Ջութակահար Էլիզաբեթ Առաքելյանն անհատական ցուցահանդեսով ներկայացնում է կավե և ապակյա քանդակներ


Երաժշտություններ կավե քանդակների մեջ․ ջութակահար Էլիզաբեթ Առաքելյանի «Հողի երգը» ցուցահանդեսի աշխատանքները այսպես կարելի է բնորոշել։  

Մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանում


Ավարտաճառեր էին ներկայացրել Սպարտակ սարկավագ Սահակյանը, Անուշավան սարկավագ Ասատրյանը և Ալբերտ սարկավագ Սահակյանը: Հանձնախմբի որոշմամբ երեք սարկավագներին էլ շնորհվեց մագիստրոսական աստիճան:  

Հայորդյաց տների ձեռքբերումները 2023թ․-ին․ Գյումրու հայորդյաց տուն


Ձյուդոյի դասարանում ենք․ Բաթումիում կայացած միջազգային մրցաշարում Գյումրու հայորդյաց տան 3 մարզիկներ՝ Դավիթ Միքայելյանը, Վահագ Գրիգորյանը, Կարեն Առաքելյանը, վերադարձան հաղթանակով, երեքն էլ առաջին տեղեր գրավեցին: Ձյուդոյի դասարանը մարզում է Արտյոմ Բաղդասարյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի... ավելի

Ս․ Կապուտիկյանի ծննդյան 105-ամյա հոբելյանին վերահրատարակվել է բանաստեղծուհու «Էջեր փակ գզրոցներիցը»


Հունվարի 20-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակի առիթով պանթեոնում տեղի ունեցավ աղոթքի և խնկարկման արարողություն: Բանաստեղծուհու տուն-թանգարանում կայացավ նրա «Էջեր փակ գզրոցներից» գրքի շնորհանդեսը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1997-ին՝ Գարեգին Ա հայրապետի տնօրինությամբ։... ավելի

Ինտելեկտուալ խաղ-փառատոն Ս․ Սարգսի տոնին ընդառաջ


Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները, Սուրբ Սարգսի տոնից առաջ, «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ինտելեկտուալ խաղ-փառատոն էին կազմակերպել։  

Հունվարի 22-ին սկսվում է Առաջավորաց պահքը


Առաջավորացը մեր եկեղեցու առաջին պահքն է: Նախորդում է Սուրբ Սարգսի տոնին: Ս․ Սարգսի տոնից երկու շաբաթ անց՝ փետրվարի 12-ին, կսկսվի Մեծ Պահքը, որը կավարտվի Սուրբ Հարության տոնին՝ մարտի 31-ին։  

Ամփոփ լրահոս 19.01.2024


Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հովվական այց է կատարել Իսպանիայի Մալագա համայնք։ Լոս Անջելեսի Ս․ Հրեշտակաց տիրամայր կաթոլիկ մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ միջոցառում՝ «Մեկ պատճառ, բազմաթիվ հավատքներ... ավելի

Աստվածահայտնության տոնը Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճարում


Երուսաղեմի հայոց պատրիարքությունը Սուրբ Ծնունդը նշում է հին տոմարով՝ հունվարի 19-ին: Մեկ օր առաջ, հունվարի 18-ին, Պատրիարքության միաբանները, քահանաները և Ժառանգավորաց վարժարանի սաները Ս․ Հակոբյանց վանքից թափորով ուղևորվել են դեպի Բեթղեհեմ:  

Հայորդյաց տների ձեռքբերումները 2023թ․-ին․ Նորքի հայորդյաց տուն


Մեր նկարահանող խումբը Նորքի հայորդյաց տանն է։ Այստեղ 700 սան է ուսանում: Պատմում ենք նրանց հաջողությունների մասին։  

Հունվարի 13-ին Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնն է


Բոլոր եկեղեցիներում կմատուցվի սուրբ պատարագ: Օրվա խորհուրդն է՝ մանուկ հասակում մկրտության շնորհներով զարդարել նորածիններին և անվանակոչել իմաստալի անուններով:  

Ամփոփ լրահոս 12.01.24


Սիրիայի նախագահական պալատի պետնախարար Մանսուր Ազամը Ս. Ծննդյան տոնի կապակցությամբ այցելել է Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարան: Երուսաղեմի հայոց պատրիարքության միաբանները շնորհավորել են դավանակից հոգևոր հայրերին Ամանորի և Սուրբ Ծննդյան կապակցությամբ: Հունաց Թեոֆիլոս 3-րդ պատրիարքի հետ հանդիպմանը... ավելի

Շիրակի թեմում հաստատված արցախցի ընտանիքներին օգնություն է տրամադրվել բեյրութահայերի կողմից


Սուրբ Ծննդյան տոներին Մայր Աթոռում գտնվող բեյրութահայ բարերարներ Անահիտ և Հրայր Տանձիկյանները այցելել են Շիրակի թեմում հանգրվանած արցախցիներին: Բեյրութում գործող «Սուրբ Էջմիածնի կրոնասեր տիկնանց համախմբումը» Տանձիկյանների միջոցով Սբ. Ծննդյան նվերներ էր ուղարկել արցախցի ընտանիքների: Շուրջ 100... ավելի