Հայ Առաքելական Եկեղեցու զանգերն ավետել են Քրիստոսի հրաշափառ հարությունը


Մայր Տաճարում Ճրագալույցի տոնական պատարագ է մատուցվել, որից հետո հայրապետական թափորը շարժվել է դեպի մոմավառության սրահ՝ Ս․ Հարության տոնի կենարար լույսը փոխանցելու հավատացյալներին:

Մայր Տաճարում երեկոյան ժամերգությանը հիշատակվել է Քրիստոսի թաղումը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արարողությունը տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ։ Հանդիսավոր թափորն ուղեկցել է Վեհափառ Հայրապետին։ Եկեղեցուց դուրս է բերվել Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը։  

Վերականգնվել են Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սրբապատկերները


Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի «Արվեստի ստեղծագործությունների վերականգնում, կոնսերվացում և պահպանում» բաժնի ուսանողները վերականգնել են Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու սրբապատկերները։ Նրանք քննել են վնասվածքների պատճառները, բացահայտել են խոնավության, ջերմաստիճանի, հպման,... ավելի

«Սրբազան պայքարի» գործով դատական նիստին պաշտպանները պահանջել են ԱԱԾ գաղտնալսման տվյալները


Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ ԱԱԾ-ից պահանջելու այն օպերատիվ տվյալները, որոնց հիման վրա շուրջ մեկ տարի գաղտնալսումներ են իրականացվել։ Փաստաբանները պնդում են՝ եթե այդ նյութերը չտրամադրվեն դատարանին, ապա գործով ձեռք բերված բոլոր ապացույցները պետք է ճանաչվեն ապօրինի՝... ավելի

Ավագ ուրբաթ բոլոր եկեղեցիներում հիշատակվել է Տիրոջ խաչելությունն ու մահը


Քրիստոսի խաչելության օրը տխրության օր է բոլոր քրիստոնյաների համար: Ավագ ուրբաթ Սուրբ Պատարագ չի մատուցվում, որովհետև Քրիստոսն ինքը պատարագվեց խաչի վրա: Հոգևորականները չորս Ավետարաններից ընթերցում են Հիսուսի երկրային կյանքի վերջին ժամերը նկարագրող դրվագները՝ Պիղատոսի մոտ տարվելը, Գողգոթայի վրա... ավելի

Հայ Առաքելական եկեղեցիներում կատարվել է Խավարման կարգ


Ավագ հինգշաբթի երեկոյան՝ Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակին, հայոց եկեղեցիներում կատարվում է խավարման կարգ, որն ավագ ուրբաթի խորհրդի մասն է: Հինգշաբթի երեկոյան Աստծո որդին ձերբակալվում է մատնությամբ, չարչարանքների, անարգանքի ենթարկվում, ապա մահվան դատապարտվում: Եկեղեցիներում խավարման և... ավելի

Մայր Աթոռում ապաշխարողաց կարգ է կատարվել


Ապաշխարության կարգը մեղքերից մաքրվելու հնարավորություն է: Այս կարգից հետո է, որ հավատացյալներն արժանի են դառնում սուրբ Հաղորդությանը։ Ովքեր ապաշխարությամբ են անցել Մեծ Պահքի շրջանը, վաղ առավոտյան՝ ժամը 7:30-ին գնում են եկեղեցի, որտեղ ժամերգության ավարտին կատարվում է ապաշխարողաց կարգ: Սաղմոսներով և... ավելի

Ավագ հինգշաբթին եկեղեցու ծիսակարգում ամենահագեցած օրն է


Մայր Աթոռում առավոտյան ժամը 7:30-ին ժամերգություն և ապաշխարողաց արձակման կարգ է կատարվել, որից հետո սուրբ Պատարագ է մատուցել Հայր Դավիթը: Հենց ավագ հինգշաբթի Հիսուս հաստատեց սուրբ հաղորդության խորհուրդը։ Ավագ հինգշաբթին Մեծ պահքի այն եզակի օրերից է, երբ խորանի վարագույրը բացվում է, մատուցվում է բաց... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Տաճարում կատարվել է Ոտնլվայի կարգը


Բոլոր եկեղեցիներում կատարվել է ոտնլվայի արարողություն։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ավանդության համաձայն, արարողությունը հանդիսապետել է Ամենայն Հայոց Հայրապետը: Ոտնլվայի ծիսակարգի ընթացքում, աղոթքների ու շարականների ուղեկցությամբ, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց Հայրապետը Քրիստոսի օրինակով նախ օրհնել... ավելի

Ավագ Երեքշաբթ Էջմիածնի Մայր Տաճարում երեկոյան ժամերգությանը ներկայացվել է «Տասը կույսերի» առակը


Ավագ երեքշաբթի եկեղեցիներում խորհրդանշական արարողություն է կատարվում: Տասը կուսերին ներկայացնում են դպիրներ, երեխաներ կամ զինվորներ: Նրանք բաժանվում երկու խմբի՝ իմաստունների և հիմարների: Նրանց ձեռքում վառվող մոմերը հավատի լույսն են խորհրդանշում: Արարողության ընթացքում հանգող մոմերը խորհրդանշում են... ավելի

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդն ընդարձակ հարցազրույց է տվել «Россия24» հեռուստաալիքին


Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը խոսել է Հայաստանում եկեղեցու հանդեպ սկսած հալածանքի մասին։ Նա նկատել է, որ իշխանությունը խոչընդոտում է եկեղեցու բնականոն կյանքին, իշխանության ցուցումով դատավորները թեմակալ առաջնորդ են նշանակում և ստիպում վերականգնել կարգալույծ հոգևորականի կարգը:  

Աշտարակի հայորդյաց տանը կայացել է «Վրձնյալ շարականներ» պատկերագրքույկի շնորհանդեսը


Փոքրիկ հեղինակները, կրթօջախի ուսուցիչների առաջնորդությամբ, ուսումնասիրել են հայ միջնադարյան շարականագիրների ստեղծագործությունները, սովորել շարականները, ապա՝ վերածել պատկերի: Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, երեխաների աշխատանքները հրատարակվել են առանձին գրքույկով: