Alt

Արարատյան թեմի Ցերեկային կենտրոնում խնամք է տարվում թմրամոլների նկատմամբ


Ցերեկային կենտրոնում խնամք է տարվում թմրամոլությամբ տառապող  70 մարդու և  300 ՄԻԱՎ վարակակրի նկատմամբ: Սբ. Զորավոր Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանն արդեն 4 տարի հոգևոր հովվությանը զուգահեռ՝ ղեկավարում է  նաև այս կենտրոնը:
2014-12-08 21:04:46
Alt

Գուգարաց թեմում 88-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հոգեհանգստի կարգ է կատարվել


Գուգարաց թեմում 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչումն սկսվեց Սպիտակ քաղաքից: Արարողությունը կատարվեց Ս. Հարություն եկեղեցում:  Հոգեհանգստյան կարգ կատարվեց նաև Վանաձորի Ս. Աստվածածին եկեղեցու Նահատակաց պուրակում՝ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող-խաչքարի մոտ:   
2014-12-08 20:59:33
Alt

Միջազգային եկեղեցական լուրեր 08.12.2014


Հռոմի Ֆրանցիսկոս Ա պապն ու Տիրեզերական Բարդուղիմեոս պատրիարքը ստորագրած համատեղ հուշագրով պարտավորվել են արմատախիլ անել ժամանակակից ստրկությունը` իբրև մարդկության դեմ հանցագործություն:  Ֆինլանդիայում միասեռական ամուսնությունների մասին օրենքի ընդունումից հետո հավատացյալները սկսել են զանգվածաբար... ավելի
2014-12-08 20:53:26
Alt

Նոր գրքեր 08.12.2014


Հանրահայտ Նիբելունգների երգը» լույս է տեսել նոր հրատարակությամբ: Թարգմանիչը Արա Առաքելյանն է, հրատարակիչը՝ Անտարես» ընկերությունը:  Լույս է տեսել գրականագետ Դավիթ Գասպարյանի Գուրգեն Մահարի» աշխատությունը:   
2014-12-08 19:10:45
Alt

Հոբելյանական երեկո՝ նվիրված Սասուն Պասկևիչյանի 75-ամյակին


Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպվել էր երգահան Սասուն Պասկևիչյանի 75-ամյա հոբելյանին նվիրված երեկո: Ելույթ ունեցան հանրապետության ճանաչված երգիչներ և ստեղծագործական խմբեր: Հնչեցին Ս.Պասկևիչյանի հին ու նոր երգերը: 
2014-12-08 17:05:53
Alt

Հովհաննես Շիրազի 100-ամյակին նվիրված երեկո Օպերայի և բալետի թատրոնում


Ազգային նվագարանների պետական և Բերդ» անսամբլները, Ինտեր դանս» պարային խումբը, Գյումրիի Վ. Աճեմյանի անվան թատրոնը, Ձայնի պահպանման վոկալ երգչախումբը և մեներգիչներ բազմաժանր երեկո նվիրեցին 20–րդ դարի հայ պոեզիայի  ամենավառ ներկայացուցիչներից մեկի՝ Հովհաննես Շիրազի 100-ամյակին:... ավելի
2014-12-06 19:29:21
Alt

Կամերային նվագախմբի համերգը՝ մենակատարների բացառիկ կատարումներով


Բրամս, Չայկովսկի, Բախ, Վիվալդի. Հայաստանի պետական կամերային նվագախմբի հերթական համերգին մենակատարների կատարումները տերմենվոքսի, ֆլեյտայի, դաշնամուրի վրա: 
2014-12-06 19:23:54
Alt

Երևանում էին Էռնեստ Հոյցլը և Վլադիմիր Օվչիննիկովը


Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հյուրերն էին ավստրիացի դիրիժոր Էռնեստ Հոյցլը և ռուս դաշնակահար Վլադիմիր Օվչիննիկովը: Համերգի առաջին մասում կատարվեց Շումանի չորրորդ սիմֆոնիան: Երկրորդ բաժնում Վլադիմիր Օվչիննիկովի հետ ելույթին հաջորդեց կինոֆիլմերի երաժշտության կատարում: Դիրիժոր Էռնեստ Հոյցլն... ավելի
2014-12-06 19:21:09
Alt

Ջորջ Փեհլիվանյանի համերգը օպերային նվագախմբի հետ


Նոյեմբերի 29-ին համերգով կրկին Հայաստանում էր ֆրանսաբնակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանը: Այս անգամ նա ղեկավարեց օպերային թատրոնի նվագախումբը: Օպերային նվագախմբի հետ առաջին համերգը սկիզբն է սիմֆոնիկ համերգաշարի, որ մաեստրոն ծրագրում է 2015 թվականին:
2014-12-06 19:18:46
Alt

Ամենայն հայոց կաթողիկոսն այցելել է Կրթության և գիտության նախարարություն


Դեկտեմբերի 5-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն այցելեց ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Հրավերը Վեհափառ հայրապետը ստացել էր ուսուցիչների օրհնության օրը:  Գարեգին Բ-ին դիմավորեց նախարար Արմեն Աշոտյանը: Վեհափառ հայրապետին ուղեկցում էին Մայր Աթոռի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի... ավելի
2014-12-05 20:12:53
Alt

Նվերներ տարեց հաշմանդամներին


Արարտյան հայրապետական թեմի Հավասար ենք» բարեգործական ծրագրի շրջանակներում Հաշմանդամների միջազգային օրը բազմաթիվ նվիրատվություններ կազմակերպվեցին: Հագուստի և կենցաղային պարագաների փաթեթներ բաժանվեցին նաև Երևանի Արաբկիր համայնքի հաշմանդամ և կարիքավոր տարեցներին:
2014-12-05 19:49:04
Alt

Գյումրիում բացվել է Հայորդյաց տուն


Դեկտեմբերի 4-ին, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, բացվեց Գյումրիի հայորդյաց տունը: Այն Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող 8-րդ այսօրինակ հաստատությունն է: Կառուցմանը աջակցել է ամերիկահայ բարերար Սանդրա Լայթներ Շահինյանը:
2014-12-05 19:43:11