Նրագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում 52 արցախցի է մկրտվել


Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ավարտին 52 արցախցի է մկրտվել, սակայն մկրտությունը ընդհանրական չի եղել։ Արցախցի մի քանի ընտանիք եկեղեցի է եկել իր կնքահայրերի հետ։ Մյուս մասի կնքահայրությունը ստանձնել են Սուրբ Գևորգ եկեղեցու համայնքի անդամները։

Մայր Աթոռի 11 սարկավագ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվել է քահանա


Նրանք սովորել են Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա ծառայել են, մինչև ամրացել է վճռականությունը` ընտրելու հոգևոր ճանապարհը: 11-ից հինգը ընտրել է կուսակրոն քահանայության ուղին։ 6 սարկավագ ձեռնադրվելուց հետո եկեղեցում կծառայի որպես ամուսնացյալ քահանա: Նորաօծ քահանաները Սուրբ Էջմիածնում կանցկացնեն... ավելի

«Քլոտիա Նազարյան» բժշկական կենտրոնը սկսել է սպասարկել արցախցիներին


Բժշկական կենտրոնը գործում է ՀԲԸՄ հովանավորությամբ։ Մինչև այս բժշկական խորհրդատվական ծառայություններ էր մատուցում սիրիահայերին և լիբանանահայերին։ Կենտրոնում տրամադրում են սրտաբանի, մանկաբույժի, հոգեբանի, ակնաբույժի և գինեկոլոգի մասնագիտական խորհրդատվություն, որոշ դեպքերում տրամադրում են նաև... ավելի

Ամփոփ լրահոս 02.02.2024


Հռոմի սուրբ Վլաս եկեղեցում Հայոց բանակի տոնի առթիվ կատարվել է հանրապետական մաղթանք և սուրբ Սարգսի տոնի առթիվ երիտասարդների օրհնության կարգ։ Երուսաղեմի սրբոց Հակոբյանց վանքի Մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք` հանուն քրիստոնեական միության: Հունվարին քրիստոնյաների միասնությանը նվիրված... ավելի

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի մարզային փուլն ավարտվել է


Հանրապետական փուլը կանցկացվի ապրիլի 6-ին, որտեղ հաղթողները մեկ ուսումնական տարվա ընթացում կրթաթոշակ կստանան: Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծ վարդ. Բաղումյանը նկատել է, որ չնայած Կրթության նախարարությունը որոշել է առարկան դուրս բերել դպրոցից, բայց իրականում աշակերտները խանդավառությամբ են... ավելի

Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը պատրաստվում է ներկայացման


Առաջիկայում հայորդյաց տների 30 ամյակի միջոցառմանը հանդես կգա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տանը գործող Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը, որտեղ սովորում է 125 աշակերտ։ Կրկեսային դպրոցը մասնակցել է Դելփյան խաղերին: 10-24 տարեկանների մրցույթում անհատական ելույթով Աիդա... ավելի

Սուրբ Սարգսի տոնին սիրահարները գրքեր են նվիրել միմյանց


Սուրբ Սարգսի տոնի առիթով ԱՀԹ-ն և «Բուկինիստ» գրախանութը կազմակերպել են «Իմ գաղտնի գրքասեր» ակցիան, որով սիրահարները հատուկ զեղչով գնում են գրքեր և հասցեագրում իրենց սիրելիին։ Այս տարի գրքասերներն ամենաշատը նվիրել էին Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» վեպը։  

Նկարիչների միությունում բացվել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես


ԱՀԹ-ի և Աշխարհի հայ նկարիչների միության ջանքերով Նկարիչների միությունում բացվել է Սուրբ Սարգսին նվիված կերպարվեստի ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցել է Քառասուն արվեստագետ։ Ներկայացված աշխատանքները հիմնականում հոգեւոր թեմաներով են եղել։ Ցուցահանդեսում ներկայացված լավագույն ստեղծագոծությունների... ավելի

Թբիլիսիում հայ համայնքը նշել է Սուրբ Սարգսի տոնը


Թբիլիսիում Սուրբ Սարգսի տոնը նշել են դեպի Սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված մատուռ քայլերթով: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով հավատացյալները գնացել են Խարփուխ թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս մատուռ:

Վերաբացվել է Պոլսի Շիշլիի հայոց գերեզմանատան մատուռը


Պոլսի հայոց պատրիարքի նախագահությամբ տեղի են ունեցել մատուռի նավակատիքի և օծման արարողությունը: Սահակ սրբազանը մյուռոնով օծել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անունը կրող մատուռի սուրբ սեղանը, ինչպես նաև Լուսավորչի սրբապատկերը: Մատուռը նորոգվել և բարեզարդվել է Պոլսի Բեյօղլու թաղամասի եկեղեցիների ծխական... ավելի

Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանությունը այցելել է «Եռաբլուր»


Պանթեոնում հոգևորականները ծաղիկներ են խոնարհել զոհված զինծառայողների հուշահամալիրի մոտ, ապա հոգևոր հայրերը աղոթել են զինվորների հոգիների խաղաղության համար: ԶՈՒ Հոգևոր առաջնորդ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը պատարագ է մատուցել Սուրբ Գայանե վանքում:

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Բանակի օրվա առիթով ուղերձ է հղել


Ամենայն հայոց հայրապետը մտահոգություն է հայտնում աշխարհում առկա լարված ու պատերազմական իրավիճակի համար, մասնավորապես Հայաստանի շուրջ ծավալվող իրադարձությունների, մեր պետության նկատմամբ դրսևորվող նվաճողական նկրտումների պատճառով։ Վեհափառը հույս է հայտնել, որ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և... ավելի