Շարունակվում է Մեծ պահքի ճանապարհորդությունը՝ Շնորհալի հայրապետի առաջնորդությամբ


Ամեն շաբաթ օր Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Ռուբեն Սևակ» թանգարանը լցվում է մեծանուն հայրապետ Ներսես Դ Շնորհալու շնչով: Հոգևոր համերգին և բանախոսությանը հրավիրվել էին նաև մանկավարժներ:  

Գուգարաց թեմում նշել են առաջնորդի ծննդյան տարեդարձը


Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցու հանդիսությունների սրահում Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ծննդյան 45-ամյակի առթիվ հավաքվել էին Գուգարաց թեմի հոգևոր դասը, առաջնորդարանի պաշտոնեությունը, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ և մշակույթի գործիչներ:  

Ամփոփ լրահոս 06.03.2023


Սբ. Գրիգոր Նարեկացու հիշատակության տոնին նվիրված արարողություն Վատիկանի Ս. Պետրոս տաճարում: Արցախի թեմի կիրակնօրյա դպրոցները: Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի սաների ուխտագնացությունը Գալիլիայի սրբավայրեր:  

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանը հայտարարում է 2023-2024 ուս. տարվա ընդունելություն


Դիմել կարող են միայն 7-10 տարեկանները: Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել (010) 517 283 հեռախոսահամարով կամ գրել mayratorqdk@gmail.com , contact@armeniancollege.edu.in հասցեներով:  

Հանգստյան ժամերգություն Ս. Գայանե վանքում


Մեծ պահք, ուրբաթ երեկո, հանգստյան ժամերգություն։

Մարտի 5-ին Մեծ պահքի Անառակի կիրակին է


Մոտենում է Մեծ Պահքի երրորդ կիրակին:  

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետում Բանավեճի ակումբ է գործում


Ուսանողները հավաքվում են ֆակուլտետի հիմնադիր Շահե արքեպիսկոպոս Աճեմյանի անունը կրող գրադարանում, ընտրված թեմայի շուրջ ներկայացնում են հակառակ կարծիքներ: Այս կերպ սովորում են գնահատել ժամանակը, արագ մտածել:  

Սիրիան այսօր. զրույց Դամասկոսի հայոց թեմի առաջնորդի հետ


Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը հարվածեց նաև Սիրիայի հյուսիսային շրջաններին: Միայն Հալեպի և Իդլիբի գավառներում մոտ չորս հազար զոհ է գրանցվել: Իսկ զոհերի ընդհանուր թիվը մոտ վեց հազար է: Տուժել է նաև տեղի հայկական համայնքը:  

Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը. ամփոփ տեսանյութ


Փետրվարի 28-ից մարտի 3-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողով: Քննարկումների ամփոփ անդրադարձը՝ տեսանյությում:  

Արևագալի ժամերգություն Մայր Աթոռում (03.01.2023)


Հայոց հայրապետի հանդիսապետությամբ Մայր Աթոռում կատարվեց Արևագալի ժամերգություն:

Մեկնարկել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, մեկնարկեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: ԳՀԽ անդամներն աղոթեցին 1988 թվականի փետրվարի 27-29-ը Սումգայիթում իրականացված ջարդերին զոհ գնացած հայորդիների հոգիների խաղաղության և հանգստության համար: Ժողովի օրակարգը՝... ավելի

Աստվածաշնչյան դասընթաց երիտասարդների համար


ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում «Ճանաչիր Ինձ, երիտասարդ» աստվածաշնչյան դասընթացի հերթական փուլի մասնակիցներն էին ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողները: