Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին


Արևելյան Կաթոլիկ եկեղեցիների քահանայապետական գրասենյակի նախագահին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքն է հայտնել հայագիտությանը բերած ավանդի համար։ Հայոց Հայրապետը մտահոգություն է հայտնել կարդինալին տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ:  

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է քահանաների վերապատրաստման ծրագրին մասնակցող հոգևորականների


Քահանաների վերապատրաստման ծրագրի օրակարգում եղել են դասախոսություններ, տարբեր ձևաչափերի հանդիպումներ և քննարկումներ: Քահանա հայրերը երեք շաբաթ միասին մասնակցել են աղոթքների, ժամերգությունների և պատարագների: Նրանք հնարավորություն են ունեցել գրավոր ամփոփելու իրենց հուզող հարցերը: Դրանց հիման վրա... ավելի

Աստվածաշունչը ձեռքին կնոջ պատկերով գոբելենը միջազգային մրցանակ է ստացել


«Յունիվերս Արտ» միջազգային մրցույթ-փառատոնին Նորքի հայորդյաց տան կարպետագործության ու գոբելենագործության դասարանի սան Ռիտա Մելիքսեթյանի աշխատանքը գրավել է առաջին հորիզոնականը։ Աստվածաշունչը ձեռքին կնոջ պատկերով Ռիտայի աշխատանքը մրցանակ է ստացել դեկորատիվ կիրառական արվեստ անվանակարգում։  

Բացվել է Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդես


Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում բացվել է Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակին նվիրված ցուցահանդես: Հեղինակը թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանն է: Ներսիսյան դպրոցի և Թբիլիսիում հայկական հետքն ուսումնասիրող Լևոն Չիդիլյանը բազմաթիվ արխիվային նյութեր և ցուցանմուշներ հավաքագրել է... ավելի

Գիրք նվիրելու օրը Սարդարապատի դպրոցը գրքեր ստացավ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանը և Արմավիրի մարզի Խոյ խոշարացված համայնքի մշակույթի և սպորտի տունը գրքեր նվիրաբերեցեին Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի դպրոցին։ 2008 թ․ սկսած՝ ամեն տարի Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 19-ին, Հայաստանում նշվում է գիրք... ավելի

Աստված չներեց Ադամին և Եվային, որովհետեւ նրանք չընդունեցին իրենց մեղքը


Պահքի երկրորդ կիրակին Հայ Առաքելական Եկեղեցին անվանում է Արտաքսման կիրակի։ Այն ներկայացնում է, թե ինչպես Աստված եդեմական պարտեզում առաջին պահեցողությունը սահմանեց մարդու համար: Դա մարդու հետ Աստծու առաջին ուխտն էր, որը խախտելով՝ մարդը վտարվեց դրախտից:  

Ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է Հանգստյան ժամերգությանը


Հանգստյան ժամերգությունը կատարվում է Մեծ Պահքի շրջանում: Այս ընթացքում Ժամերգության բովանդակությունը՝ սաղմոսները, աղոթքները, հոգևոր երգերը փոխվում են: Հանգստյան է կոչվում, որովհետեւ օրվա վերջին ժամերգությունն է: Այն սկսվում է «Տերունական աղոթքով» և շարունակվում սաղմոսներով:  

Փետրվարի 18-ը եկեղեցական տոնացույցով Արտաքսման կիրակին է


Ավարտվում է Մեծ Պահքի առաջին շաբաթը, որը սկսվել է Բուն Բարեկենդանի կիրակիով: Հաջորդ կիրակին՝ փետրվարի 18-ը, եկեղեցական տոնացույցում հիշատակվում է որպես Արտաքսման կիրակի: Օրը հիշեցնում է մեղքի ծննդի և դրախտից մարդու արտաքսվելու մասին: Արգելված պտուղն ուտելով` մարդը ճաշակեց մեղքի և մահվան... ավելի

Ամփոփ լրահոս 16.02.2024


Բեյրութում տեղի է ունեցել Սուրբ Էջմիածնի Կրօնասէր Տիկնանց Համախմբումի ընդհանուր ժողովը: Բուն Բարեկենդանը Թբիլիսիում նշել են Հարիսայի փառատոնով, և Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում Սուրբ պատարագ է մատուցվել: Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում կատարվել է երեկոյան... ավելի

Հայորդաց տան սաները մեսրոպյան տառերին նոր շունչ են տվել


Նկարիչների միությունում բացվել է ՄԱՍԷ և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Արաբկիրի ՀՏ մանրանկարչության դասարանի սաների «Ծաղկող տառեր» խորագրով ցուցահանդեսը: Նրանց ներկայացրած աշխատանքների մեծ մասը սյուժետային են, որով ներկայացրել են Հիսուսի երկրային կյանքը: Ցուցահանդեսը հոբելյանական է, որովհետեւ... ավելի

Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը նոր գլխավոր քարտուղար է նշանակել


Երևանում գումարվել է Հայաստանի Աստվածաշնչային ընկերության տարեկան համագումարը, որտեղ հոգաբարձուների խորհրդի երեք անդամ են ընտրել, որոնք նոր գլխավոր քարտուղար են նշանակել Հայր Հուսիկ աբեղա Սմբատյանին։ Համագումարին հաստատվել է նաև տարվա բյուջեն։ Այս տարի ևս Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հատուկ... ավելի

Մայր Աթոռի Ռուբեն Սևակի թանգարանում կազմակերպվել է հիշատակի հանդիսություն


Ռուբեն Սևակի ծննդյան օրը այցելություններին հյուրընկալել են գրողի անունը կրող 151-րդ դպրոցի բարձր դասարանի աշակերտները։ Ռուբեն Սևակի թանգարանը բացվել է 2013 թվականին՝ գրողի եղբորորդու ջանքերով: Ֆրանսահայ բարերարն իր ամբողջ ժառանգությունը նվիրաբերել է Մայր Աթոռին: Թանգարանում ներկայացված են Սևակի... ավելի