց կարգը ավանդաբար կատարվում է կաթողիկոսական նստավայրում: 
2015-01-06 19:08:16