Վերաօծման 9-րդ տարեդարձի առիթով Նիգավանի եկեղեցի է տարվել Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը


Խաչեվերացին հաջորդող կիրակի Նիգավան համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու ուխտի օրն է: 1870 ականներին կառուցված կիսավեր եկեղեցին վերաօծվել է 2015 թվականին։ Նիգավան համայնքի Սուրբ Ստեփանոս եկեղեցու վերաօծման 9-րդ տարեդարձի առիթավ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ ու... ավելի

Մյուռոնօրհնության արարողությանը դուրս կբերվեն Հայ առաքելական եկեղեցու բազմաթիվ սրբություններ


Սրբազան արարողությանը մասնակից կարևոր մասունքներից են Հայ եկեղեցու հիմնադիր առաքյալներ Թադեոսի և Բարդուղիմեոսի մասունքները, որ հայ եկեղեցուն է նվիրաբերել Հռոմի Հովհաննես Պողոս Բ պապը 1994 թվականին: Դուրս կբերվի Սրբոց նահատակաց մասունքարանը։ Սրբազան անոթը սրբագործվել է 2015 թվականին` սրբադասման... ավելի

Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հանրապետական մաղթանք է կատարվել


Մայրավանքի միաբանությունը աղոթել է անկախ և ազատ Հայաստանի համար: Հանրապետական մաղթանքը հայոց եկեղեցիներում կատարվում է 1991 թվականից տարեկան երկու անգամ` մայիսի 28-ին և սեպտեմբերի 21-ին: Առաջին անգամ կատարվել է 1991-ին Անկախության հանրաքվեի հռչակումից անմիջապես հետո, և կաթողիկոսական տնօրինությամբ... ավելի

Անկախության տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևորականներն այցելել են Եռաբլուր


Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի գլխավորությամբ հոգեհանգստյան կարգ է կատարվել ի հիշատակ պանթեոնում հանգչող մարտիկների, որոնց քաջության և անձնազոհության շնորհիվ, դժվարությամբ ձեռք բերվեց, ամրացավ ու զորացավ Հայաստանի... ավելի

Անկախության տոնի առիթով Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել


Այսօր նոր փորձությունների միջով է անցնում հայրենի մեր երկիրն ու ժողովուրդը․ բռնազավթված է Արցախը, տեղահանված՝ Արցախի մեր զավակները, և անկայուն է խաղաղությունը Հայաստանի սահմաններին։ Վերստին կանգնած ենք անվտանգային հիմնախնդիրների և նոր սպառնալիքների առջև։ Մեր պետության հզորացման, արտաքին և ներքին... ավելի

Նյու Յորքի քաղաքապետը պարգեւատրել է Հայոց արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանին


Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը արևելաեվրոպական մշակույթին և ժառանգությանը նվիրված միջոցառման ժամանակ պատվոգիր է տվել Հայոց արևելյան թեմի առաջնորդ Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանին։ Սրբազանը հայտարարել է, որ հայկական համայնքը ձեւավորվել է ցեղասպանություն վերապրած հայերի կամքի, ոգու և խիզախության... ավելի

SOS արևելքի քրիստոնյաներ կազմակերպությունը Մայր Աթոռի տպարանին սարքավորումներ է նվիրել


Քրիստոնյաներին աջակցող կառույցը կազմարարական սարքեր է նվիրել տպարանին: Կազմակերպությունը 2 տարի առաջ է սկսել գործակցել Մայր Աթոռի տպարանի հետ: Առաջին փուլում նվիրել են տպագրական սարք, որը հեշտացրել է աշխատանքը և բարձրացրել հրատարակությունների որակը: Կազմարարական նոր սարքերն ավելի արդյունավետ, արագ... ավելի

Ցեղասպանագետները համարում են, որ Արցախի բռնի տեղահանությունը ցեղասպանություն է


«Հայերի ցեղասպանությունը. անցյալի և ներկայի ներհայեցումներ» խորագրով միջազգային գիտաժողովի մասնակիցները զուգահեռ են անցկացրել Արցախի շրջափակման և Հայոց ցեղասպանության գործողությունների միջեւ: Գիտաժողովը խնդիր է դրել ձևավորել հարթակ ընդդեմ ցեղասպանությունների։  

Եզրաս սրբազանն օծել է Դոնի Ռոստովի Շահումյան գյուղի նորակառույց հայկական եկեղեցին


Օծվել է Եգորլիկի շրջանի Շահումյան գյուղի նորակառույց հայկական եկեղեցին, որի հիմքերը 2017 թվակնին օծել է Եզրաս սրբազանը։ Եկեղեցին կառուցվել է գյուղացիների համատեղ ջանքերով։ Շահումյան գյուղում ապրում է ավելի քան երկու հազար հայ, որոնք արմատներով մշեցի են: Գործում է դպրոց, որտեղ հաճախում է երկու... ավելի

Հիմնանորոգումը մի քանի դար երկարեցրել է Մայր տաճարի կյանքը


Մայր Աթոռի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մայր տաճարի հիմնանորոգմամբ ոչ միայն փրկել է տաճարը փլուզումից, այլև մի քանի դար երկարեցրել է տաճարի կյանքը: Մայր տաճարի առաջին օծումը եղել է 303 թվականին։ Հայր Զաքարիան Մանկավարժական համալսարանի... ավելի

Մայր Տաճարի հիմնանորոգումը, որ ընդգրկել է հատակից մինչեւ մայր գմբեթի խաչը, մոտենում է ավարտին


Մի քանի տասնյակ լրաատվամիջոցների ներկայացուցիչներ այսօր շրջայց են կատարել Մայր Աթոռում և ծանոթացել կատարված աշխատանքի ծավալներին։ Տաճարը նոր մարմարյա սալահատակ ունի, թարմացվել են որմնապատկերները: Նորոգման ծրագիրը մեկնարկել է 2012 թվականին, բայց Մայր տաճարի դռները բաց են եղել մինչև 2018 թվականի... ավելի

Պաշտոնյաները դեռեւս չեն հստակեցրել Մայր Տաճարի վերաօծման եւ մյուռոնօրհնության արարողությանը իրենց մասնակցությունը


«Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանում կայացած ասուլիսին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը հայտնել է, որ բարձրաստիճան պաշտոնյաներից միայն ԱԺ նախագահն է հստակ պատասխանել, որ չի մասնակցելու։ Նա հայտարարել է, որ եկեղեցին էլ է տարակուսել իշխանություններին հրավիրելու... ավելի