Ավագ ուրբաթը և Ավետման տոնը Ստեփանակերտի մայր տաճարում


Չորս տարի առաջ, ապրիլի 7-ին` Աստվածամոր ավետման տոնին, Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետի ձեռամբ օծվեց Արցախի մայր տաճարը: Արցախի թեմի առաջնորդը ցավով նշեց` այս տարի Ստեփանակերտում տոնակատարությամբ չեն նշում տաճարի օծման տարեդարձը ոչ միայն Ավագ ուրբաթի հետ համընկնելու պատճառով: Պատերազմն ու դրա... ավելի

Ավագ ուրբաթ. Խաչելության կարգ Սուրբ Գայանե վանքում


Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան եւ թաղման հիշատակության օրն է: Այս տարի Աստվածածնի Ավետման տոնը համընկել է Ավագ ուրբաթին: Եկեղեցում ընդունված կարգի հանաձայն՝ նման դեպքերում տոնական պատարագ չի մատուցվում, Աստվածածինը հիշատակվում է օրվա ընթերցումներով և սաղմոսերգությամբ... ավելի

Խավարման կարգ․ Քրիստոսի խաչելության հիշատակը


Ավագ հինգշաբթի, երեկոյան ժամերգությունից հետո, երբ ըստ եկեղեցական ավանդույթի օրը փոխվում է, սկսվում է Խավարման կարգը, Քրիստոսի ձերբակալման, դատապարտման և խաչելության հիշատակը, որն արդեն վերաբերում է Ավագ ուրբաթին:  

Ոտնլվայի արարողություն Մայր Աթոռում


Ավագ հինշաբթի է, ժամը 16։00-ից Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է Ոտնլվայի արարողություն: Հոգևորականներից, զինվորականներից ու մանուկներից կազմված թափորը Գարեգին Բ Ամենայն հայոց հայրապետին Սուրբ Տրդատ բաց խորան է ուղեկցում: Նորին սրբությունը նախ օրհնեց խորանի վրա դրված ջուրը, յուղը,... ավելի

Ավագ հինգշաբթի. ապաշխարողաց կարգ և պատարագ Սուրբ Գայանե վանքում


Հավատացյալները վաղ առավոտյան մասնակցում են ժամերգությանը, ապա ապաշխարողաց կարգին: Ավագ հինգշաբթի օրվա պատարագով հիշատակվում է Հաղորդության խորհրդի հաստատումը: Երեկոյան կատարվում է Ոտնլվայի, ապա` Խավարման կարգ:  

Ավագ երեքշաբթի


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում երեկոյան ժամերգության ժամանակ օրվա խորհրդի համաձայն ներկայացվում է Տասը կույսերի առակը:

«Մեծ պահքի ճանապարհորդություն՝ Շնորհալի հայրապետի առաջնորդությամբ» շարքն ամփոփվեց


Ս. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված «Շնորհալի հայրապետի առաջնորդությամբ Մեծ Պահքի ճանապարհորդություն» խորագրով բանախոսություն-հանդիսությունների շարքը եզրափակվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Ծաղկազարդի տոնը Թբիլիսիի հայոց եկեղեցիներում


Առավոտից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Ապրիլի 2-ին, Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ եկեղեցին տոնում էր Ծաղկազարդը:  

Ծաղկազարդը Բրազիլիայի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում


Սան Պաուլոյի հայ մանուկները ձիթենու և արմավենու ճյուղերով զարդարել էին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին:  

«Մանուկ դպիրներ» հաղորդաշարի հերոսները հյուրընկալվեցին Ամենայն հայոց հայրապետին


Ծաղկազարդի տոնին` մանուկների օրհնության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տոնական պատարագին սարկավագաց դասի կողքին սպասավորում էին նաև «Շողակաթ» ՀԸ «Մանուկ դպիրներ» ֆիլմաշարի հերոսները՝ Գառնիի, Ապարանի, Արտաշատի, Էջմիածնի, Բյուրականի, Դաշտավանի և Նորագավիթի մանուկ դպրիները:  

Դռնբացեքի արարողությունը Սուրբ Գայանե վանքում


Ծաղկազարդի տոնական պատարագից հետո, երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողությունը: Թե՛ Ծաղկազարդը, թե՛ դռնբացեքը մուտքի արարողություններ են համարվում: Առաջինը Երուսաղեմ Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակությունն է, երկրորդը՝ ամենքիս խորհրդանշական մուտքը Վերին Երուսաղեմ:  

Ծաղկազարդը Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում


Ծաղկազարդի տոնակատարությունն սկսվեց վաղ առավոտյան: Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվեց անդաստանի կարգ՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ինչպես նաև եկեղեցի բերված կանաչ ճյուղերը, որոնք հոգևորականները բաժանեցին հավատացյալներին։ Տոնական պատարագը մատուցեց Տ․ Սեպուհ... ավելի