Նորքի հայորդյաց տան պարի դասարանները տարին սկսել են ճամփորդություններով ու հաղթանակներով


Նորքի հայորդյաց տան «Նարեկ» պարի դպրոցի երկու դասարան մեկնել է Վրաստան, երկուսը՝ Եգիպտոս. բոլոր սաները վերադարձել են հաղթանակներով:  

Միջինքի արարողությունները Վիրահայոց թեմում


Վիրահայության շրջանում Միջինքի առիթով թխվում է բաղարջ կամ գաթա: Հատուկ այդ օրվա համար թխված տարատեսակ գաթաներն օրհնվեցին և բաժանվեցին ժողովրդին:  

Ս. Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնը կհամալրվի սարքավորումներով


Ճապոնիայի կառավարության մշակութային «Grassroots» ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ աջակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների պահպանման կենտրոնը կհամալրվի սարքավորումներով: Դրամաշնորհային աջակցությունը 91 հազար ԱՄՆ դոլարի չափով է:  

Ամփոփ լրահոս 13.03.2023


Սուրբ Ներսես Շնորհալի հայրապետի վախճանման 850-ամյակին նվիրված հայրապետական կոնդակն ընթերցվել է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցում: Իրաքում նորոգվել է Սուրբ Աստվածածին պատմական եկեղեցին: Երևանում ավարտվել է «Ապագա հայկականը» նախաձեռնության եռօրյա համաժողովը:  

Հայ գործարարները՝ «Ռուբեն Սևակ» թանգարանում


Այս շաբաթ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանում Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված միջոցառմանը հրավիրված էին «Մանթաշյան», «Ռոտարի», «Մադամ» և «Հայաստանում Քոուչինգի ֆեդերացիան» ներկայացնող հայ գործարարներ:  

Մարտի 15-ին Միջինք է


Եկեղեցական օրացույցում առանձնահատուկ տեղ ունի Մեծ Պահքի 24-րդ օրը, որը կիսում է պահեցողության շրջանը և կոչվում է Միջինք: Հարկ է հիշել, որ Միջինքը չի ընդհատում պահքը:

Տնտեսի կիրակի. Մեծ Պահքի չորրորդ կիրակին


Սուրբ Գայանե վանքում օրվա առակը մեկնում էր Տ. Ռուբեն վարդապետ Զարգարյանը: Իր քարոզում հայր սուրբը հիշեցրեց հավատացյալներին, որ մենք էլ Աստծո տնտեսներն ենք:  

Ամփոփ լրահոս 10.03.2023


Մեծ Պահքի առիթով մարտի ԱՄՆ Արևելյան թեմում տեղի է ունեցել տարածաշրջանի հոգևորականների հավաք` նախագահությամբ թեմակալ առաջնորդ Մեսրոպ վարդապետ Պարսամյանի: ԱՄՆ Արևմտյան թեմում գործող հայ եկեղեցու երիտասարդական միավորման կենտրոնական խորհրդի անդամները Արիզոնայի Սուրբ Աբգար եկեղեցում հանդիպել են տեղական... ավելի

Ամենայն հայոց կաթողիկոսը օրհնության խոսք է հղել «Ապագա հայկականը» համաժողովի մասնակիցներին


Համաժողովի առաջին օրվա քննարկումները նվիրված էին «Ապագա հայկականը» նախաձեռնության 15 նպատակներից երրորդին` պատմական պատասխանատվությանը: Այդ հանձնախումբը ղեկավարում է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։... ավելի

Ս․ Էջմիածնի մայր տաճարի վերաօծման, մյուռոնօրհնության և մյուս արարողությունները կսկսվեն սեպտեմբերից


Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 3-ն ընկած ժամանակահատվածում կվերաօծվի Ս․ Էջմիածնի մայր տաճարը, կկատարվի մյուռոնօրհնության արարողություն։ Հոկտեմբերի 8-ին կկատարվի եպիսկոպոսական ձեռնադրություն:  

«Ապագա հայկականը» նախաձեռնության մամուլի ասուլիսը


Մարտի 9-ին կայացավ «Ապագա հայկականը» նախաձեռնության մամուլի ասուլիսը` եռօրյա համաժողովին ընդառաջ: Նախաձեռնության համահիմնադիրները և փորձագիտական խմբերի ղեկավարները խոսեցին առաջին համահայկական քաղաքացիական Համաժողովին նախապատրաստվելու ընթացքի և անելիքների մասին:  

Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը Կանանց տոնի առիթով. 08.03.2022


«Սիրելի մայրեր և քույրեր, ընտանիքին ու հայրենիքին ձեր նվիրումով են պահպանվում և սերնդեսերունդ փոխանցվում մեր ազգային ավանդույթները, ձեր հոգատար դաստիարակությամբ են հասակ առնում ազգի և Եկեղեցու արժանավոր զավակները, ովքեր մեր պատմության վճռորոշ հանգրվաններում, ինչպես նաև արցախյան պատերազմի օրերին և... ավելի