Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է սրբոց Վարդանանց տոնը


Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է սրբոց Վարդանանց տոնը։ Այդ առիթով տոնական պատարագներ են մատուցվել եկեղեցիներում: Սրբոց Վարդանանց տոնը հանուն հավատի և հայրենիքի նահատակվածների հիշատակության օրն է: 5-րդ դարի զորավարներին ու զորականներին եկեղեցին սրբացրել է:

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սրբոց Ղևոնդյանց քահանաների տոնը


Ղևոնդյանց քահանաները Ավարայրի ճակատամարտում սրբացած քաջորդիներն էին, որոնք ոչ միայն քայլում էին հայոց բանակի առջևից, այլև քաջալերում պարսից զորքի դեմ դուրս եկած մարտիկներին։ Տոնի առիթով շուրջ 200 քահանաներ իրենց թեմակալ առաջնորդների գլխավորությամբ Էջմիածնի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցել են... ավելի

Հայորդաց տան սաները շախմատի առաջնություններում բարձր հորիզոնականներ են զբաղեցնում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» ՀՏ շախմատի դասարանի սան Արամե Ղազարյանը վրաստանում կայացած շախմատի միջազգային փառատոնին գրավել է 2-րդ հորիզոնականը։ Ավետ Բալաբեկյանը շախմատի Վաղարշապատի առաջնությանը գրավել է առաջին տեղը։ Անահիտ Գրիգորյանը դարձել է մարզի դպրոցականների օլիպիադայի... ավելի

Նրագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում 52 արցախցի է մկրտվել


Նորագավիթի Սուրբ Գևորգ եկեղեցում կիրակնօրյա պատարագի ավարտին 52 արցախցի է մկրտվել, սակայն մկրտությունը ընդհանրական չի եղել։ Արցախցի մի քանի ընտանիք եկեղեցի է եկել իր կնքահայրերի հետ։ Մյուս մասի կնքահայրությունը ստանձնել են Սուրբ Գևորգ եկեղեցու համայնքի անդամները։

Մայր Աթոռի 11 սարկավագ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ձեռնադրվել է քահանա


Նրանք սովորել են Գևորգյան հոգևոր ճեմարանում, ապա ծառայել են, մինչև ամրացել է վճռականությունը` ընտրելու հոգևոր ճանապարհը: 11-ից հինգը ընտրել է կուսակրոն քահանայության ուղին։ 6 սարկավագ ձեռնադրվելուց հետո եկեղեցում կծառայի որպես ամուսնացյալ քահանա: Նորաօծ քահանաները Սուրբ Էջմիածնում կանցկացնեն... ավելի

«Քլոտիա Նազարյան» բժշկական կենտրոնը սկսել է սպասարկել արցախցիներին


Բժշկական կենտրոնը գործում է ՀԲԸՄ հովանավորությամբ։ Մինչև այս բժշկական խորհրդատվական ծառայություններ էր մատուցում սիրիահայերին և լիբանանահայերին։ Կենտրոնում տրամադրում են սրտաբանի, մանկաբույժի, հոգեբանի, ակնաբույժի և գինեկոլոգի մասնագիտական խորհրդատվություն, որոշ դեպքերում տրամադրում են նաև... ավելի

Ամփոփ լրահոս 02.02.2024


Հռոմի սուրբ Վլաս եկեղեցում Հայոց բանակի տոնի առթիվ կատարվել է հանրապետական մաղթանք և սուրբ Սարգսի տոնի առթիվ երիտասարդների օրհնության կարգ։ Երուսաղեմի սրբոց Հակոբյանց վանքի Մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ աղոթք` հանուն քրիստոնեական միության: Հունվարին քրիստոնյաների միասնությանը նվիրված... ավելի

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի օլիմպիադայի մարզային փուլն ավարտվել է


Հանրապետական փուլը կանցկացվի ապրիլի 6-ին, որտեղ հաղթողները մեկ ուսումնական տարվա ընթացում կրթաթոշակ կստանան: Մայր Աթոռի ՔԴԿ տնօրեն Տ. Զաքարիա ծ վարդ. Բաղումյանը նկատել է, որ չնայած Կրթության նախարարությունը որոշել է առարկան դուրս բերել դպրոցից, բայց իրականում աշակերտները խանդավառությամբ են... ավելի

Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը պատրաստվում է ներկայացման


Առաջիկայում հայորդյաց տների 30 ամյակի միջոցառմանը հանդես կգա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տանը գործող Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցը, որտեղ սովորում է 125 աշակերտ։ Կրկեսային դպրոցը մասնակցել է Դելփյան խաղերին: 10-24 տարեկանների մրցույթում անհատական ելույթով Աիդա... ավելի

Սուրբ Սարգսի տոնին սիրահարները գրքեր են նվիրել միմյանց


Սուրբ Սարգսի տոնի առիթով ԱՀԹ-ն և «Բուկինիստ» գրախանութը կազմակերպել են «Իմ գաղտնի գրքասեր» ակցիան, որով սիրահարները հատուկ զեղչով գնում են գրքեր և հասցեագրում իրենց սիրելիին։ Այս տարի գրքասերներն ամենաշատը նվիրել էին Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» վեպը։  

Նկարիչների միությունում բացվել է Սուրբ Սարգսի տոնին նվիրված ցուցահանդես


ԱՀԹ-ի և Աշխարհի հայ նկարիչների միության ջանքերով Նկարիչների միությունում բացվել է Սուրբ Սարգսին նվիված կերպարվեստի ամենամյա ցուցահանդեսը, որին մասնակցել է Քառասուն արվեստագետ։ Ներկայացված աշխատանքները հիմնականում հոգեւոր թեմաներով են եղել։ Ցուցահանդեսում ներկայացված լավագույն ստեղծագոծությունների... ավելի

Թբիլիսիում հայ համայնքը նշել է Սուրբ Սարգսի տոնը


Թբիլիսիում Սուրբ Սարգսի տոնը նշել են դեպի Սրբի անունը կրող 1883 թվականին կառուցված մատուռ քայլերթով: Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակից Սուրբ Սարգսի սրբապատկերով և խաչվառներով հավատացյալները գնացել են Խարփուխ թաղամասում գտնվող Սուրբ Սարգիս մատուռ: