Alt

«Եթե ուզում եք կինո նկարել, պետք է ամեն առավոտ թերթ կարդալ». Ռոբեր Կետիկյան


Ոսկե ծիրան» 12-րդ կինոփառատոնը բացվեց ֆրանսիացի ռեժիսոր, դերասան, սցենարիստ և պրոդյուսեր Ռոբեր Կետիկյանի Խենթ պատմություն» ֆիլմով: Ռեժիսորն այս տարի փառատոնի ժյուրիի նախագահն է: Ռոբեր Կետիկյանն այս օրերին Երևանում վարպետության դաս անցկացրեց: Նրան շնորհվեց Հայ առաքելական եկեղեցու... ավելի
2015-07-20 19:14:46
Alt

Նաստասյա Կինսկիի երևանյան այցելությունը


Այս տարի Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրերից էր գերմանացի ճանաչված  դերասանուհի Նաստասյա Կինսկին: Նա աշխատել է կինոաշխարհում  հայտնի այնպիսի  ռեժիսորների  հետ, ինչպիսիք են Վիմ Վենդերսը, Ռոման Պոլանսկին, Անդրեյ Կոնչալովսկին և այլք: Փառատոնի օրերին անցկացվեցին... ավելի
2015-07-20 18:47:45
Alt

Զինվորների մկրտություն Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցում


Նուբարաշենի Ս. Նահատակաց եկեղեցում Զաքարիա քահանա Անանյանի ձեռքով Հայոց բանակում ծառայող զինվորներ մկրտության և դրոշմի խորհրդին արժանացան: Մկրտվող զինվորների կնքահայրերը նրանց ծառայակից ընկերներն էին:
2015-07-20 16:23:27
Alt

Մայր Աթոռի կրթական հաստատությունների մանկավարժական ժողովը


Գարգեին Բ Ամենյան հայոց հայրապետի նախագահությամբ տարին երկու անգամ   Մայր Աթոռի Սուրբ Էջմիածնի կրթական համակարգի ուսումնական հաստատությունների մանակավարժական ժողով է հրավիրվում: Օրերս Գևորգյան հոգևոր ճեմարանում տեղի ունեցած մանկավարժական ժողովին ամփոփվեցին 2014-2015թթ արդյունքները:
2015-07-20 15:20:33
Alt

Սվետլանա Նավասարդյանը և Զախար Խաչատրյանը` Հայ եկեղեցու պատվո բարձր շքանշանակիրներ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ պարգևաբաշխության հանդիսավոր արարողություն: Հայրենանվեր ու ազգօգուտ ծառայության, ինչպես նաև արվեստի և երաժշտության ոլորտում ունեցած ձեռքբերումների համար Հայ առաքելական եկեղեցու` Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ... ավելի
2015-07-17 21:54:30
Alt

«Ֆրեսկո» փառատոնի կազմակերպիչները` Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Հուլիսի 15-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունեց արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի Ֆրեսկո» միջազգային փառատոնի կազմակերպիչներին` փառատոնի հոգևոր խորհրդատու Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի և Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանի գլխավորությամբ:
2015-07-17 21:50:28
Alt

«Եղիցի լույս»` Ռոբեր Կետիկյանին


Ամենայն հայոց կաթողիկոսը Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանով է պարգևատրել Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանին: Կինոփառատոնի շրջանակում Հայ առաքելական եկեղեցու` Եղիցի լույս» մրցանակը հայոց հայրապետը հանձնել է կինոռեժիսոր Ռոբեր Կետիկյանին:
2015-07-17 21:47:36
Alt

Ճեմարանականների տարեվերջյան ուխտագնացությունը` Սբ. Երրորդություն եկեղեցու երիտասարդների հետ


Ուսումնական տարվա ավարտին, նախքան արձակուրդի մեկնելը, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաները, ավանդույթի համաձայն, ուխտագնացության են մեկնում Հայաստանի սրբավայրեր: Այս տարի նրանք հրավիրել էին նաև Երևանի Սբ. Երրորդություն եկեղեցու համայքնի խուլ երիտասարդներին:
2015-07-17 21:43:03
Alt

Սփյուռքահայ սկաուտները` Նոր Նորքի հայորդյաց տանը


ՀԲԸՄ Անդրանիկ» սկաուտական բանակումի մասնակիցներն ամեն ամառ հյուրընկալվում են Նորքի հայորդյաց տանը, հանդիպում են հայաստանաբնակ իրենց հասակակիցների հետ, ծանոթանում նրանց աշխատանքներին, դիտում համերգային կատարումներ:
2015-07-17 21:38:59
Alt

Քահանայից լսարանի և Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի տարեկան մանկավարժական ժողովը


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ  քահանայից լսարանի և Հառիճավանքի Թրբանճյան ընծայարանի տարեկան մանկավարժական ժողովը, ներկայացվեցին հաստատությունների գործունեության հաշվետվությունները: Քննարկվեցին սաների առաջադիմությանը վերաբերող հարցեր:
2015-07-15 21:34:55
Alt

Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից գործում է ամառային ճամբար


Տասը տարի առաջ Օձունի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից Վրթանես քահանա Բաղալյանի նախաձեռնությամբ հիմնվեց ամառային ճամբար: Այսօր ճամբարում հանգստանում է 130 երեխա: Ջոկատավարները Լոռու մարզի տարբեր համայնքներից այստեղ են գալիս կամավոր սկզբունքով:
2015-07-15 21:33:10
Alt

Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ հավաքը Երևանում


Հուլիսի 8-ից 12-ը Երևանում անցկացվեց Ցեղասպանագետների համաշխարհային կոնգրեսը: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալեց 175 մասնակցի 35 երկրից։ Հանդիպումը նվիրված էր Հայոց ցեղասպանության 100-րդ, Երկրորդ համաշխարհային պատերազմի և Հոլոքոստի 70-րդ տարելիցներին:
2015-07-15 21:27:30