Երկրաշարժի հետևանքով կորուստներ են կրել նաև Սիրիայի և Թուրքիայի հայկական համայնքները


Փետրվարի 6-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով Թուրքիայի և Սիրիայի հայկական համայնքներում կան զոհեր և վիրավորներ։ Տեղեկություններ են հաղորդում Պոլսի հայոց պատրիարքարանը և Դամասկոսի հայոց թեմի առաջնորդարանը:  

Ուխտագնացություն Մադրասի Սուրբ Աստվածածին եկեղեցի


Հայ տպագրության առաջին պարբերականի` «Ազդարարի» խմբագիր Հարություն ավագ քահանա Շմավոնյանի մահվան տարելիցին հնդկահայոց հոգևոր առաջնորդի գլխավորությամբ Կալկաթայից ուխտավորների խումբ է մեկնում Մադրասի (Չիննա) Սուրբ Աստվածածին եկեղեցի:  

Հիմնարկօրհնեքի արարողություն Ստեփանակերտում


Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում օրհնության կարգ կատարվեց: Տնօրհնյաց կարգը կատարվում է նաև հաստատություններում:  

Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահին


Փետրվարի 6-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասսադին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ: Նորին Սրբությունը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին և շուտափույթ... ավելի

Սուրբ Սարգիս զորավարի տոնը. ամփոփ տեսաշար


Փետրվար 4-ին Հայ առաքելական եկեղեցին նշեց Սարգիս զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 14 մարտիկների հիշատակության օրը: Ամփոփ տեսաշար օրվա տարբեր միջոցառումների:  

Երիտասարդների օրհնության օրն Արցախում


55-օրյա շրջափակումը, ցուրտը, բազմաթիվ խնդիրները չխանգարեցին, որ Արցախի թեմում նշվեր Սուրբ Սարգսին և երիտասարդներին նվիրված եկեղեցական-ժողովրդական տոնը:

Տնօրհնեք Արցախի մանկական հիվանդանոցում


Արցախի «Արևիկ» մանկական հիվանդանոցում տնօրհնեքի կարգ կատարվեց: Տեր Անդրեաս քահանա Թավադյանը խաչով ու սրբալույս մյուռոնով օրհնեց բուժհաստատության ջուրը, աղը, հացը:  

Սուրբ Սարգսի տոնը Վիրահայոց թեմում


Սուրբ Սարգսի տոնը ուխտագնացություններով և պատարագներով նշվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում:  

Զինվորների պարգևատրման արարողություն Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում


Զինվորական նվագախմբի կատարմամբ հնչեց ՀՀ օրհներգը: Տեղի ունեցավ զինվորների պարգևատրման ավանդական արարողությունը Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Արարողությանը ներկա էին նաև Արցախում ծառայության նշանակված քահանաներ, որոնք շրջափակման պատճառով դեռևս չեն կարողանում վերադառնալ ծառայության վայրեր:... ավելի

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԸ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄՈՒՄ


Գուգարաց թեմի Սուրբ Սարգիս զորավարի անունը կրող եկեղեցիներում հավատացյալները մասնակցեցին տոնական պատարագին: Ամենքը միասնաբար աղոթեցին և սրբի բարեխոսությունը խնդրեցին մեր երկրի սահմանները պահպանող զինվորների ոգու արիության համար:  

Սուրբ Սարգսի տոնը Ուշիի Սուրբ զորավարի անունը կրող վանական համալիրում


Ըստ ավանդության, Մեսրոպ Մաշտոցը Պարսկաստանց բերել և հենց այստեղ՝ Ուշի գյուղի բարձունքի վրա է ամփոփել Սարգիս զորավարի նշխարները: Այսօր՝ փետրվարի 4-ին, Սուրբ Սարգիս զորավարի տոնին պատարագ մատուցվեց նաև Ուշիի Սուրբ Սարգիս վանական համալիրում:  

Սուրբ Սարգիս զորավարի տոնը առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում


Մաշտոցյան մատենադարանից Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի էր բերվել ձեռագիր Ավետարան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից՝ Սուրբ Սարգսի մասունքակիր աջը: Պատարագի ընթացքում խորանին երեք սրբություններ էին, այստեղ էր նաև Աշոտ Երկաթի խաչը: