Alt

Չարենցի տարեդարձը` գրողի հարկի տակ


Այսօր լրացավ Եղիշե Չարենցի 117-ամյակը: Գրողի տուն-թանգարանում կազմակերպված ցերեկույթը շեշտում էր հայ մշակույթի երկու սյուների` Կոմիտասի և Եղիշե Չարենցի դերը հայ ժողովրդի կյանքում: Թանգարանը համալրվեց նաև մեծարժեք երկու նվերով:
2014-03-13 20:53:14
Alt

Պատրիսիսա Կաասի համերգը Երևանում


Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում. 2014» ծրագրի շրջանակում Հայաստանում առաջին անգամ հանդես եկավ ֆրանսիացի հայտնի երգչուհի Պատրիսիա Կաասը: Համերգից հետո երգչուհին հանդիպել է լրագրողների հետ, հույս հայտնել, որ հարմար առիթի դեպքում կրկին կգա Հայաստան:
2014-03-11 19:11:18
Alt

Ի Տեր հանգչեց Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանը


ԱՄՆ Բելվիլ Իլլինոյի հիվանդանոցում ի Տեր հանգչեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան, Ամերիկայի հայոց արևելյան թեմի հոգևոր սպասավոր հոգեշնորհ Տ. Շնորհք ծայրագույն վարդապետ Գասպարյանը: Ամենայն հայոց կաթողիկոսն ու Մայր Աթոռի միաբանությունը առ Աստված աղոթքով սգում են հայր սուրբի մահը:
2014-03-11 15:32:16
Alt

«Պոպ արտի 5 գույնը»


Ոսկե դար» պատկերասրահում հինգ երիտասարդ կանայք պոպ արտ ոճում ներկայացրել են իրենց ստեղծագործությունները՝ գեղանկար, քանդակ, ֆոտո արտ, ինստալիացիաներ: Պոպ արտի 5 գույնը» ցուցահանդեսը վառ գույներով ու համարձակ լուծումներով էր:
2014-03-10 19:51:44
Alt

Շահեն Ասլանյանի անհատական ցուցահանդեսը


Մարտի 7-ին Նկարիչների միությունում բացվել է Շահեն Ասլանյանի Հոգեվիճակ» խորագրով անհատական ցուցահանդեսը:
2014-03-10 19:49:24
Alt

Նոր գրքեր 10.03.2014


Նորույթ մանկական գրականության բնագավառում. Զանգակ» հրատարակչությունն առաջարկում է Ներկայացնում են պլաստիլինե հերոսները» խորագրով պատկերազարդ գրքերը: Անտարես» հրատարակչության նոր ժողովածուն ներկայացնում է Լատվիայի ժամանակակից արձակը՝ Գունդեգա Ռեպշե, Դացե Ռուկշանե, Ինգա Աբելե ...... ավելի
2014-03-10 19:46:58
Alt

«Նա քահանա է» մրցույթն ամփոփվեց


Մարտի 9-ին ամփոփվեց Ղևոնդյանց տոնի առիթով կազմակերպված Նա քահանա է» ստեղծագործական մրցույթը: Քահանա, թե մարգարե» հոդվածի համար գլխավոր մրցանակին արժանացավ Հրապարակ» օրաթերթի մշակութային բաժնի լրագրող Աշխեն Քեշիշյանը:
2014-03-10 19:01:17
Alt

Արտաքսման կիրակի. պատարագ Ս. Էջմիածնում


Մեծ Պահքի երկրորդ կիրակին անվանվում է Արտաքսման և խորհրդանշում պատվիրազանցության պատճառով Ադամի ու Եվայի արտաքսումը դրախտից: Պատարագը մատուցվում է փակ վարագույրով, Հաղորդություն և մաս չի բաշխվում:
2014-03-10 18:57:17
Alt

Երևանի Ս. Զորավոր եկեղեցու երիտասարդների այցը Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն


Երևանի սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցու երիտասարդներն ու հոգևորականները յուրաքանչյուր ամսվա առաջին շաբաթ օրն այցելում են սոցիալական օգնության ու մարդկային շփումների կարիք ունեցող հաստատությունների բնակիչներին: Այս անգամ նրանց սպասում էին Արաբկիրի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը: Երիտասարդներին... ավելի
2014-03-10 18:52:54
Alt

«Արարատյան քննարկումներ» ծրագրի մեկնարկը


Ծիրանի» ՀԿ-ն և Արարատյան հայրապետական թեմը համատեղ իրականացնում են Արարատյան քննարկումներ» նախագիծը: Հայագիտության ու հայ մշակույթի մասին անցկացվող սեմինարներից ու քննարկումներից առաջինը նվիրված էր գրաբարին:
2014-03-10 18:47:56
Alt

Վեհափառ հայրապետն ընդունեց շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության մասնակիցներին


Մարտի 2-15-ը Երևանում անցկացվում է Տիգրան Պետրոսյանի ծննդյան 85-ամյակին նվիրված շախմատային մրցաշար: Շախմատի Եվրոպայի 15-րդ անհատական առաջնության մասնակիցներն այցելել էին Մայր Աթոռ Ս. Էջմիածին` ստանալու Հայոց հայրապետի օրհնությունը:
2014-03-10 18:45:27
Alt

Արամ Սաթունցի 100-ամյակին նվիրված համերգ


Արամ Խաչատրյան» համերգասրահում նշվել է կոմպոզիտոր Արամ Սաթունցի 100- ամյակը: Հոբելյանական երեկոյին մասնակցել են Ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր` Ռուբեն Ասատրյան), մեներգիչներ Սարգիս Աղամալյանը, Սիրանուշ Գասպարյանը, քանոնահար Ծովինար Հովհաննիսյանը:
2014-03-09 11:01:29