«Որ իրար տեսնում ենք, կարոտած իրար գրկում ենք»․ արցախցիների ուխտը Փարպիի Ս․ Թարգմանչաց եկեղեցում


Արցախի և Արագածոտնի թեմերի առաջնորդների ջանքերով Թարգմանչաց տոնին Արցախի տարբեր գյուղերից ու քաղաքներից տեղահանված մեր հայրենակիցներն ուխտագնացության մեկնեցին Փարպի գյուղի Ս․ Թարգմանչաց եկեղեցի։  

Ակադեմիկոս Ֆադեյ Սարգսյանի հիշատակին կատարվեց հոգեհանգստյան կարգ


Մայր Աթոռի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում, Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ, հոգեհանգստյան կարգ կատարվեց Ֆադեյ Սարգսյանի հիշատակին: Այս սեպտեմբերին լրացել է ականավոր գործչի 100-ամյակը:  

Պոլսի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերաբացվեց


Նորոգումից հետո վերաօծվել է Պոլսի Կուզգունճուկ թաղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին: Արարողությանը մասնակցել է Պոլսի հայոց պատրիարքարանի ամբողջ հոգևոր դասը` պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորությամբ:  

Ս. Թարգմանչաց տոնի օրը Օշականի Ս. Մաշտոց եկեղեցում


Մատենադարանից Ս. Մաշտոց եկեղեցի էր բերվել Շուխոնց հրաշագործ ավետարանը: Տոնական պատարագը մատուցեց Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:  

Այս տարի Ս. Թարգմանիչների տոնը հոկտեմբերի 14-ին է


Շուխոնց հրաշագործ ավետարանը դուրս կբերվի Մատենադարանի պահոցից և կտեղափոխվի Օշականի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի: Այնտեղ կմնա մինչև երեկոյան ժամերգության ավարտը:  

Գրադարանավարի օրվա առթիվ շնորհակալագրեր են ստացել ոլորտի աշխատակիցները


Գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և երկարամյա աշխատանքի համար ոլորտի մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրով: Միջոցառմանը մասնակցում էին նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Վաչե և Թամար Մանուկյան» մատենադարանի աշխատակիցները:  

Մեկնարկել է քահանաների վերապատրաստման դասընթացը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հայ եկեղեցու՝ արտասահմանյան և հայաստանյան տարբեր թեմերի քահանաների համար կազմակերպվում է վերապատրաստման երեքշաբաթյա դասընթաց: Ծրագիրն անցկացվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնում:  

Իրաքի հայոց թեմի ուխտավորներին ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոսը


Հոկտեմբերի 9-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց իրաքահայ ուխտավորներին՝ Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Օշական եպիսկոպոս Գյուլգյուլյանի ուղեկցությամբ:

Նորքի հայորդյաց տունն աջակցում է արցախահայերին


Շուրջ 150 բռնի տեղահանված արցախյան ընտանիք է ընդունել, առաջնային կարիքները հոգացել ու ճանապարհել Մայր Աթոռի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող Նորքի հայորդյաց տունը: Մայրաքաղաքի ու մարզերի մյուս հայորդյաց տները նույնպես սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացնում այս օրերին:  

Նորաօծ եպիսկոպոսների հետ հանդիպել է Ամենայն հայոց հայրապետը


Հայոց հովվապետը նորաօծ հինգ եպիսկոպոսներին հորդորեց մշտապես աղոթքով իմաստություն խնդրել Բարձրյալից՝ անշեղ կատարելու համար պարտքը հայրենիքի և ժողովրդի առջև:  

ԱՄՆ արևմտյան և Ֆրանսիայի հայոց թեմերի ուխտավորները հանդիպել են Ամենայն հայոց հայրապետի հետ


Վեհափառ հայրապետը կարևորեց աշխարհասփյուռ հայոց թեմերից հայորդիների` ուխտավորաբար Ս. Էջմիածին այցելությունները, հատկապես, Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում: Այդպես նրանք առավել հաղորդ են դառնում հայրենիքում առկա հիմնահարցերին և բռնի տեղահանված արցախցիների խնդիրներին։

Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հոկտեմբերի 8-ին էջմիածնական եպիսկոպոսաց դասը համալրվեց հինգ նոր անուններով: Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ եպիսկոպոսական իշխանություն ստացան Օշական վարդապետ Գյուլգյուլյանը, Թեոդորոս ծայրագույն վարդապետ Զաքարյանը, Մեսրոպ վարդապետ Պարսամյանը, Կորյուն վարդապետ Բաղդասարյանը, Կիրակոս վարդապետ... ավելի