«Պատմաբանասիրական հանդես» գիտական պարբերականը շուտով կդառնա 60 տարեկան


Հայագիտական հանդեսի հիմնադրման գաղափարը ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանին էր: «Պատմաբանասիրականը» հիմնելու գաղափարը իրականություն դարձավ այդ տարիներին Ակադեմիայի պրեզիդենտ, աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանի համաձայնությամբ: 

Լույս է տեսել «Հայոց պատերազմները և ռազմարվեստը» մատենաշարի ևս 3 հատոր


Հայոց բանակի տոնի նախօրեին լույս տեսավ « Հայոց պատերազմները և ռազմարվեստը» հեղինակային մատենաշարի ևս երեք հատոր: Դրանք վերաբերում  են Երվանդունիների, Տիգրան Մեծ արքայի և Մեծ Հայքի Արշակունյաց թագավորության ռազմարվեստին, պատերազմներին, զինված ուժերին և սպառազինությանը: 

Նորաստեղծ «Դարակ» հրատարակչությունը և Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» գիրքը


Անցյալ տարեվերջից երևանյան գրախանութներում հայտնվեց Վիրջինիա Վուլֆի «Սեփական սենյակը» էսսեն: Սա անվանի գրողի առաջին գիրքն է հայերեն: Այն հրատարակել է նորաստեղծ «Դարակ» հրատարակչությունը` Սաֆո մատենաշարով:  Հին հույն բանաստեղծուհու անունը կրող այս մատենաշարը կներկայացնի բացառապես կին... ավելի

Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ոլորտում արձանագրվել են իրավախախտումներ


«Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նախորդ տարի արձանագրել է իրավախախտումների 27 դեպք, որոնցից 8-ն արդեն իրավապահ մարմինների քննության տակ են: 

Երևանում էր իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին


«Իտալիայից հետո իմ երկրորդ հայրենիքը Հայաստանն է: Հայաստանն ու հայերը շատ հոգեհարազատ են ինձ»: Իտալացի հանրահայտ  ակորդեոնահար, բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի 10-ամյակին նվիրված համերգին Երևանում էր: 

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը մեկ տարեկան է


2015 թվականիհունվարին, գրեթե մեկ ու կես տարվա աշխատանքներից հետո Կոմիտասի անվան զբոսայգում իր դռները բացեց Կոմիտաս վարդապետի թանգարան-ինստիտուտը: Տոնական երեկոյին դաշնամուրային մենահամերգով հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը: 

Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում կառուցվելիք մատուռի հողն օրհնվեց


Հայկական բանակի կազմավորման 24-ամյակի առթիվ Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում կատարվեց բաց խորանով մատուռի հողօրհնեք: Մինչ այդ տեղի ունեցավ հանդիսավոր շքերթ, որին մասնակցում էին Արմավիրի թեմի առաջնորդ տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ՀՀ Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը... ավելի

Հայ եկեղեցում Սուրբ ծննդյան տնօրհնյաց շրջան է


2014 թվականից «Ս. Մարիանե» սոցիալական կենտրոնն աջակցում է Արագածոտնի մարզում ապրող 67 խոցելի ընտանիքների: Կենտոնի հոգևոր հովիվ Տ. Օշին քահանա Հայրապետյանն այցելել է Աշտարակ քաղաքում բնակվող Մարուքյանների ընտանիք, կատարել տնօրհնյաց կարգ:

Երիտասարդական նվագախմբի տասնամյակի համերգը «Արամ Խաչատրյան» համերգասրահում


Երիտասարդականը մոտ չորս ժամ տևողությամբ համերգով նշեց սեփական ծննդյան օրը: Նվագախմբի տասնչորս անդամներ պարգևատրվեցին Մշակույթի նախարարության ոսկե մեդալներով: Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը ստացավ վաստակավոր արտիստի կոչում: 

Երիտասարդական նվագախումբը տոնում է հիմնադրման տասնամյակը


Հոբելյանական համերգին մասնակցել  են բազմաթիվ հայտնի երաժիշտներ: Լեհ կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկին և Հայաստանի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանը հունվարի 25-ին  Երևանում հանդիպել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Դրան հաջորդել է նվագախմբի... ավելի

Տիեզերքի թանգարանը Գառնիից տեղափոխվել է Երևան


Տիեզերքի թանգարանը բացվել է  2001 թ.-ին Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի տարածքում: 2015թ. նոյեմբերին թանգարանը տեղափոխվել է Երևան՝ Նորքի 2-րդ զանգվածում ստեղծվող տեխնոպարկի տարածք: Այստեղ ներկայացված են տիեզերական հետազոտությունների բացառիկ նմուշներ, փաստաթղթեր, որոնք ժամանակին... ավելի

Բանակի օրվա առիթով Մայր Տաճարում մատուցվեց պատարագ, ապա՝ տեղի ունեցավ պարգևաբաշխություն


Հայոց բանակի օրվա առթիվ Ամենայն հայոց կաթողիկոսն այսօր հանդիպում ունեցավ ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ ԶՈՒ բարձրագույն սպայակազմի և ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդության սպասավորների հետ: Մայր Տաճարում մատուցվեց տոնական պատարագ: Հայոց հայրապետից պարգևներ ստացան ԶՈՒ ծառայողներ, բանակում հոգևոր... ավելի