Alt

Հովտաշենի նորակառույց եկեղեցու շինարարությունը


Երևանից Խոր Վիրապ տանող ճանապարհին Հովտաշեն գյուղն է: Շուրջ 1500 բնակիչ ունի: Գյուղում նոր եկեղեցի է կառուցվում, որպեսզի մինչ Խոր Վիրապ հասնելն ուխտավորները նախ խնդրեն մեր եկեղեցու հիմնադիր առաքյալներից մեկի՝ Ս. Բարդուղիմեոսի բարեխոսությունը: Եկեղեցին կոչվելու է նրա անունով:
2015-03-27 20:53:29
Alt

Ցեղասպանագիտական թեմաները «Էջմիածին» ամսագրի էջերում


Էջմիածին» ամսագրում Հայոց ցեղասպանությանն առնչվող նյութերը սովորաբար ակտիվանում են ապրիլ ամսվա համարում: Նոր հետազոտություն է ներկայացրել բանասիրական գիտությունների դոկտոր լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
2015-03-27 20:43:16
Alt

Մեկնարկեց «Արևավիշապ» գրաֆիկական հումորի երրորդ միջազգային փառատոնը


Նկարիչների միությունում մարտի 19-ին մեկնարկել է Արևավիշապ» միջազգային 3-րդ ցուցահանդես-փառատոնը, որի նպատակը մեր երկրում երգիծանկարչության զարգացումն է՝ որպես ժամանակակից գրաֆիկայի առանձին ճյուղի:
2015-03-27 10:27:41
Alt

Էլեկտրոնային հայերեն գրքերը և գրահրատարակչությունը Հայաստանում


Հայերեն էլեկտրոնային ի՞նչ գրքեր են ստեղծվում, ունե՞նք արդյոք Հայաստանում էլեկտրոնային գրահրատարակչություն: Տեսանյութը ներկայացնում էլեկտրոնային գրահրատարակչության հայաստանյան խնդիրներն ու վիճակը:
2015-03-27 10:24:58
Alt

Նոր գրքեր 23.03.2015


Զանգակ» հրատարակչությունը ներկայացնում է իր այս տարվա մանկական գրանորությունները` Չարլզ Դիքենսի Օլիվեր Թվիստի արկածները» վեպի,  Ջաննի Ռոդարիի Հեքիաթներ հեռախոսով» ժողովածուի, Մարիոն Դյուշարի Եկեք ստեղծենք մեծ արվեստ» գրքի հայերեն թարգմանությունները:
2015-03-27 10:17:39
Alt

Բացառիկ ցուցադրություն «Կալենց» թանգարանում


Թանգարանն այս տարի նշում է իր ստեղծման հնգամյակը: Բացվել է միանգամից երկու ցուցահանդես: Թանգարանը եզակի հնարավորություն է ընձեռել ծանոթանալու անհատական հավաքածուներում գտնվող Հարություն Կալենցի  կտավներին, որոնց մի մասը գրեթե չի ցուցադրվել: Առանձին հարկաբաժնում էլ ներկայացված է Արմինե Կալենցի... ավելի
2015-03-27 10:15:46
Alt

«Հայ ազգային լուսանկարչությունը 19-20-րդ դարերում». բանախոսություն ԱՀԹ առաջնորդարանում


Լուսանկարչության ծննդից ընդամենը երկու տասնամյակ անց բազմաթիվ հայ լուսանկարիչներ կարողացան մեծ ճանաչում ձեռք բերել արվեստի այս ոլորտում: Աբդուլլահյան եղբայրներ, Անթուան Խան Սևրուգին, Գրիգոր Տեր-Ղևոնդյան, Անդրանիկ Քոչար, Արա Գյուլեր: Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում վեց հայ... ավելի
2015-03-27 10:13:32
Alt

Հայոց լեզվին նվիրված գիտաժողով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում


Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցու համալիրում տեղի է ունեցել է հայոց լեզվի դասավանդման ու հայագիտական առարկաների ուսումնասիրության թեմայով գիտաժողով: Միջոցառումը կազմակերպել էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Հայագիտական կենտրոնը:
2015-03-27 10:04:48
Alt

Հոգևոր աջակցություն ընտանիքներին. քննարկում Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հոգևոր աջակցություն ընտանիքներին» ծրագիրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնն իրականացնում է 2010 թվականից: Մարտի 20-ին մեկնարկեց ծրագրի հինգերորդ փուլը, որին աջակցում են Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան Կլոր Սեղան հիմնադրամը և ՄԱԿ-ի բնակչության... ավելի
2015-03-27 10:02:49
Alt

Գալստյան կիրակի


Մեծ Պահքի վեցերորդ կիրակին կոչվում է Գալստյան: Բովանդակում է փրկության խորհուրդը: Սուրբ հայրեն ասում են, որ առաջին գալուստով Քրիստոս մարդու առջև բացեց փրկության ճանապարհը: Երկրորդ անգամ նա աշխարհ է գալու որպես Թագավոր` դատելու ողջերին և մեռածներին` ըստ իրենց գործերի:
2015-03-27 10:01:04
Alt

Մեծ Պահքի 36-րդ օրը


Այսօր Մեծ Պահքի 36-րդ օրն է: Ընթերցում ենք Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը` նվիրված օրվա խորհրդին:
2015-03-27 09:57:44
Alt

Մուտն ի Վիրապ տոնը Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված տարվա առաջին տոնն է


Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված տարվա առաջին տոնը: Ամեն տարի Բյուրավանի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքը ուխտագնացություն է կազմակերպում մեր առաջին հայրապետին նվիրված տոնի` Մուտն ի Վիրապի առիթով: 
2015-03-22 18:31:43