Եկեղեցի չունեցող Օսթինի հայ համայնքը Հարության տոնը նշել է հունական եկեղեցում


Քրիստոսի հրաշափառ հարության տոնը նշել են Օսթինի հայ համայնքում: Թեքսաս նահանգի մայրաքաղաքում թեև եկեղեցի չկա, բայց հայկական եկեղեցական համայնք է գործում: Բոլոր պատարագները մատուցվում են հույն ուղղափառ սուրբ Էլիաս եկեղեցում:  

Ամենայն Հայոց Կաթողիկոս․ հայ ժողովուրդը կանգնած է գոյաբանական խնդրի առջև


Վեհարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայտարարել է, որ Քրիստոսի Սուրբ Հարության տոնն այս տարի չի պարունակում նախորդ տարիների ուրախությունն ու ցնծությունը: Ժամանակները բարդ են և անկանխատեսելի զարգացումներով լեցուն հայ ժողովրդի և Հայաստանի համար: Միեւնույն ժամանակ Վեհափառ Հայրապետը նկատել է, որ... ավելի

Արարատյան Հայրապետական թեմը կազմակերպել են կանթեղներով երթ


Ճրագալույցի պատարագից հետո Արարատյան Հայրապետական թեմի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցուց թեմի եկեղեցիների երիտասարդաց միությունների անդամները իրականացրել են Հարության Ավետիս կանթեղներով երթը: Մասնակիցները Հարության Ավետիսը մարդկանց փոխանցելով՝ Մաշտոցի պողոտայով, այնուհետ Ամիրյան փողոցով քայլել... ավելի

Ճրագալույցի Սուրբ Պատարագով սկսվել է Հարության տոնը


Ճրագալույցի Պատարագ տավա ընթացքում մատուցվում է երկու անգամ Սուրբ Ծննդին և Սուրբ Հարությանը: Ճրագալույց նշանակում է վառել, լուցանել ճրագներն ու մոմերը: Այն խորհրդանշում է մարդկությանը Քրիստոսի տված լույսը՝ հավիտենական կյանքը: Սուրբ Գայանե վանքում Ճրագալույցի Սուրբ Պատարագը մատուցվել է Վեհափառ... ավելի

Ավագ ուրբաթը Քրիստոսի խաչելության, մահվան և թաղման հիշատակության օրն է


Մայր Աթոռի Սուրբ Գայանե վանքում հոգեւորականները երգեցողությամբ փառաբանել են Քրիստոսի չարչարանքներն ու խաչելությունը։ Նրանք ընթերցել են Հին Կտակարանի մարգարեություններն ու 4 Կտակարանում Աստծո որդու վերջին ժամերը նկարագրող դրվագները։

Այս կիրակի Հայ առաքելական եկեղեցին կնշի Սուրբ Հարության տոնը


Ավագ շաբաթվա երեկոյան եկեղեցիներում ճրագալույցի պատարագներ կմատուցվեն: Քահանա հայրերը պատարագի ավարտին` նախատոնակի արարողությունից հետո կհնչեցնեն Քրիստոսի հրաշափառ Հարության ավետիսը: Հենց Ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը: Կիրակի հարության պատարագներ կմատուցվեն հայոց բոլոր գործող... ավելի

Մայր Աթոռում կատարվել է խաչելության և թաղման կարգ


Ավագ ուրբաթ Մայր Աթոռի բաց խորանում հիշատակումը կատարվել է Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ։ Թաղման կարգի ժամանակ հնչել է «Խաչի քո Քրիստոս» շարականը, որը հիշատակում է Տիրոջ մատնությունն ու մարդկության մեղքերի համար կրած չարչարանքները:  

Թբիլիսիի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում տեղի է ունեցել Խոկում


Ավագ շաբաթվա առաջին օրը, Վիրահայոց թեմի Սբ. Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում, թեմակալ առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանի հանդիսապետությամբ, տեղի է ունեցավ Խոկում: Առաջնորդանիստ եկեղեցում եկեղեցականներին համատեղ աղոթքին միացել են Թբիլիսիի հայ հավատացյալները:  

Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվել է խավարման կարգ


Սուրբ Գայանե վանքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռի միաբանության հետ մասնակցել է խավարման կարգի և հսկման արարողության։ Այս արարողությունը Ավագ հինգշաբթի կատարվում է Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում։ Օրվա ավարտին հիշատակվել է Քրիստոսի մատնությունը: Ավարտվել է վերջին ընթրիքը, հաստատվել է... ավելի

Արցախցիների խնդիրները Ավագ շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում է եղել


Այս տարի Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Ծաղկազարդի տոնի առթիվ Հայաստանի բոլոր թեմերից շուրջ 600 արցախցի մանուկներ ծնողների հետ այցելել են Սուրբ Էջմիածին, օրհնվել, նվերներ ստացել, ապա ճաշել Մայր աթոռի միաբանների հետ։  

Մայր Աթոռում Ամենայն Հայոց Հայրապետը կատարել է ոտնլվայի արարողություն


Ավագ Հինգշաբթի երեկոյան 4-ից Հայ Առաքելական բոլոր եկեղեցիներում կատարվում է ոտնլվայի արարողություն։ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը օրհնել է խորանին դրված ջուրն ու յուղը, ապա լվացել 12 միաբանների, զինվորների ու մանուկների ոտքերը, որոնք խորհրդանշում են Քրիստոսի աշակերտենրին: Հիսուսը վերջին... ավելի

Սուրբ Գայանե վանքում մատուցվել է բաց պատարագ


Հայ առաքելական եկեղեցիներում ավագ հինգշաբթի մատուցվել է բաց պատարագ և հաղորդություն է տրվել: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օրն իր խորհուրդն ու ծիսակարգն ունի։ Հիշատակվում է հաղորդության խորհրդի հաստատումը: Պատարագին ավետարանական ընթերցումները նկարագրում են Հիսուսի երկրային կյանքի վերջին հինգշաբթի... ավելի