|
|
Ստեփանավանի Ս. Աստվածածին եկեղեցու հիմնարկեքըՍ. Աստվածածին բազիլիկ եկեղեցին կառուցվում է Ստեփանավան» բարեգործական հիմնադրամի հանգանակությամբ, որը բացել են Ստեփանավանի քաղաքապետը և ռուսաստանաբնակ ստեփանավանցի բարերարներ Ավագ, Միհրան և Ժիրայր Խանեդանյան եղբայրները: Եկեղեցու կառուցումը կտևի երկու տարի: 2014-07-29 19:04:23 |
|
|
Այսօր ննջեցյալների հիշատակության օր էՊայծառակերպության տոնին հաջորդում է ննջեցյալների հիշատակության օրը: Ս. Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը տեր Դանիել վարդապետ Թումանյանն էր: Նա հավատացյալներին հիշեցրեց, որ այսօր ոչ թե սգո օր է, այլ աղոթքի և հիշատակության: 2014-07-29 13:28:58 |
|
|
Տոնական պատարագ ՀովհաննավանքումՊայծառակերպության տոնի առիթով Ս. Հովհաննես Մկրտչի մասունքները Մայր Աթոռի գանձատնից տարվել են Հովհաննավանք: Տոնական պատարագ է մատուցել Եփրեմ քահանա Զարգարյանը: 2014-07-27 21:50:14 |
|
|
Օծվեց Նորաբաց համայնքի Ս. Աստվածածին եկեղեցինԵրևանի Չաբախ թաղամասի հարևանությամբ՝ Նորաբաց գյուղում օծվել է Ս. Աստվածածին նորակառույց եկեղեցին: Օծման արարողությունը կատարել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: Ներկա է եղել նաև ՀՀ նախագահը: 2014-07-27 21:44:20 |
|
|
Վերաօծվեց Արագած գյուղի սբ. Աստվածածին եկեղեցինԲարերար Աղվան Կարապետյանի միջոցներով վերանորոգվել է Արագածոտնի մարզի Արագած գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին: Պայծառակերպության տոնին Արագածոտնի թեմի առաջնորդ տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, թեմի հոգևորականների մասնակցությամբ, վերաօծեց գյուղի սրբատեղին: 2014-07-27 21:39:25 |
|
|
Պայծառակերպության տոնը Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումԱյսօր մեր եկեղեցին նշեց հինգ տաղավար տոներից երրորդը` Քրիստոսի Պայծառակերպությունը: Մայր Աթոռ Ս. Էջմիածնում տոնական պատարագ մատուցեց Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: 2014-07-27 21:33:15 |
|
|
Ջրաղբյուրի օրհնություն ԱրզնիումՏ. Հակոբ քահանա Խաչատրյանը Պայծառակերպության (Վարդավառ) տոնին նախընթաց օրհնել է մայրաքաղաք մտնող ջրի աղբյուրները: 2014-07-27 21:28:51 |
|
|
«Լույս մանկանց» ծրագրի ամփոփումըԱրագածոտնի թեմում իրականացվող հայ-դանիական Լույս մանկանց» ծրագրի շնորհիվ արդեն երկու տարի է՝ Արագածոտնի տարբեր համայնքներում 8-14 տարեկան երեխաների համար գործում են քրիստոնեական դաստիարակության խմբակներ: Այսօր Մուղնու Ս. Գևորգ եկեղեցում կատարվեց 17 երեխայի մկրտություն: 2014-07-26 20:17:51 |
|
|
Սուրբ Սաղմոսավանքն արդեն զանգեր ունիԶանգերի ղողանջն այսուհետ կտարածվի ոչ միայն Արագածոտնի թեմի Սաղմոսավան գյուղում, այլև գեղատեսիլ կիրճի ողջ երկայնքով, որտեղ 4-րդ դարում ճգնարան է ունեցել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը: Դժվար է ասել, թե երբ է անհետացել 800 տարեկան Սաղմոսավանքի զանգը: Այսօր վանքում նոր զանգեր են տեղադրվել: 2014-07-26 18:46:13 |
|
|
Հիշում ենք և պահանջումՅուրաքանչյուր ամսվա 24-րդ օրը, իբրև վկայակոչում Ապրիլի 24-ի, Արարատյան հայրապետական թեմի երիտասարդական միությունները միջոցառումներ են կազմակերպում: Հուլիսի 24-ին Ազատության հրապարակում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» ծրագրի երրորդ միջոցառումը: 2014-07-25 20:17:10 |
|
|
«Ոսկե ծիրան» 11-րդ կինոփառատոնի հանդիսավոր փակումըՀուլիսի 19-ի երեկոյան 11-րդ Ոսկե ծիրանը» վերջին անգամ կարմիր գորգով դիմավորեց ռեժիսորներին, դերասաններին, պրոդյուսերներին, սցենարիստներին, փառատոնի հյուրերին և հովանավորներին: Հայտարարվեցին կինոյի ոսկե և արծաթե ծիրաններ, ինչպես նաև ժյուրիի հատուկ մրցանակներ ստացած հաղթողների անունները: 2014-07-23 16:57:14 |
|
|
Նկարիչների միությունում բացվել է Ստեփան Անդրանիկյանի ցուցահանդեսըԳալակտիկական համակարգ», Տիեզերական կոմպոզիցիա, հայտնի անունների դիմանկարներ. Ստեփան Անդրանիկյանը բազմաթիվ այլ գործերի, 32 ֆիլմի ու 6 մուլտֆիլմի նկարիչ է: Այդ թվում՝ շատ սիրված Պինգվին Վինը», Կախարդական լավաշը» մուլտերի, Մենք ենք մեր սարերը, Տժվժիկ», Երկունք» ֆիլմերի:... ավելի 2014-07-23 15:16:45 |