Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում Հայոց ցեղասպանության տարելիցին բարեխոսական կարգ է կատարվել


Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ բարեխոսական կարգ է կատարվել՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու, ասորի, հռոմեակաթոլիկ և կրոնական այլ կազմակերպությունների ներկայացուցիչների աղոթական ներկայությամբ։ Արարողությանը ներկա են եղել ՌԴ... ավելի

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի առիթով Թբիլիսիում երիտասարդները ջահերով երթ են կազմակերպել


Երթը սկսվել է Իսանի թաղամասից։ Երիտասարդ ջահակիները երթով շարժվել են Թբիլիսիի Սուրբ Էջմիածին հայկական եկեղեցի, որի բակում կանգնեցված է հայոց ցեղասպանության անմեղ զոհերին նվիրված խաչքար: Ավելի ուշ՝ Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում թեմակալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի... ավելի

Մեծ Բրիտանիայում Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրել է 1915 թվականի ոճրագործությունները


Լոնդոնի Իլինգ հայաշատ շրջանում՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող «Հավերժական կրակ» խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանության 111-րդ տարելիցի հանդիսավոր ոգեկոչում։ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայ Եկեղեցու թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը ներկայացրել է այն... ավելի

Մատենագետը պատահաբար հայտնաբերել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի պատմվածքի հերոսն իր պապն է


Մուսա լեռան հերոսամարտի մասնակից Ենովք Ներսիսյանի թոռը՝ Աստղիկ Ներսեսյանը ուսումնասիրությունների ընթացքում պատահաբար պարզել է, որ Շառլ Տիրան Թեքեյանի «Հայ տղան» պատմվածքի հերոսը իր պապն է: Պատմությունը տպագրվել է 1915–ին՝ Ալեքսանդրիայում։ Ենովք Ներսիսյան եղել է ընդամենը 15 տարեկան: Հերոսամարտին... ավելի

Մայր Աթոռը լույս է ընծայել գերմանացի պատմաբան Միքայել Հեզեմանի Հայոց ցեղասպանություն աշխատությունը


Վատիկանի գաղտնի արխիվի անտիպ փաստաթղթերի հիման վրա գրված գիրքն անդրադառնում է Հայոց ցեղասպանությանը: Միքայել Հեզեմանը, ուսումնասիրելով Վատիկանի արխիվներում պահվող բազմաթիվ արժեքավոր փաստաթղթեր, վկայություններ, նամակներ ու հաշվետվություններ, անառարկելիորեն վերահաստատում է Հայոց ցեղասպանության... ավելի

Ջեմալին Թբիլիսիում գնդակահարած Արտաշես Գևորգյանի գերեզմանի տեղը մինչև օրս հայտնի չէ


Ջեմալի վրիժառու Արտաշես Գևորգյանի եղբոր թոռը՝ Վերգինե Գևորգյանը Ցեղասպանության թանգարանին է նվիրել Գևորգյանների անձնական իրերը, փաստաթղթեր, լուսանկարներ, սակայն Արտաշես Գևորգյանի իրերից ոչինչ չի պահպանվել: Նրան 1930-ականներին մեղադրել են կոլտնտեսությունը կողոպտելու մեջ և դատապարտել երեք տարվա... ավելի

Հարություն Մարությանի «Ոգեկոչելով Հայոց ցեղասպանությունը» մենագրությունը թարգմանվել է հայերեն


Պատմական գիտությունների դոկտոր, ազգագրագետ Հարություն Մարությանի մենագրությունը ինը տարիների հետազոտական պրպտումների արդյունքն է: Հեղինակը ներկայացնում է Հայոց ցեղասպանության կոլեկտիվ հիշողության և պատմական տրավմայի հաղթահարման մեխանիզմները, Մեծ եղեռնի հիշատակության արարողությունների... ավելի

Վերժինե Սվազլյանը պատրաստվում է արևմտահայերի թուրքալեզու բանահյուսության մասին նոր գիրք հրատարակել


Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ընթերցասրահում գիտնականը ներկայացրել է 1955-2025 թթ․ իր գրի առած ու ձայնագրած նյութերը, որոնք վերաբերում էին արևմտահայոց բռնի թուրքախոս դարձնելուն Օսմանյան կայսրությունում և թուրքալեզու բանահյուսությանը: Հայատառ թուրքերեն գրականությունը եղել է բռնի իսլամացված... ավելի

Իտալիայում և Կանադայում կայացել է Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն


Հռոմի Սուրբ Բարդուղիմեոս եկեղեցում Ամենայն Հայոց կաթողիկոսության ներկայացուցչության և Սանտ Էջիդիո համայքի ջանքերով Հայոց ցեղասպանության և Նոր քրիստոնյա նահատակների հիշատակին նվիրված միջեկեղեցական արարողություն է տեղի ունեցել: Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված ոգեկոչման... ավելի

Երիտթուրքական կառավարությունը երեխաներին բռնի ձուլման քաղաքականություն է իրականացրել


Նրանց նպատակն էր ոչնչացնել հայկական ինքնությունը ոչ միայն ֆիզիկական բնաջնջման, այլև դավանանքն ու ազգությունը փոխելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ճանապարհով։ Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով որբացած հայ երեխաները պետք է բաժանվեին մուսուլմանական... ավելի

Անմար կրակի մոտ կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգ


Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Վեհափառ Հայրապետի նախագահությամբ Անմար կրակի մոտ կատարվել է Հայոց Ցեղասպանության Սուրբ նահատակների բարեխոսական կարգ: Խոնարհումի համար դուրս է բերվել Հայոց Ցեղասպանության... ավելի

Ջահերով երթն անցկացվել է «Պայքարը շարունակվում է» կարգախոսով


«Պայքարը շարունակվում է» կարգախոսը խորհրդանշում է հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայկազուն Սրբազանը փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությունը երթի մասնակիցներին: Սրբազան հայրը կոչ է արել հավատարիմ մնալ ինքնությանն ու... ավելի