Բոլոր հայ թարգմանիչները՝ ԳԱԱ հիմնարար գրադարանի էլեկտրոնային շտեմարանում


Գրադարանային շաբաթը նվիրված է թարգմանչաց արվեստին: Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնարար գրադարանի «Թարգմանչաց արվեստ» էլեկտրոնային շտեմարանը հասանելի կլինի բոլորին:

Մխչյանցիները նշում են Սուրբ Հովհաննես եկեղեցու ուխտի օրը


Ուխտի տոնական պատարագին հավատացյալների երկրպագության համար եկեղեցի բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի մասունքակիր խաչը:  

Կրկնազատկին Շուրիշկանի ավետարանը Մուղնիում էր


Ապրիլի 16-ին, Շուրիշկանի հրաշագործ ավետարանը դուրս բերվեց Երևանի մատենադարանից և հանձնվեց Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում ծառայող հոգևորականներին:  

Հոգեհանգստյան կարգ Տեղ գյուղի սահմանում զոհված հայորդիների համար


Ապրիլի 16-ին, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, Սուրբ Գայանե վանքում կատարվեց հոգեհանգստյան կարգ՝ Տեղ գյուղի սահմանային հատվածում ադրբեջանական սադրանքի պատճառով ապրիլի 11-ին տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով զոհված հայրենյաց պաշտպանների հոգիների խաղաղության համար։

Աշխատուժի զարգացման ծրագիր՝ «Հայ օգնության ֆոնդի» համատեղ աջակցությամբ


ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Հայ առաքելական եկեղեցու «Հայ օգնության ֆոնդը», Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և «Սիվիտտա Հայաստան» խորհրդատվական ընկերությունը աշխատուժի զարգացման ծրագիր են իրականացնում 15-29 տարեկանների համար:... ավելի

Շուրիշկանի Ավետարանը ապրիլի 16-ին կտարվի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցի


Կրկնազատկի տոնին Մաշտոցյան մատենադարանից դուրս է բերվում Շուրիշկանի խնդրակատար Ավետարանը և տարվում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի:  

«Մխիթար Սեբաստացի» կրթահանալիրը Ս. Շնորհալի է երգում


Մասնակցում են կրթահամալիրի առաջինից 12-րդ դասարանցիները, կրթահամալիրի դպրաց դասը, ուսուցչական եւ քոլեջի երգչախմբերը: Համերգը կրում է «Շնորհալու շնորհալիներ» խորագիրը, միացել են նաև մարզային երգչախմբեր:  

Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահը կծառայի որպես մշակութային կենտրոն


Ապրիլի 12-ին, բարեկարգման ծավալուն աշխատանքներից հետո, տեղի ունեցավ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցու ներքնահարկի սրահի բացման արարողությունը: Սրահն այսուհետ պետք է ծառայի որպես հոգևոր-մշակութային կենտրոն:  

Մահացել է գրականագետ Վարդան Դևրիկյանը


59 տարեկան հասակում կյանքից հեռացել է բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը: Գիտնականը 2015 թվականից ղեկավարում էր ԳԱԱ գրականության ինստիտուտը: Երկար տարիներ Վ. Դևրիկյանը եղել է նաև «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիրը և Մայր Աթոռի Ձեռագրատան վարիչը:  

Ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին Ավետման տոնի առիթով


Գևորգյան հոգևոր ճեմարանի դահլիճում Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կոթողիկոսը հանդիպեց Մայր Աթոռի աշխատակցուհիներին: Նորին սրբությունը ներկաներին փոխանցեց Քրիստոսի Հարության ավետիսը և շնորհավորեց Ավետման տոնի առթիվ:  

«Զատիկ» գինու փառատոնը Երևանում


Սուրբ Զատկի տոնին ընդառաջ «Հայաստանի գինիներ» հասարակական կազմակերպությունը Դիանա Աբգարի անվան զբոսայգում ացնակացրեց «Զատիկ» գինու փառատոնը: Առաջին տաղավարում պրոֆեսոր Յակով Զարգարյանի հավաքածուն էր՝ փայտե, կավե, ապակե և մետաղե ձվեր:  

Զատկական ցուցահանդես-տոնավաճառ Վանաձորում


Գուգարաց թեմը և «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» հասարակական կազմակերպութոյւնը Վանաձորի առաջնորդանիստ սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հարակից տարածքում կազմակերպել էին զատկական փառատոն: