Դատավորի կիրակիի մեկնությունը Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում


Ոսկե շղթայի հինգերորդ կիրակին կոչվում է Անիրավ դատավորի: Մայր Տաճարում օրվա պատգամը մեկնում էր Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը:  

Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում Արևագալի ժամերգությանը մասնակցում են նաև սիրիահայեր


Հալեպի մի փոքրիկ պատառիկ է դարձել Երևանի Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցին: Ամեն ուրբաթ այստեղ են հավաքվում Հայաստան տեղափոխված սիրիահայեր` մասնակցելու Արևագալի ժամերգությանը, շփվելու միմյանց հետ և, ինչպես իրենք են ասում՝ մի փոքր թեթևացնելու ծանրացած հոգիները: 

Միջինքը Էջմիածնի հայորդյաց տանը


Էջմիածնի հայորդյաց տան երեխաները անակնկալ էին պատրաստել. հավաքել էին խորհրդանշական գումար, գաթա գնել ու Միջինքի օրը բաժանել հայորդյաց տանը կից գործող բարեգործական ճաշարանից օգտվող տարեցներին:

Գյումրիի հայորդյաց տան մեկուկես տարվա ձեռքբերումները


Մայր Աթոռի հայորդյաց տներից ամենանորը գործում է Գյումրիում: Բացվել է 1ու կես տարի առաջ: Գործող հայորդաց տներից միակն է, որն ունի նախակրթարան: 

Խորեն արքեպիսկոպոս Դողրամաջյանին նվիրված «Աղոթարան» գրքի շնորհանդեսը


Մարտի 4-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մասնաշենքում տեղի ունեցավ բանաստեղծ Հովհաննես Ղազարյանի «Աղոթարան» գրքի շնորհանդեսը: «Աղոթարան» պոեմը նվիրված էր անթիլիասցի հոգևորական Խորեն արքեպիսկոպոս Դողրամաջյանին` ծննդյան հիսնամյակի կապակցությամբ:

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Մարտի 8-ի՝ կանանց տոնի առիթով


«Մեր մաղթանքն է, որ Երկնավոր Տիրոջ օրհնությամբ միշտ լինեք խինդով լեցուն ու երջանիկ, միշտ գեղեցիկ՝ օրհնված առաքինություններով ու բարեգործությամբ»:

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնը 2-րդ անգամ ներկայացավ առողջապահական ԷՔՍՊՈՅԻՆ


Մարտի 1-ից 3-ը Երևանում անցկացվեց հերթական առողջապահական ԷՔՍՊՈՆ: Այն տարածաշրջանի խոշորագույն բժշկական մասնագիտացված ցուցահանդեսներից մեկն է, որին արդեն երկրորդ անգամ մասնակցում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը:

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է պատերազմի և խաղաղության «Դիալոգոս» չփառատոնը


Այստեղ ֆիլմերը չեն մրցում, մրցանակներ չեն հանձնվում, ժյուրին հենց ինքը՝ հանդիսատեսն է: «Դիալոգոսը» վավերագրական ու անիմացիոն ֆիլմերի լեզվով խոսում է մեր տարածաշրջանում ընթացող հակամարտությունների մասին: Կազմակերպիչը` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը այն անվանում է չփառատոն:  

Հանգստյան ժամերգությունն ընթերցում են Վաղարշապատի թիվ 4 դպրոցի սաները


Մեծ Պահոց շրջանում, յուրաքանչյուր ուրբաթ Հանգստյան ժամերգությանը Մայր Տաճարում Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքն ընթերցում են հանրակրթական դպրոցների աշակերտներ: Այս անգամ Մայր Տաճարում Վաղարշապատի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 4 դպրոցի սաներն էին: 

Մայր Աթոռի նոր հրատարակությունները. 29.02.2016


Մայր Աթոռի երկու գրատներում արդեն հնարավոր է ձեռք բերել Հակոբ պատրիարք Նալյանի «Մեկնողական աղոթքը սրբալույս Յուղ Մյուռոնի մասին» և Անահիտ Պարսամյանի «Սուրբ Պողիքտոս» թատերգությունը: 

Տնտեսի կիրակի. Մեծ Պահքի չորրորդ կիրակին


Մայր Տաճարում օրվա պատգամը մեկնեց Տաթև արքեպիսկոպոս Սարգսյանը:

Ճապոնացի մասնագետներն օգնում են վերականգնել Մայր Աթոռում պահվող թանգարանային գործվածքները


Տոկիոյի «Ջո Շի Բո» արվեստի և դիզային համալսարանի դասախոսները հյուրընկալվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Ճապոնացի վերականգնողները լուծումներ են մշակում հայկական գործվածքների արդյունավետ վերականգնման և պահպանման համար: