Alt

Օծվեց Լոռու մարզի Սուրբ Հակոբ եկեղեցին


Շահումյան համայնքում օգոստոսի 31-ին Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն օծեց Ս. Հակոբ Մծբնա Հայրապետի անունը կրող եկեղեցին: 
2014-09-01 20:25:04
Alt

Զինվորների ուխտագնացություն Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Վոլոդյա սարկավագ Նաջարյանի առաջնորդությամբ օգոստոսի 31-ին զինվորներն ուխտի են մեկնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Տղաները հավաստիացնում են, որ հոգևոր կյանքը նրանց ծառայության անքակտելի մասն է: 
2014-09-01 20:20:46
Alt

Սեպտեմբերի 1-ը Տեր Պարույր քահանայի ընտանիքում


Մայր Աթոռի դիվանատան ներեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տեր Պարույր քահանա Ավետիսյանը երեք զավակ ունի: Կրտսերը՝ Հովնանը, այս տարի նույնպես դպրոցական դարձավ: Տեր հոր ընտանիքում իսկական եռուզեռ է…
2014-09-01 20:16:50
Alt

Արման Կոթիկյան` հանրահայտ ու անհայտ արվեստագետը


Արման Կոթիկյանին գիտեն Տժվժիկ», Նվագախմբի տղաները», Կարինե» ֆիլմերում մարմնավորած կերպարներից: Քչերին են հայտնի Կոթիկյանի գործունեության մյուս ոլորտները:  Հայտնի ու անհայտ Արման Կոթիկյանի մասին մեր նկարահանող խմբին պատմել է դուստրը՝ Սեդա Կոթիկյանը: 
2014-09-01 20:04:05
Alt

«Կոմիտաս. վերապրում»՝ համերգ Կամերային երաժշտության տանը


Կոմիտասի 145-ամյակին նվիրված համերգում երաժիշտներ Գրիգոր Առաքելյանը, Վահան Արծրունին, Հասմիկ Բաղդասարյանը, Էմմանուել Հովհաննիսյանը նորովի են հնչեցնում Կոմիտասի հայտնի ու անհայտ ստեղծագործությունները: 
2014-09-01 19:59:57
Alt

Նոր բացահայտումներ Արցախի Տիգրանակերտում


Արդեն ինը տարի պեղվող Արցախի Տիգրանակերտի հնավայրում 5-րդ դարի եկեղեցու խորանի տակ հայտնաբերվել է վաղ քրիստոնեական դամբարան: Արցախի արշավախմբի համար սա տարվա ամենաէական գյուտն է: Թե ինչու՝ պարզաբանում է արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: 
2014-09-01 19:56:40
Alt

«Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթի հաղթողները Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Կենգուրու» միջազգային մաթեմատիկական մրցույթում Հայաստանի հաղթողները հյուրընկալվեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Պատանի մաթեմատիկոսներին ընդունեց Մայր Աթոռի վանական խորհրդի նախագահ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:
2014-09-01 15:47:45
Alt

Ներ եկեղեցիներ Ռումինիայի հայոց թեմում


Օրերս Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ վերաօծվել են Ռումինիայի Բոտոշան քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին և Սուչավայի Սուրբ Սիմեոն եկեղեցիները:  
2014-09-01 15:41:28
Alt

Արագածոտնի թեմի անդրանիկ թեմական պատգամավորական ժողովը


Օշականի դպրատանը, Արագածոտնի թեմակալ առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի նախագահությամբ, գումարվեց  թեմական խորհրդի անդրանիկ ժողովը: Օրակարգում նաև Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին ընդառաջ Արագածոտնի թեմի ներգրավվածության ու նախապատրաստական աշխատանքների հարցն էր:
2014-09-01 15:37:28
Alt

Գուգարաց և Շիրակի թեմերի թեմապատկան ճամբարները


Մեր նկարահանող խումբն այցելել է Գուգարաց և Շիրակի թեմերի ճամբարներ: Թեմապատկան ճամբարներում երեխաները բնության գրկում ամառային հանգիստն անցկացնելու ընթացքում նաև ընկերասիրության, ներողամտության, կարեկցանքի ու հայրենասիրության դասեր են առնում:
2014-09-01 15:02:57
Alt

Արարատյան թեմի երիտասարդաց միությունը Եռաբլուրում


Թեմի հոգևոր դասն ու երիտասարդաց միության անդամները ՊՆ ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ դրեցին արցախյան ազատամարտի հերոսների շիրիմներին՝ ոգեկոչելով նրանց հիշատակը: Ցեղսպանության 100-ամյակին նվիրված ամենամսյա այս միջոցառումների հաջորդ նախաձեռնությունը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին:
2014-09-01 14:50:25
Alt

Արաքսավան համայնքի եկեղեցու հիմնարկեքը


Արտաշատ քաղաքից 7-8 կմ հեռու գտնվող Արաքսավան գյուղում, որը խորհրդային տարիներին բնակեցված է եղել ադրբեջանցիներով, շուտով կկառուցվի եկեղեցի: Արմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանն օծել է եկեղեցու 16 հիմնաքարերը:
2014-09-01 14:40:29