|
|
Արամ Խաչատրյանի անվան մրցույթի կիսաեզրափակիչ փուլըՀայաստանում անցկացվում է Արամ Խաչատրյանի անվան դաշնակահարների միջազգային մրցույթը: Ութ դաշնակահար հաղթահարել է մրցույթի առաջին փուլն ու հայտնվել կիսաեզրափակչում: Եզրափակիչ համերգը տեղի կունենա հուլիսի 14-ին: 2014-06-10 22:14:01 |
|
|
Միջազգային խորհրադակցության մասնակիցները ժամանել են Մայր Աթոռ2013թ. նոյեմբերից Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Եկեղեցիների համաշխարհային խորհրդի ընտրված նախագահն է առաջիկա ութ տարիների համար: Վեհափառ հայրապետի նախագահությամբ հունիսի 11-12-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի միջազգային խորհրդակցություն` Ճգնաժամը Սիրիայում. մարտահրավերներ հավատքի... ավելի 2014-06-10 22:11:05 |
|
|
Նոր գրքեր 09.06.2014Հայերեն նոր թարգմանությամբ լույս է տեսել Հերման Հեսսեի ամենահայտնի վեպերից մեկը՝ Տափաստանի գայլը»: Հայերեն է թարգմանվել վերջին տասնամյակների ամենահայտնի դետեկտիվներից մեկը՝ Պատրիկ Զյուսքինդի Օծանելիք. մի մարդասպանի պատմություն» վեպը, որի հիման վրա է ստեղծվել հանրածանոթ Պարֆյումեր... ավելի 2014-06-09 21:40:47 |
|
|
«Գրանիշ» հանդեսի նոր համարի շնորհադեսըԴու մարդ ես, պոետ, իսկ քաղաքացի՞»: Չարենցյան հայտնի տողերի խաղարկմամբ Գրանիշի հերթական թեմատիկ համարը վեր է հանում գրողի քաղաքացիական դիրքորոշման թեման: Համարը բացում է Տիգրան Պասկևիչյանի բանաստեղծությունը: 2014-06-09 21:31:23 |
|
|
Երիտասարդ գրողների համագումարը ԾաղակաձորումԱյս տարի երիտասարդ գրողների համաժողովի օրակարգում երեք թեմա էր՝ արդի բանաստեղծության առանձնահատկություններն ու տենդենցները, արձակի յուրահատկությունները, ընտրվող թեմաներն ու հիմնական մոտիվները և ժամանակակից գրաքննադատության խնդիրները արդի մեդիադաշտում: 2014-06-09 21:22:34 |
|
|
Մայր Աթոռի հոգևոր կրթարանները ամառային արձակուրդի ընթացքումՄայր Աթոռ Ս. Էջմիածնի հոգևոր կրթարաններում քննական շրջան է: Քննություններից հետո ամառային արձակուրդների ընթացքում բոլոր ուսանողները նշանակումներ կստանան տարբեր թեմերում, եկեղեցապատկան կազմակերպություններում, ճամբարներում և երիտասարդական տարբեր կառույցներում: 2014-06-09 21:13:44 |
|
|
Լուրեր թեմերիցԱրգենտինահայ բարերար Հովհաննես Միրիջանը պարգևատրվել է մեր եկեղեցու Ս. Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշանով: Դամասկոսի թեմի առաջնորդ Տ. Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը ներկա է եղել Ասորի ուղղափառ քույր եկեղեցու նորընտիր պատրիարքի՝ Իգնատիոս Եփրեմ Բ Քարիմի գահակալության հանդիսավոր արարողությանը:... ավելի 2014-06-09 21:01:14 |
|
|
Հրեա բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնիի այցը Մայր ԱթոռԱյս կիրակի Մայր Աթոռ Ս. Էջմիածնում էր հրեա բանաստեղծ Ալեքսանդր Պորյադոչնին: Առաջին անգամ նա Հայաստանում եղել է 1987թ., այցելել է Արցախ, հետևել Ղարաբաղյան շարժմանն ու պատերազմին: Հերոսամարտից ստացած տպավորություններն ամփոփել է Արծաթե թել» պոեմում: Այն արդեն հասանելի է հայերեն, ռուսերեն և... ավելի 2014-06-09 20:57:17 |
|
|
Ս. Էջմիածնի Մայր Տաճարը մեր օգնության կարիքն ունիՄայր Տաճարի ծածկերի քարերի գրեթե 90 տոկոսը տարիների ընթացքում տեղաշարժվել և պոկվել է, որի հետևանքով անձրևաջրեր ու հող է լցվել պատերի մեջ: Ընթանում են վերականգնողական աշխատանքներ: 2014-06-09 20:51:34 |
|
|
«Կարմիրի 60 երանգները» ցուցահանդեսըՀայաստանի ազգային պատկերասրահում բացված Կարմիրի 60 երանգերը» ցուցահանդեսն առաջին անգամ հայաստանյան հանդիսատեսին ներկայացնում է պետերբուրգյան նկարիչ Աշոտ Խաչատրյանին: 2014-06-09 20:46:20 |
|
|
Հոգեգալստյան տոնը Մայր Աթոռ Ս. ԷջմիածնումՍ. Հարության տոնից 50 օր անց նշվում է Հոգեգալուստը: Այն առաքյալների վրա Ս. Հոգու իջման հիշատակությունն է: Այսօր Մայր Տաճարն ու բակը լեցուն էին Հայաստանի ու Սփյուռքի տարբեր վայրերից ուխտի եկած հավատացյալներով, օտարերկրացի զբոսաշրջիկներով: Տոնական օրվա պատարագիչը Տ. Զաքարիա վարդապետ Բաղումյանն էր: 2014-06-08 22:47:22 |
|
|
Սևանի Ս. Առաքելոց վանքի ուխտի օրըԱմենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ Հոգեգալստյան տոնը հռչակված է որպես Սևանի Ս. Առաքելոց վանքի ուխտի օրը: Ավանդույթի համաձայն այդ օրը եկեղեցի են բերվում սրբազան մասուքներ: Այս տարի հոգևորականների թափորը Առաքելոց վանք բերեց Ս. Անդրեաս և Ս. Մատթեոս առաքյալների մասունքները: 2014-06-08 22:39:45 |