Alt

Թոմաս Բյոմի և Փեթեր Վալտերի դասախոսությունը Գևորգյան հոգևոր ճեմարանում


Եփեսոսի երրորդ և Վատիկանի երկրորդ տիեզերական ժողովների գումարման, աստվածաբանական հարցերի մասին զեկույց-քննարկում է տեղի ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանում: Բանախոսները  Գերմանիայից հրավիրված 2 դասախոսներ էին`  Թոմաս Բյոմը և Փեթեր Վալտերը:
2015-04-17 22:08:57
Alt

Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչ-հուշակոթող` Ավան գյուղում


Արագածոտնի մարզի Ավան գյուղում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված նոր հուշակոթող է տեղադրվել: Վեց մետր բարձրությամբ մետաղյա խաչի հեղինակը Պետրոս Պետրոսյանն է: Խաչի օրհնության կարգը կատարել է Տ. Մկրտիչ քահանա Երանյանը:
2015-04-17 22:06:29
Alt

Գուգարաց թեմի Մեծավան համայնքում Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել


Մեծավանի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Խաչքարագործ վարպետը Սայաթ Կոծենյանն է: 
2015-04-17 22:02:13
Alt

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողություն՝ Վատիկանի Սբ. Պետրոս Մայր տաճարում


2015թ. ապրիլի 12-ին Վատիկանից՝ Սբ. Պետրոս Մայր տաճարից, ուղիղ հեռարձակմամբ, միլիոնավոր մարդիկ հետևում էին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված արարողությանը` պապական պատարագին և հայածես հոգեհանգստին:  Պատմական այդ իրադարձության առիթով Վատիկանում էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, հոգևոր և... ավելի
2015-04-14 14:56:40
Alt

Կատարողական արվեստների երրորդ փառատոնը Երևանում


Երևանի ժամանակակից արվեստի ինստիտուտը և Գաֆէսճեան» արվեստի կենտրոնն արդեն երկրորդ անգամ անցկացնում են կատարողական արվեստների փառատոն: Այն այս անգամ կրում է Հիշողության հայացք» խորագիրը: Ապրիլի 8-ից մայիսի 2-ը` յուրաքանչյուր չորեքշաբթի, Գաֆէսճեան» կենտրոնում կցուցադրվեն տարբեր... ավելի
2015-04-13 20:57:21
Alt

Լևոն Թութունջյանի՝ Հայոց ցեղասպանությանը նվիրված կտավը` առաջին անգամ Հայաստանում


Կոմիտասի թանգարան-ինստիտուտի, ՀՀ մշակույթի նախարարության և Բարձր Արվեստ» կերպարվեստի կենտրոնի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում բացվել է Ծաղկած ծիրանի» ցուցահանդեսը: Ներկայացված է 25 հեղինակի 31 ստեղծագործություն: Ցուցահանդեսի շրջանակում... ավելի
2015-04-13 20:53:38
Alt

Ինտերակտիվ ներկայացում Նորարար փորձառական արվեստի կենտրոնում


Ֆորում թատրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ ՆՓԱԿ-ի դահլիճում ներկայացվեց Բերթոլդ Բրեխտի պիեսի հիման վրա ստեղծված Նա, ով ասաց այո, Նա ով ասաց, ոչ»  ինտերակտիվ թատերախաղը, որի ընթացքում խաղի լուծումներ առաջարկելու հնարավորություն ուներ նաև հանդիսատեսը:  
2015-04-13 20:50:20
Alt

Բացվել է մշակույթի վաստակավոր գործիչ Վիգեն Ղազարյանի անհատական ցուցահանդեսը


Շատերին որպես արվեստաբան հայտնի Վիգեն Ղազարյանը նաև նկարում է: Նկարիչների միությունում գեղանկարչի անհատական ցուցահանդեսն էին կազմակերպել նկարչի դուստրերը: Ցուցահանդեսը բաց կինի մինչև ապրիլի 14-ը:   
2015-04-13 20:47:07
Alt

Կրկնազատկին Շուրիշկանի ավետարանը Մատենադարանից բերվեց Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի


Սուրբ Գևորգ եկեղեցում Կրկնազատկի պատարագին Հայաստանի տարբեր ծայրերից հազարավոր ուխտավորներ էին մասնակցում: Պատարագիչն էր Եփրեմ քահանա Զարգարյանը: Տեր հայրն իր քարոզում անդրադարձավ Շուրիշկանի խնդրակատար ավետարանի հանդեպ հայոց պաշտամունքին ու երկյուղածությանը: 
2015-04-13 19:52:48
Alt

Մարիամ Մերաբովայի երևանյան համերգը Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում


Ռուսաստանաբնակ հայազգի երգչուհին ռուսական Միրայֆ» խմբի մենակատարուհին է: Երգչուհուն հաճախ կոչում են Լեդի Ձայն»: Նրան մեծ հռչակ է բերել մասնավորապես մասնակցությունը Ռուսաստանի ձայնը» հեռուստամրցույթին: 
2015-04-13 16:22:45
Alt

Նոր խաչքար` Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում


Արարատյան hայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ` օծվեց Մասիսի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղադրված խաչքարը: Այն նվիրված է Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցին: Խաչքարը տեղադրվել է եկեղեցու բարերար Գագիկ Ադիբեկյանի նախաձեռնությամբ: 
2015-04-11 21:59:16
Alt

Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրը


Այսօր սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակության օրն է: Այդ առիթով Մայր Աթոռի գանձատնից հանվեց և Երևանի Ս. Հովհաննես եկեղեցի բերվեց սրբի մասունքն ամփոփող 18-րդ դարի խաչ-մասունքարանը:
2015-04-11 21:42:55