Alt

Հայ հոգևոր երգը նոր մատուցմամբ


Երևանի կամերային երգչախումբը, դաշնակահար Տիգրան Համասյանը և Ի Թի Էմ» գերմանական ձայնագրման ստուդիան նորովի են ներկայացնում հայ հոգևոր երգը: Համագործակցող կողմերը պատրաստվում են նաև ձայնասկավառակ թողարկել: 
2014-10-18 19:51:51
Alt

Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի այցը Մյանմարի միություն հանրապետություն


2014-ի հոկտեմբերի 1-5 ը Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը առաջին հովվապետական այցը կատարեց Մյանմար(նախկինում՝ Բիրմա): Վեհափառ հայրապետն այցելել է նաև Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցի: Եկեղեցում տարիներ շարունակ ծեսեր ու արարողություններ է կատարել մի մարդ, որը հոգևորական չէ, հայերեն չի խոսում:... ավելի
2014-10-18 14:45:32
Alt

Անանիա առաքյալի հիշատակության տոնը


Հոկտեմբերի 14-ին Հայ եկեղեցին նշեց Սուրբ Անանիայի հիշատակության օրը: Այդ առթիվ Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի տարվեց առաքյալի Աջ-մասունքարանը: 
2014-10-17 21:04:35
Alt

Զինվորների մկրտություն Սուրբ Զորավոր եկեղեցում


Սրբոց Թարգմանչաց տոնի օրը Երևանի Սուրբ Զորավոր եկեղեցում մկրտություն ստացան Անդրանիկ Օզանյանի անվան զորամասի տասը զինծառայողներ: Նրանց ոգևորել են հոգևոր սպասավորների հետ զրույցները: Զինվորները որոշել են չսպասել ծառայության ավարտին:
2014-10-17 20:57:25
Alt

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի ուսանողների ուխտագնացությունը Օշական


Ավանդույթի համաձայն, ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողները ուսանողական հավաստագրեր են ստանում Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում՝ Ուսուցչապետի գերեզմանի մոտ տեղի ունեցող երդման արարողությունից հետո: Ուխտագնացությունը կազմակերպվում է Սրբոց Թարգմանչաց տոնին:
2014-10-17 20:53:34
Alt

Նախապատրաստական աշխատանքներ եպիսկոպոսաց ժողովի շեմին


Այս տարի եպիսկոպոսաց ժողովը քննարկելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, զոհերի հավաքական սրբացման և ամենամյա հիշատակության արարողակարգերը: Շարունակվելու են նաև մկրտությանը վերաբերող փաթեթի լրամշակման աշխատանքները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսաց ժողովի... ավելի
2014-10-17 20:08:33
Alt

Ասորի ուղղափառ եկեղեցու պատրիարքի հովվապետական պտույտը Հայաստանում


Հոկտեմբերի 13-ին ավարտվեց Անտիոքի և Համայն Արևելքի նորընտիր պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդի հովվապետական այցը մեր երկիր: Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ պատրիարքն այցելեց ասորաբնակ Արզնի ու Դվին գյուղեր, Երևանի պետական համալսարան, Խոր Վիրապի վանական համալիր, Վաչե և Թամար Մանուկյան... ավելի
2014-10-17 20:00:38
Alt

«Հին ու նոր Երևան» ցուցահանդեսը Նկարիչների միությունում


Էրեբունի-Երևանի հիմնադրման 2796-ամյակի առիթով բացված ցուցահանդեսն ընդգրկում է 100 նկարչի ստեղծագործություն՝ հին ու նոր սերնդի լավագույն  գործերը` գեղանկար, գրաֆիկա, քանդակ,   ինչպես նաև փաստագրական նյութեր Երևան քաղաքի պատմության և Ալ. Թամանյանի թանգարաններից:
2014-10-14 12:35:27
Alt

Բացվել է «Նամակներ ափսեների մեջ» ցուցադրությունը


Հոկտեմբերի 8-ին Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում բացվել է գրող, մշակութաբան Ռուբեն Անգալադյանի ափսեների ցուցադրությունը: Ներկայացված են ավելի քան վաթսուն անվանի հայ արվեստագետի յոթանասունից ավելի նկարազարդ ափսեներ: Աշխատանքներից շատերն առաջին անգամ են ցուցադրվում թանգարանային միջավայրում: 
2014-10-13 21:27:02
Alt

Խաղաղության աղոթք Մերձավոր Արևելքի համար


Հոկտեմբերի 12-ին Մայր Տաճարում մատուցվող պատարագին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ մասնակցում էր նաև Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Երկրորդը: Քույր Եկեղեցիների գահակալներն աղոթեցին Մերձավոր Արևելքում խաղաղության հաստատման համար: Նույն օրը Գարեգին Բ կաթողիկոսն... ավելի
2014-10-13 21:05:24
Alt

Գևորգյան հոգևոր ճեմարանի 140-ամյա հոբելյանը


Ճեմարանի հիմնադրման 140-ամյակի հանդիսությանը մասնակցում էին եղբայրական այցով Մայր Աթոռում գտնվող Անտիոքի և Համայն Արևելքի պատրիարք Մոր Իգնատիուս Եփրեմ Բ-ը, ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Մայր Աթոռի միաբաններ, թեմակալ առաջնորդներ, նախկին և ներկա ճեմարանականներ, բազմաթիվ... ավելի
2014-10-13 20:59:25
Alt

Քրիստոնյա կանայք մերժում են սեռով պայմանավորված հղիության ընդհատումը


Հասլեֆ» դանիական հոգևոր երգչախումբը միացել է Քրիստոնյա կանայք» բարեգործական ֆորումի `սեռով պայմանավորված հղիության ընդհատման դեմ ծրագրին: Ծրագիրն անց է կացվելու մի քանի փուլով՝ մասնագետները (գինեկոլոգ, հոգեբան, սոցիալական աշխատող) այցելելու են գյուղեր ու քաղաքներ և տրամադրելու են անվճար... ավելի
2014-10-13 20:56:43