Ս. Ներսես Շնորհալին հազարամյակների հանգուցակետում. միջազգային գիտաժողով Իտալիայում


Արևելագիտության պապական ինստիտուտում տեղի ունեցավ Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի վախճանի 850-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողովի բացումը։ Մասնակիցներին ողջունեց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը:  

Բրազիլիայի հայոց թեմում շքանշան է հանձնվել ատենապետ Տիգրան Քյուլցյանին


Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ և թեմակալ առաջնորդ Տ. Նարեկ եպիսկոպոս Բերբերյանի ձեռամբ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան շնորհվեց Բրազիլիայի հայոց թեմի Ս. Գևորգ եկեղեցու վարչության ատենապետ Տիգրան Քյուլցյանին՝ ի գնահատություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն մատուցած... ավելի

Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքի հայ համայնքում կիրակնօրյա դպրոց է բացվել


Դեկտեմբերի 8-ին Բելգիայի Գերարդսբերգեն քաղաքի հայ եկեղեցական համայնքում տեղի ունեցավ «Կոմիտաս» կիրակնօրյա դպրոցի բացումը: Գերարդսբերգեն քաղաքում հայ եկեղեցական համայնքը հիմնադրվել է երկու ամիս առաջ, և կիրակնօրյա դպրոցը համայնքի ու կից քաղաքներում բնակվող հայերի համար է:  

Ամփոփ լրահոս 08.12.2023


Հայաստան է այցելել ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը՝ աջակցության ծրագրեր մշակելու արցախցի ընտանիքների համար: Նյու Յորքի Ս. Մարկոս տաճարում հոգևոր համերգից ստացված հասույթը տրամադրվել է Հայ առաքելական եկեղեցուն` օգնելու արցախցիներին: Լատվիայի համալսարանում ներկայացվել է Ս. Ներսես Շնորհալու... ավելի

Ս. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթագիրքը թարգմանվել է 50 լեզվով, մեկ հատորում


Մխիթարյան միաբանության հրատարակչատունը լույս է ընծայել Սուրբ Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթքը` թարգմանված 50 լեզվով, մեկ հատորում: Մաշտոցյան մատենադարանում տեղի ունեցավ գրքի հայաստանյան շնորհանդեսը:  

«Նարեկացիական ընթերցումներ» գիտաժողովն այս տարի նվիրված էր Հրաչյա Թամրազյանի 70-ամյակին


Մաշտոցյան մատենադարանում «Նարեկացիական ընթերցումները» այս տարի մեկնարկեցին շնորհանդեսով` «Մատյան ողբերգությանը» անգլերեն է թարգմանվել: Թարգմանիչը հայագետ, բանասեր, աստվածաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աբրահամ Տերյանն է: Նոր հրատարակությունը պրոֆեսորը նվիրել է Մատենդարանի հանգուցյալ տնօրեն... ավելի

Արցախյան վավերագրությունը՝ լուսանկարներում


Հայաստանի պատմության թանգարանում բացված լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը «Հավերժի վավերագրություն, Արցախ» խորագրով էր: Խորհրդանշական մրցանակների արժանացան լավագույն լուսանկարների հեղինակները:  

Մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանում


Պատմական աստվածաբանության և Դավանաբանական աստվածաբանության հոսքերի չորս ուսանող՝ Գառնիկ, Էրիկ, Էդվարդ և Գևորգ սարկավագները մագիստրոսական ավարտաճառ պաշտպանեցին:  

Նարեկ Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն ցուցադրվում է


Դեկտեմբերի 2-ից Երևանի ռուսական արվեստի թանգարանում գործում է ցուցադրություն՝ «Խաչ քո» խորագրի ներքո: Իրավաբան, հավաքորդ Նարեկ Վան Աշուղաթոյանի խաչերի հավաքածուն է, որում թե հայկական, թե այլ ժողովուրդների խաչեր են: Մասնավոր հավաքածուն առաջին անգամ է ցուցադրվում:  

Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի տարվեց առաքյալի մասունքը


Ս. Թադեոս և Ս. Բարդուղիմեոս առաքյալների տոնի օրը նաև Մասյացոտնի թեմի Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու ուխտի օրն է: Այդ առիթով Ս. Էջմիածնից բերվել էր Ս. Թադեոս առաքյալի մասունքը՝ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար:  

ԱՄՆ հայոց Արեւմտյան թեմի աջակցությունը տեղահանված արցախցիներին


Ամենայն հայոց կաթողիկոսը շրջաբերական նամակներ է ուղղել Հայ եկեղեցու թեմերին և համայնքներին՝ հորդորելով կազմակերպել հանգանակություններ աջակցելու համար արցախցիներին: ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի պատվիրակությունը Մայր Աթոռ էր ժամանել Սիեթլի Ս․ Հարություն Եկեղեցու հովիվ Տ. Վազգեն քահանա Բոյաջյանի և Սան... ավելի

Առաքյալների տոնին դուրս բերվեց Հայ եկեղեցու զորավոր սրբություններից մեկը


Դեկտեմբերի 2-ին Հայ եկեղեցին հիշատակեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Եկեղեցական թափորի ուղեկցությամբ Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը դուրս բերեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը՝ օրհնություն բաշխելով ուխտավորներին: