Alt

Ս. Հարության ճրագալույցի պատարագ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագիչը Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն էր: Պատարագի ավարտին Ամենայն հայոց հայրապետը հնչեցրեց Սուրբ Հարության ավետիսը: Մինչև ուշ գիշեր հավատացյալների հոսքը Մայր Աթոռ Ս. Էջմիածին շարունակվում էր:
2014-04-20 00:03:10
Alt

«Հարության մեծ ավետիս». մոմերով երթ դեպի Հանրապետության հրապարակ


Այսօր Արարատյան հայրապետական թեմի Սուրբ Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում ճրագալույցի պատարագի ավարտին թեմի եկեղեցասեր երիտասարդաց միության անդամները մայր կանթեղից վառված ճրագներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ:
2014-04-20 00:00:33
Alt

Այցելություն Օձունի, Քոբայրի և Լոռի բերդի հուշարձաններ


Հուշարձանների պահպանության միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարությունը ճարտարապետների ու լրագրողների այց էր կազմակերպել Լոռի և Ստեփանավան՝ Օձունի և Քաբայրի վանական համալիրներ և Լոռի բերդ»: Երեք հուշարձաններն էլ վերականգնվում են:
2014-04-19 22:44:39
Alt

Շարականներ. հայ հոգևոր երաժշտության ակունքները


Հայ հոգևոր մշակույթի հարուստ շերտերից մեկը` շարականագրությունը, իբրև ինքնուրույն ճյուղ հիշատակվում է դեռևս 5-րդ դարից` գրերի գյուտին զուգահեռ: Անհնար և սխալ է շարականները երգել իբրև սովորական վոկալ ստեղծագործություն»,- վստահեցնում է խմբավար Հարություն Թոփիկյանը:
2014-04-19 20:25:18
Alt

Ավագ ուրբաթ. թաղման կարգ


Այսօր բոլոր եկեղեցիներում երեկոյան ժամերգությանը հաջորդում է Ավագ շաբաթվա ևս մեկ սրտառուչ արարողություն` Քրիստոսի թաղման կարգը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում արարողությունը տեղի ունեցավ Ամենայն հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ:
2014-04-18 22:35:10
Alt

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է


Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը և ԻԿՕՄՕՍ Հայաստան հասարակական կազմակերպությունը ապրիլի 18-ին նշել են հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը: Ամփոփվել է Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության» նախագիծը, որն անցկացվել է մեր երկրում... ավելի
2014-04-18 21:40:22
Alt

Ծովինար գյուղի Ս. Աստվածածին եկեղեցու բարերարը


2012թ-ի սեպտեմբերի 21-ին Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղում նախկին հողաշեն եկեղեցու տեղում կառուցվեց Ս. Աստվածածին եկեղեցին: Մտահղացումն իրականացավ համագյուղացի Հակոբյանների բարերարությամբ:
2014-04-18 20:33:18
Alt

Ցեղասպանության թանգարան-իստիտուտի հաշվետու ասուլիսը


Հայոց ցեղասպանության թանգարան-իստիտուտի հաշվետու ասուլիսն անցկացվեց նոր մասնաշենքում, որտեղ տեղավորված են ինստիտուտի վարչական մասը, պահոցերը, իսկ ապրիլի 21-ին կբացվի նաև ժամանակավոր ցուցադրությունը: Մշտական ցուցադրությունը բաց կլինի 2015թ.-ից:
2014-04-18 20:25:22
Alt

Խավարման կարգ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Ավագ հինգշաբթի օրը եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է Խավարման կարգ: Արարողությունը խորհրդանշում է Տիրոջ ձերբակալությունը, չարչարանքները, խաչելությունն ու մահը:
2014-04-18 12:24:45
Alt

Ոտնլվայի արարողություն Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Խաչելությունից առաջ, Վերնատանը Քրիստոս ծնկի եկավ իր աշակերտների առջև ու ծառայաբար լվաց նրանց ոտքերը` որպես հեզության և խոնարհության օրինակ: Ավետարանական այս դրվագի հիշատակության կարգը՝ ոտնլվայի արարողությունը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ավանդաբար կատարում է Ամենայն հայոց հայրապետը:
2014-04-17 21:32:31
Alt

Ավագ հինգշաբթի. պատարագ Մայր Աթոռ Ս. Էջմիածնում


Մեծ պահքի վերջին՝ Ավագ հինգշաբթին Վերջին ընթրիքի և Հաղորդության խորհրդի հաստատման հիշատակության օրն է: Տեսանյութ Մայր Աթոռ Ս. Էջմիածնից:
2014-04-17 21:28:23
Alt

«Հաղորդությունը ամբողջապես փոխում է մարդու կյանքը». Արմեն Հյուսնունց


Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Հյուսնունցը կիսում է իր մտքերն ու ապրումները հաղորդության խորհրդի մասին: ՝
2014-04-17 21:23:45