Վարագա Սուրբ խաչի տոնին վերաօծվել է Երնջատափի Սուրբ Նշան եկեղեցին


Դռնբացեքով սկսվել է օծման արարողությունը, ապա Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը սրբալույս մյուռոնով օծել է եկեղեցու սուրբ սեղանը, մկրտության ավազանը, սյուները, նաև եկեղեցու գագաթին դրվող երկաթյա խաչը: Օծումից հետո թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ սուրբ պատարագ է մատուցել Տեր... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում ընդունել է Ավստրիացի ուխտավորների


Ավստրիայի Գրաց քաղաքի Կաթոլիկ համալսարանական համայնքի ուխտավորների հետ հանդիպմանը Նորին Սրբությունը արձանագրել է, որ Հայ և Կաթոլիկ Եկեղեցիների միջև առկա են սերտ հարաբերություններ և արդյունավոր փոխգործակցություն։ Անդրադառնալով մեր օրերում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին՝ Հայոց Հովվապետն իր... ավելի

Հովհաննավանքում տոնական Պատարագով նշել են Սուրբ Գեւորգ զորավարի հիշատակության օրը


Քահանաների ուղեկցությամբ, ընտանիքներով, մեծ ու փոքր խմբերով ուխտավորները շարժվել են դեպի Հովհաննավանք՝ մասնակցու ընդհանրական խոստովանության կարգի, որը կատարել է Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը: Պատարագին հավատացյալները հաղորդակցվել են սրբի մասունքի հետ: Կատարվել է Հոգեհանգստի... ավելի

Մարմարաշենի եկեղեցում հավատացյալները նշել են Սուրբ Գեւորգի հիշատակության օրը


Մասյացոտնի թեմակալ առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը օրհնել է հավատացյալներին՝ հայցելով սրբի բարեխոսությունը դժվարին ժամանակներ ապրող Հայաստանի ու եկեղեցու համար: Պատարագի ավարտին եկեղեցում կազմակերպվել է տոնախմբություն և մատուցվեց սիրո ճաշ:  

Սուրբ Գևորգի տոնը նշել են Արագածոտնի թեմի Գառնահովիտ համայնքի եկեղեցում


Գառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում ուխտավորները մասնակցել են Պատարագի և վերապրել սրբազան արարողության խորհուրդը: Եկեղեցին նորոգվել է 2017 թվականին: Սուրբ Գևորգի տոնի օրը հայտարարվել է Գառնահովիտի Սուրբ եկեղեցու ուխտի օր: Այդ առիթով Մայր Աթոռից Սուրբ Գևորգի մասունքը տեղափոխվել է եկեղեցի, որպեսզի... ավելի

Մալաթիայի հայորդյաց տան 17 սան մրցանակ է ստացել «Univers Art 2025» փառատոնին


Միջազգային փառատոնին մասնակցել է 5-18 տարեկան մոտ 600 երեխա: Եզրափակիչ փուլում ցուցահանդես է բացվել Հայաստանի Նկարիչների միությունում, ապա Հայ-Սլավոնական համալսարանի դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր մրցանակաբաշխություն և գալա համերգ: Մալաթիայի հայորդյաց տան Գեղանկարչության երկու դասարանների 17... ավելի

Լույս է տեսել Արցախի թեմի Մատենաշարի 2-րդ հրատարակությունը՝ «Արցախյան հրաշապատումներ»


Ամարասի վանքի, Ծիծեռնավանքի, Գտչավանքի ու Արցախի բազմաթիվ սրբավայրերի մասին պատմական փաստերին զուգահեռ՝ գրքում ներկայացված են դրանց վերաբերյալ բազմաթիվ հրաշքներ, ինչպես նաև արցախահայերի հավատի, անձնական հոգևոր ապրումների մասին վկայող հրաշապատումներ: Գիրքը լույս է տեսել անգլեն և հայերեն: Այն Արցախի... ավելի

Մայր Աթոռում հյուրընկալվել են ԱՄՆ քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչները


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակում Գարեգին վարդապետ Համբարձումյանը հյուրընկալել է «Save Armenia» քրիստոնեական կազմակերպության, Թուֆենկյան հիմնադրամի և Միացյալ Նահանգներում գործող քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչների, որոնք տարիներ շարունակ քայլեր են... ավելի

Ալեք և Մարի Մանուկյան վարժարանի սաները հանդիպել են Ամենայն Հայոց Հայրապետին


1969 թվականից Միչիգանի Դետրոյթ քաղաքում գործող Ալեք և Մարի Մանուկյան վարժարանի 20 սաներ և ուսուցիչներ ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ հանդիպել են Ամենայն Հայոց Հայրապետի հետ: Վեհափառ Հայրապետը դպրոցի սաներին կոչ է արել հայրենիքին աջակցել կրթության, հավատքի ու... ավելի

Տիրոջ խաչափայտի Սուրբ մասունքը տեղափոխվել է Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցի


Խաչվերացին հաջորդող երկրորդ երեքշաբթի օրը Հայ Առաքելական եկեղեցին նշում է սրբուհիներ Փեփրոնեի, Մարիանեի և Վարդան զորավարի դստեր՝ սուրբ Շուշանիկի հիշատակության տոնը։ Սա նաև Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցու ուխտի օրն է: Արդեն երկրորդ տարին է՝ այս օրը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի... ավելի

Դատարանը Միքայել Սրբազանին մեղավոր է ճանաչել․ պատժաչափը կորոշվի լրացուցիչ նիստում


Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեղադրական վերդիկտ կայացրեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը մնաց անփոփոխ: Շիրակի թեմի առաջնորդը կալանավորված է հունիսի 28-ից:... ավելի

Ավարտվել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատավարությունը


Դատարանը վճիռը կկայացնի սեպտեմբերի 24-ին, բայց փաստաբանական խումբը հույս չունի, որ դատարանը արդար որոշում կկայացնի։ Հակառակ դեպքում գործն ընդդատությամբ կուղարկեր Շիրակի մարզի դատարան: Բացի այդ՝ կալանքի ժամկետը երկարացնելիս դատարանը հաշվի չի առել Սրբազանի տարիքը, ոչ հոգևորական լինելու հանգամանքը, ոչ... ավելի