Alt

Մանկական գրքերի որակի մասին ահազանգում են մասնագետները


Սոսը գազանանոցում 3 ուղտի էր գժվացնում, ուղտերից յուրաքանչյուրը 3 անգամ Սոսի վրա թքեց: Ուղտերը քա՞նի անգամ Սոսի վրա թքեցին»: Ովքե՞ր են պատասխանատու անորակ, անհեթեթ գրականության տարածման համար, ինչպե՞ս պետք է կարգավորել գործընթացը. ահազանգում են մասնագետները, հոգևորականները: 
2014-10-27 20:22:22
Alt

Հոկտեմբերի 24-ը՝ Կոմիտասի անվան պանթեոնում


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդների հերթական միջոցառումը նվիրված էր նահատակ մտավորականներին: Կոմիտասի անվան պանթեոնում կատարվեց Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու տարածքից բերված հողի օրհնություն:
2014-10-27 20:19:45
Alt

«Ջերմիկ անկյունը»՝ Նկարիչների միությունում


Ջերմիկ անկյուն» խմբային տան բնակիչների հերթական ցուցահանդես-վաճառքը հոկտեմբերի 22-ին Նկարիչների միությունում էր: Ջերմիկ անկյունը» առաջին երկարաժամկետ խմբային տունն է Հայաստանում, որտեղ բնակվում են մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող երիտասարդներ:
2014-10-27 19:01:09
Alt

«Քայլող հետքեր» ցուցահանդեսը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում


Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հովանավորությամբ մարտի 15-ից ապրիլի 15-ը Էստոնիայի մայրաքաղաք Տալլին էին գործուղվել երեք հայ նկարիչներ՝ Տիգրան Սահակյանը, Արման Վահանյանը և Տիգրան Կիրակոսյանը: Երեք շաբաթ նրանք ստեղծագործել են Էստոնիայի գրաֆիկների ասոցիացիայում, ապա՝ ստեղծված... ավելի
2014-10-27 18:57:20
Alt

«Ռեանիմանիա» 6-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնի բացումը


Տարածաշրջանում անիմացիոն ֆիլմերի միակ փառատոնը՝ Ռեանիմանիան», այս տարի ստացել է 900 հայտ շուրջ 90 երկրից: Ցուցադրության  համար ընտրվել են  400 լիամետրաժ և կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր ու հոլովակներ:
2014-10-27 18:50:06
Alt

Ամերիկացի գրողների այցը Հայաստան


Ամեն տարի ԱՄՆ պետքարտուղարությունն ու Այովայի համալսարանում գործող Միջազգային գրական ծրագիրը կազմակերպում են ընթերցանության շրջայցեր: Ամերիկյան գրողներն այցելում են Միացյալ Նահանգների  համար ռազմավարական  հետաքրքրություն ներկայացնող  երկրներ:Երեք օր նրանք անցկացրել են Թուրքիայում,... ավելի
2014-10-27 18:47:12
Alt

Պորտուգալիայում անցկացվել է հայ մշակույթի շաբաթ


Հոկտեմբերի 12-ից 19-ը Պորտուգալիայում անցկացվել է հայ մշակույթի շաբաթ: Կազմակերպիչը Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի Հայկական համայնքների բաժանմունքն է:
2014-10-27 18:45:08
Alt

Երևանում է ջութակահար Սերգեյ Կռիլովը


Երևանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 21-ին հանդես եկավ Ռուսաստանից ժամանած ջութակահար Սերգեյ Կռիլովը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ արտասահմանցի և հայ երաժիշտները հնչեցրին Մենդելսոնի կրկնակի կոնցերտը ջութակի և դաշնամուրի համար, Բախի կոնցերտը երկու ջութակի... ավելի
2014-10-25 21:14:37
Alt

Եզրափակվեց երևանյան միջազգային ութերորդ երաժշտական փառատոնը


Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ն ընթացող փառատոնի ծրագիրն այս տարի 9 համերգից էր բաղկացած: Կազմակերպվել են նաև վարպետության դասեր երիտասարդ հայ երաժիշտների համար: Փառատոնի եզրափակիչ միջոցառմանը ներկայացվել էր   Սոնա Անդրեասյանի Երաժշտության կադր» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:... ավելի
2014-10-25 21:09:52
Alt

Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաների երդման արարողությունը


Սպենդիարյանի տուն-թանգարան էին այցելել կոմպոզիտորի անունը կրող երաժշտական դպրոցի առաջին դասարանի սաներն ու նրանց ծնողները: Արդեն 18 տարի, ավանդույթի համաձայն, պատանի սպենդիարյանականներն այստեղ երդման արարողության են գալիս:    
2014-10-25 21:04:40
Alt

«Բրեմենյան երաժիշտները» Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում


Հայասատնում Ռուսաստանի մշակույթի օրերի շրջանակում մեր հյուրն էր Սանկտ Պետերբուրգի Մաստերսկայա» թատրոնը: Դահլիճը լիքն էր երեխաներով: Նրանց հետ հարց ու պատասխանով անցավ երաժշտական-արկածային ողջ ներկայացումը:
2014-10-25 19:51:57
Alt

«Մենք հայ ենք, սա՛ է մեր երաժշտությունը». ակցիա քաղաքային տրանսպորտում


Հայկական երգով լցնենք հանրային տրանսպորտը». այս կարգախոսի շուրջ համախմբված ակցիայի մասնակիցները երգելով բարձրանում են ավտոբուսներ ու երթուղային տաքսիներ և վարորդներին նվիրում ազգային երգի ձայնասկավառակներ: Մասնակիցները խոստանում են ակցիան շարունակել նաև մանկատներում ու ծննդատներում:
2014-10-25 19:48:17