«Ուշ լինի, նուշ լինի». օպերետ Պարոնյանի անվան թատրոնում


Այս տարի լրանում է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հիմնադրման 75-ամյակը: Հոբելյանական ծրագրերի շրջանակում մարտի 24-ին ներկայացվեց Արտեմի Այվազյանի և Գարեգին Երիցյանի «Ուշ լինի, նուշ լինի» օպերետը, որը նվիրված էր ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Տեր-Հովհաննիսյանի հիշատակին... ավելի

Ռետրոսպեկտիվ ցուցադրություն Հայաստանի նկարիչների միությունում


Հայաստանի նկարիչների միության ֆոնդերից դուրս են բերվել և ցուցադրության ներկայացվել անցած դարի 60- 80-ական թվականներին ստեղծագործող նկարիչների աշխատանքները` շուրջ 80 գեղանկար ու քանդակ: Ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 2-ը: 

Ննջեցյալների հիշատակության օրը Մայր Աթոռում


Ինչպես բոլոր Տաղավար տոներից հետո, Ս. Հարության տոնի հաջորդ օրը, քրիստոնյաներն առավոտյան եկեղեցի են այցելում` մասնակցելու Սուրբ Պատարագին, աղոթելու իրենց ննջեցյալ հարազատների հոգիների խաղաղության համար: Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում պատարագիչը Տ.Թադեոս վարդապետ Զիրեկյանցն էր:

Զատկական միջոցառում Ս. Երրորդության եկեղեցու բակում


Մարտի 27-ի Զատկական պատարագից հետո մարդիկ տուն չէին շտապում, այլ եկեղեցիների բակերում շնորհավորում էին միմյանց ու փոխանցում Ս. Հարության ավետիսը: Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու բակում մեծ տոնախմբություն էին կազմակերպել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը:

Սուրբ Հարության տոնախմբություն Քանաքեռ- Զեյթուն թաղամասում


Քանաքեռ- Զեյթուն համայնքի բոլոր 14 դպրոցների աշակերտները և ուսուցիչները երկու ամիս շարունակ պատրաստվել էին Սուրբ Հարության տոնին` հանրությանը ներկայացնելով զատկական թեմաներով ձեռքի աշխատանքներ, գեղանկարներ և մանրանկարներ, համերգային կատարումներ, թատերական ներկայացումներ:

Հայ եկեղեցու աշխարհասփյուռ թեմերում նշվեց Սուրբ Հարության տոնը:


Կանադահայ համայնքը Ս. զատիկը նշել է Մոնրեալի եկեղեցում: Բուլղարիայի Պլովդիվ քաղաքի հայ երեխաները զատկական նվերներ են ստացել Ս. Գևորգ եկեղեցում: Թբիլիսիի Ս. Գևորգ եկեղեցում Ս. Հարության տոնին ներկա են եղել Վրաստանի վարչապետը և կառավարության անդամներ: Լոս Անջելեսի հայերը Քրիստոսի Հարության հրաշափառ... ավելի

Նոր գիրք «Զանգակ» հրատարակչությունից. Խալեդ Հոսեյն, «Եվ արձագանքեցին լեռները»


«Լոֆթ» կենտրոնում տեղի ունեցավ Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Վեպը ներկայացրին գրականագետ Հայկ Համբարձումյանը, թարգմանիչ Անուշ Սեդրակյանը և «Զանգակ» հրատարակչության թարգմանական ծրագրերի համակարգող Արթուր Մեսրոպյանը: 

Հայաստանը՝ Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամի անդամ


Այս տարվա հունվարից Հայաստանն անդամակցում է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» հիմնադրամին: Այսուհետ հայաստանյան ֆիլմարտադրողները հնարավորություն կունենան   ֆինանսական աջակցություն ստանալ  հիմնադրամից: Այս մասին հայտնեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ հրավիրված մամուլի ասուլիսին:

Գաֆէսճեան կենտրոնում հնչեցին Օթար Թաթիշվիլիի և Հովհաննես Մանուկյանի դաշնամուրային գործերը


Գաֆէսճեան կենտրոնում կոմպոզիտոր, երգեհոնահար և դաշնակահար Հովհաննես Մանուկյանը հանդիսատեսին ներկայացրեց իր և վրացի կոմպոզիտոր Օթար Թաթիշվիլիի դաշնամուրային գործերը: Հովհաննես Մանուկյանը սիմֆոնիկ և կամերային երկերի հեղինակ է: Նրա ստեղծագործություններից շատերը հոգևոր մոտիվներով են:    

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում հնչեցին «Կոմիտասին» նախագծի ստեղծագործությունները


12 երիտասարդ հայ կոմպոզիտորներ Հայաստանից  և աշխարհի տարբեր երկրներից  նախորդ տարի համախմբվեցին «Կոմիտասին» նախագծի շուրջ և գրեցին  դաշնամուրային 12 ստեղծագործություն: Օրերս դրանցից 7-ը հնչեցին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: 

Հայ ժողովուրդը հրաժեշտ տվեց Գեղամ Գրիգորյանին


Աշխարհահռչակ տենոր Գեղամ Գրիգորյանը ելույթ է ունեցել Լա Սկալայում, Լոնդոնի թագավորական թատրոնում, Մետրոպոլիտենում, երգել Նյու Յորքի, Վաշինգտոնի, Տոկիոյի, Բեռլինի հեղինակավոր բեմերում: Գեղամ Գրիգորյանը նկարահանվել է ֆիլմ-օպերաներում, ունի բազմաթիվ ձայնագրություններ:

Հայ-իրանական համերգ` Նոուրուզի առթիվ


Իրանի թվարկության 1395 թվականի ամանորը` պարսկական Նոուրուզը, տոնեցին նաև Հայաստանում: «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահում Իրանի դեսպանատունը կազմակերպել էր ընդունելություն, իրանական ձեռարվեստի նմուշների ցուցահանդես և հայ-իրանական համատեղ համերգ: