Ամփոփ լրահոս 01․03․2024


Վատիկանում նշվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի տիեզերական վարդապետի տոնը Երուսաղեմի սրբոց Հակոբյանց միաբանությունում հին տոմարով նշվել է Տեառնընդառաջի տոնը Ամստերդամի «Սուրբ Հոգի» Առաքելական եկեղեցին նախաձեռնել է Սուրբ Գրքի սերտողության դասընթաց  

Հայ Առաքելական եկեղեցին հիշատակում է անիրավ տնտեսի առակը


Տնտեսի կիրակին խորհրդանշում է, որ մի օր գալու է Աստծու առաջ հաշիվ տալու ժամանակը։ Ղուկասի ավետարանում ներկայացված առակը հնարամտության, բարեգործության, ողորմածության մասին է: Հիսուսն ասում է. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»: Ավետարանում մամոնան անիրավ է համարվում, քանի որ շատ անգամ... ավելի

Երիտասարդները ՀԵՀԵՄ-ի գրասենյակում քննարկել են Աստվածաշունչը


ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում կայացել է Աստվածաշնչի վերաբերյալ բանախոսություն, որին մասնակցել է ավելի քան 70 երիտասարդ։ Նրանց սոցցանցի էջով հրավիրել է Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի պատասխանատու տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ Նա տարեսկզբից սկսել է «Սուրբ գիրքը մեկ տարում»... ավելի

Կատարվել է հոգեհանգստի կարգ Սումգայիթում նահատակվածների հիշատակին


Արեւագալի ժամերգության ավարտին հոգեհանգստյան կարգ է կատարվել: Այս օրերին եկեղեցին խնկարկում է 1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի ժամանակ նահատակված անմեղ հայերի հիշատակը: Սումգայիթում կազմակերպված հայերի տեղահանության ու կոտորածի զոհերի ստույգ թիվը հայտնի չէ: Հարյուրավոր հայեր... ավելի

Թբիլիսիում ոգեկոչել են Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը


Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից վիրահայ համայնքի երիտասարդները Վրաստանի, Հայաստանի և Արցախի դրոշներով հիշատակի քայլերթով գնացել են դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միացել կիրակնօրյա Պատարագին: Ավելի ուշ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ 36 տարի առաջ 1988 թվականի փետրվարի 27-... ավելի

Օշականում Պոլսի հայոց պատրիարքության միաբանը վարդապետական աստիճան է ստացել


Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին կառուցված սրբավայրում Պոլսի հայոց պատրիարքության միաբան Հովակիմ աբեղա Սերովբյանը վարդապետական աստիճան է ստացել: Վարդապետական մասնավոր իշխանության չորս աստիճանները հանձնել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը: Նորաօծ վարդապետին հայոց... ավելի

Մայր Տաճարի վերաօծման եւ Մյուռոնօրհնության արարողությունները տեղի կունենան սեպտեմբերի 28-ին և 29-ին


Գերագույն հոգևոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի մասնակիցներին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղեկցել է նորոգվող Մայր տաճար։ Արդեն գմբեթի ու որմնանկարների մեծ մասի վերականգնումն ավարտվել է։ Որմնանկարները նախ իջեցրել են պատերից, վերամշակել, վերականգնել ու կրկին տեղադրել։ Հատկապես ուշադրություն են... ավելի

Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը քննարկել է Հայաստանի անվտանգության հարցը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած Գերագույն հոգեւոր խորհրդի ընդլայնված կազմով ժողովի օրակարգում քննարկվել է Հայաստանին և Արցախին նետված մարտահրավերները, արցախահայության իրավունքների պաշտպանությունը, սոցիալական աջակցությունը և Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգության պահպանության համար իրականացված... ավելի

Սբ․ Գայանե վանքում մատուցվել է Սբ․ Պատարագ. հիշատակվել է «Անառակ որդու վերադարձը» առակը


Ավետարանական «Անառակ որդու վերադարձը» առակի հիմքը ապաշխարության գաղափարն է: Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի համարում է, որ այս առակը ավետարան է՝ ավետարանի մեջ, և դրված է պահքի ոսկե շղթայում՝ որպես դարձի խորհուրդ: Արտաքսման կիրակիից հետո անառակ որդու պատմությունը հիշատակելով՝ եկեղեցու հայրերը... ավելի

Հազարավոր քաղաքացիներ դատապարտել են եկեղեցու նկատմամբ վարկաբեկիչ գործողությունները


Հազարավոր հավատացյալներ այսօր ուխտավորաբար հավաքվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և իրենց զորակցությունը հայտնել Մայր Աթոռին ու Ամենայն Հայոց հայարպետին։ Նրանք դատապարտել և անթուլատրելի են համարել վերջին շրջանում Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իրականացվող վարկաբեկող գործողությունները։ Մուշեղ եպ.... ավելի

Անառակի կիրակին խորհրդանշում է ապաշխարությունը


Մեծ պահքի երկրորդ կիրակին Հայ Առաքելական Եկեղեցին անվանում է Անառակի։ Դրանով եկեղեցին կարեւորում է ապաշխարհությունը։ Օրվա խորհուրդը Ղուկասի Ավետարանի 15-րդ գլխում ներկայացված Անառակ որդու առակն է, որ զղջում է գործած մեղքերի համար և ներում խնդրում։ Ապաշխարությամբ հնարավոր է վերադառնալ հոր գիրկը։... ավելի

Սուրբ Գայանե վանքում կատարվել է Հանգստյան ժամերգություն


Ընդունված կարգի համաձայն 40 օրյա պահքի ընթացքում Հանգստյան ժամերգություն կատարվում է յուրաքանչյուր ուրբաթ: Այս ժամերգության հիմքում Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու աղոթքներն են։ Հավատացյալները հոգևոր դասի հետ Տիրոջից խնդրում են հեռու պահել իրենց մեղքերից, խաղաղ ու անխռով գիշեր պարգևել:... ավելի