Ավագ հինգշաբթի. ապաշխարողաց կարգ և պատարագ Սուրբ Գայանե վանքում


Հավատացյալները վաղ առավոտյան մասնակցում են ժամերգությանը, ապա ապաշխարողաց կարգին: Ավագ հինգշաբթի օրվա պատարագով հիշատակվում է Հաղորդության խորհրդի հաստատումը: Երեկոյան կատարվում է Ոտնլվայի, ապա` Խավարման կարգ:  

Ավագ երեքշաբթի


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում երեկոյան ժամերգության ժամանակ օրվա խորհրդի համաձայն ներկայացվում է Տասը կույսերի առակը:

«Մեծ պահքի ճանապարհորդություն՝ Շնորհալի հայրապետի առաջնորդությամբ» շարքն ամփոփվեց


Ս. Ներսես Շնորհալու մահվան 850-րդ տարելիցին նվիրված «Շնորհալի հայրապետի առաջնորդությամբ Մեծ Պահքի ճանապարհորդություն» խորագրով բանախոսություն-հանդիսությունների շարքը եզրափակվեց Կոմիտասի թանգարան-ինստիտուտում:

Ծաղկազարդի տոնը Թբիլիսիի հայոց եկեղեցիներում


Առավոտից մարդաշատ էին Թբիլիսիի առաջնորդանիստ Սուրբ Գևորգ և Սուրբ Էջմիածին եկեղեցիները: Ապրիլի 2-ին, Սուրբ Հարությանը նախորդող կիրակի օրը, Հայ եկեղեցին տոնում էր Ծաղկազարդը:  

Ծաղկազարդը Բրազիլիայի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում


Սան Պաուլոյի հայ մանուկները ձիթենու և արմավենու ճյուղերով զարդարել էին Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցին:  

«Մանուկ դպիրներ» հաղորդաշարի հերոսները հյուրընկալվեցին Ամենայն հայոց հայրապետին


Ծաղկազարդի տոնին` մանուկների օրհնության օրը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, տոնական պատարագին սարկավագաց դասի կողքին սպասավորում էին նաև «Շողակաթ» ՀԸ «Մանուկ դպիրներ» ֆիլմաշարի հերոսները՝ Գառնիի, Ապարանի, Արտաշատի, Էջմիածնի, Բյուրականի, Դաշտավանի և Նորագավիթի մանուկ դպրիները:  

Դռնբացեքի արարողությունը Սուրբ Գայանե վանքում


Ծաղկազարդի տոնական պատարագից հետո, երեկոյան կատարվում է դռնբացեքի արարողությունը: Թե՛ Ծաղկազարդը, թե՛ դռնբացեքը մուտքի արարողություններ են համարվում: Առաջինը Երուսաղեմ Քրիստոսի հաղթական մուտքի հիշատակությունն է, երկրորդը՝ ամենքիս խորհրդանշական մուտքը Վերին Երուսաղեմ:  

Ծաղկազարդը Մոսկվայի հայոց Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում


Ծաղկազարդի տոնակատարությունն սկսվեց վաղ առավոտյան: Թեմակալ առաջնորդ Եզրաս արքեպիսկպոս Ներսիսյանի հանդիսապետությամբ կատարվեց անդաստանի կարգ՝ օրհնվեցին աշխարհի չորս կողմերը, ինչպես նաև եկեղեցի բերված կանաչ ճյուղերը, որոնք հոգևորականները բաժանեցին հավատացյալներին։ Տոնական պատարագը մատուցեց Տ․ Սեպուհ... ավելի

Այսօր Ծաղկազարդ է, Ս․ Էջմիածնի բակում կատարվեց անդաստանի կարգ


Մեծ պահքի վերջին կիրակին է՝ Ծաղկազարդը: Անդաստանի արարողությամբ և մանուկների օրհնությամբ սկսվել և երեկոյան դռնբացեքի կարգով կանցնի տոնական օրը:  

Ապրիլի 2-ին Ծաղկազարդ է


Հայ Առաքելական եկեղեցին Ծաղկազարդը կտոնախմբի ապրիլի 2-ին: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Հովհաննես Մկրտիչ-Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի ժամերգություն, իսկ ժամը 10-ին Մայրավանքի բակում կկատարվի Անդաստան և Մանուկների օրհնության կարգ:  

Մատենադարանապետը. Գևորգ Տեր-Վարդանյան


Մարտի 31-ին Մաշտոցյան մատենադարանը վերջին հրաժեշտը տվեց նշանավոր հայագետ, ձեռագրագետ, Մատենադարանի ամենարկարամյա գլխավոր ավանդապահ Գևորգ Տեր-Վարդանյանին:  

ԿԳՄՍ նախարարի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Մարտի 29-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին և փոխնախարար Արա Խզմալյանին։