Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակության օրվա առիթով


«Մեր սուրբ նահատակների հիշատակն այսօր մեզ ազդարարում է հրատապությունը ազգային միասնականության։ Մեր համախոհության մեջ է գործում Աստված Իր օրհնությամբ ու շնորհներով։ Այս ուղիով առաջնորդվելով, սիրելիներ, պիտի կարողանանք ապահովել անվտանգությունն ու բարօրությունը մեր հայրենիքի և իրագործել ապագայի մեր... ավելի

Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունեցել Արտակ Ղուլյանի հոգեհանգստի արարողությունը


Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արտակ Ղուլյանին վաստակի, հայրենանվեր, եկեղեցասեր ու ազգաշահ իրագործումների համար հետմահու պարգեւատրել է Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանով։ Հանձնման արարողությունը նախատեսված էր Սուրբ Հարության տոնից հետո: Հայոց Հայրապետի... ավելի

Հռոմի երջանկահիշատակ Ֆրանցիսկոս Պապը 9 տարի առաջ այս օրերին Հայաստանում էր


Նա Հայաստան էր եկել Գարեգին Բ ամենայն հայոց Կաթողիկոսի հրավերով և մի քանի օր անցկացրել է սուրբ Էջմիածնում, այցելել է սրբավայրեր, աղոթել՝ հայոց եկեղեցիներում: Ֆրանցիսկոս քահանայապետը պապ էր ընտրվել 2013 թվականին Բենեդիկտոս 16-րդ պապի հրաժարականից հետո: Կաթոլիկ աշխարհի հովվապետը 89 տարեկանում մահացել... ավելի

Սուրբ Աննա եկեղեցու բակում Հարության Պատարագից հետո հավատացյալները շուրջպար են բռնել


Ամեն տարի Սուրբ Հարության և Սուրբ Ծննդյան տոնին «Արի պարի» հարթակը կազմակերպում է ժողովրդական տոնախմբություն։ Հոգևորականները ողջունում են ազգային պարով հետաքրքրված երիտասարդների ջանքերը և աջակցում են նրանց: Ժողովրդական տոնախմբության մասնակիցները պարում են Վերվերի, Յարխուշտա ու Քոչարի։

Երկուշաբթի բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան կարգ


Մեռելոց Պատարագից հետո կատարվել է հոգեհանգստյան կարգ, հնչել են շարականներ, ընթերցել են սուրբգրային մեջբերումներ, հիշատակել են բոլոր ննջեցյալներն՝ ում անունները Պատարագի ընթացքում փոխանցել են հավատացյալները: Տաղավար բոլոր տոների հաջորդ օրը ննջեցյալների հիշատակության օր է։

Դեպի Հարության Տաճար ուղեւորվելիս հայ հոգեւորականներն ու ուխտավորները կրել են Արցախի դրոշը


Ապրիլի 20-ի կեսգիշերից հետո Երուսաղեմի հայոց վանքի միաբանները կատարել են առաջին մուտքը Սուրբ Հարության Տաճար: Քրիստոսի խաչելության վայրում՝ Սուրբ Գողգոթայի վրա, աղոթքից հետո Միաբանությունը բարձրացել է Հայոց Երկրորդ Գողգոթա վերնամատուռ, որտեղ կատարվել է Գիշերային ժամերգություն: Լուսադեմին առավոտյան... ավելի

Սուրբ Հարության տոնը Թբիլիսիի հայերը նշել են թեմի առաջնորդանիստ Սուրբ Գեւորգ եկեղեցում


Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի առիթով Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ և Անմահ Պատարագ է մատուցել Վիրահայոց թեմի առաջնորդ Կիրակոս եպիսկոպոս Դավթյանը: Նա օրհնել է զատկական խորհրդանիշ ներկված հավկիթները: Պահպանիչ աղոթքից հետո սկսվել է ժողովրդական տոնախմբություն:... ավելի

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն Մայր տաճարում տոնական Պատարագ է մատուցվել


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց Թեմի առաջնորդանիստ Սուրբ Պայծա ռակերպություն Մայր տաճարում տոնական պատարագը մատուցեց Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը: Պատարագի ավարտին Եզրաս Սրբազանը օրհնել է խորանին դրված հավկիթները, որոնք բաժանել են հավատացյալներին։ Եկեղեցու բակում «Նուռ» երիտասարդաց միության... ավելի

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի պատգամը Ս. Հարության տոնի առիթով 20.04.2025


«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս, Քրիստոսի Սուրբ Հարության ցնծագին ավետիսով և աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները։ Փրկչի Սուրբ Հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի. hաղթանակ, որի համար... ավելի

Ճրագալույցի պատարագ է մատուցվել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում


Հավատացյալները Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի են գնացել պահքը եզրափակելու, Հաղորդություն ստանալու և Քրիստոսի կենարար հարության ավետիսը եկեղեցուց տուն տանելու։ Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից և խորանի մոտ դրված մոմերից ճրագ են վառում և տանում իրենց տները լուսավորելու:

Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է Ճրագալույցի Պատարագ


Հավատացյալների մի մասը Ճրագալույցի Պատարագին հետեւել է Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ Օրվա պատարագիչն ընթերցել է Վերափառ Հայրապետի ուղերձը: Հավատացյալները խորանից վերցրեել են ճրագները, որպեսզի տուն տանեն ու ընտանիքում նշեն Հարության տոնը: Պատարագից հետո եկեղեցական թափորը ուղևորվել է դեպի... ավելի

Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռում տնօրհնյաց կարգ է կատարել


Եկեղեցականների թափորը Սուրբ Հարության ճրագալույցի պատարագից հետո Հայոց Հայրապետին վեհարան է ուղեկցել տնօրհնյաց կարգ կատարելու: Նորին Սրբությունը փառք և գոհություն է մատուցել Աստծուն հավատացյալ ժողովրդի հետ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի ուրախությունն ու բերկրանքն ապրելու հնարավորության համար:... ավելի