Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորումը կազմակերպում է համահայկական ուխտագնացություն


Կազմակերպությունն այս տարի նշում է կազմավորման 25 ամյակը։ Կենտրոնական գրասենյակը կազմակերպում է դեպի Մայր Հայրենիք և Սուրբ Էջմիածին համահայկական ուխտագնացություն։ Այն կրելու է «Հայ ընտանիքը հայոց ինքնության խարիսխ» խորագիրը։ Հայ եկեղեցու աշխարհասփյուռ բոլոր թեմերը պատրաստվում են համահայկական... ավելի

Լույս է տեսել Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանի «Սուրբ Էջմիածին․ համայն հայության Մայր Տաճարրը» գիրքը


Տ․ Թովմա վարդապետ Խաչատրյանը Մայր Տաճարի ճարտարապետության ուսումնասիրությամբ զբաղվում է դեռևս Գևորգյան Հոգևոր Ճեմարանում ուսումնառության տարիներից։ Ուսումնասիրության մեջ հեղինակն անդրադարձել է Մայր Տաճարի կառուցման սրբազան ավանդությանը՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքին, Մայր Տաճարի ճարտարապետության... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Պորտուգալիայի և Իսպանիայի հայ հավատացյալները մասնակցել են Սուրբ Ծննդյան արարողություններին ԱՄՆ արևմտյան թեմում գտնվող Անապատի Սուրբ Կարապետ եկեղեցու համայնքը նշել է սրբավայրի օծման 13-րդ տարեդարձը Բրազիլիայի թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանն այցելել է Սան Պաուլուի Արփի ծերատուն  

Սուրբ Ծննդյան տոնից հետո հոգեւորականները կատարում են տնօրհնեքի արարողություն


Բարի լուրն ավետելու և օրհնություն բաշխելու համար քահանաներն այցելում են հավատացյալների տներ, օրհնում տան բարիքներն ու ընտանիքի անդամներին: Ավետարանիչների վկայությամբ՝ տնօրհնեքի արարողությունը Հիսուս Քրիստոս է հաստատել՝ պատգամելով իր աշակերներին, որ տուն մտնելիս խաղաղություն ցանկանան այդ տանը:... ավելի

Քաշաթաղի հուշարձանների լուսանկարները հավաքվել են մեկ գրքում


Լրագրող, լուսանկարիչ Զոհրաբ Ըռքոյանը և բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Մհեր Քումունցը համատեղ հրատարակել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» գիրքն անգլերենով։ Զոհրաբ Ըռքոյանը 1996-2020 թվականներին լուսանկարել է Քաշաթաղի շրջանի հուշարձանները, որոնց... ավելի

Մահացել է ամերիկաբնակ ազգային բարերար Սարգիս Բեդևյանը


Նա օժանդակել է Սևանի Վազգենյան դպրանոցի կայացմանը: Հովանավորել է Գյումրիում հանրակրթական դպրոցի կառուցումը: Նրա բարերարությամբ Վանաձորում կառուցվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի Մայր եկեղեցին, որի օծումից 3 տարի անց շահագործման է հանձնվել Հայորդյաց տունը: Հին վեհարանի հարավ-արևմտյան հատվածում գտնվող... ավելի

Հոգեւորականները տնօրհնեքի արարողություն են կատարել Սաղմոսավանքի հովվությունում


Արագածոտնի թեմի Սաղմոսավանքի հովվությունից Տեր Օշին քահանա Հայրապետյանը և Տեր Փառեն քահանա Առաքելյանը այցելել են Արցախից բռնի տեղահանված ընտանիքի տուն: Հոգեւորականները Քրիստոսի ծննդյան բարի լուրը տարել են արժանապատիվ աշխատող, ստեղծող, արարող ընտանիք: Օրհնել տան բարիքներն ու բնակիչներին, երեխաներին... ավելի

Օնտարիո նահանգի վարչապետը մասնակցել է Սբ. Երրորդություն Եկեղեցու Սբ. Ծննդյան Պատարագին


Տորոնտոյի Սուրբ Երրորդություն հայ առաքելական եկեղեցում սուրբ ծննդյան պատարագը մատուցել է Կանադայի հայոց թեմի փոխառաջնորդ և եկեղեցու հոգևոր հովիվ Զարեհ ավագ քահանա Զարգարյանը: Պատարագի ավարտին տեր հայրը կատարել է ջրօրհնեքի արարողություն։ Որպես գնահատանք Օնթարիո նահանգի բնակիչների և հայ համայնքի... ավելի

Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի անվանակոչությունն ու մկրտությունը


Անվանակոչության տոնին հայոց բոլոր եկեղեցիներում Պատարագ է մատուցվում, իսկ նախորդ օրը՝ երեկոյան ժամերգության ավարտին, կատարվում է նախատոնակի արարողություն: Այս տոնին հայոց բոլոր եկեղեցիներում ընթերցում են Ղուկասի Ավետարանի երկրորդ գլուխը։ Ինչպես անփոփոխ է Աստվածորդու լույս աշխարհ գալու օրը՝ հունվարի... ավելի

Իզմիրլյան ԲԿ-ում կատարվել է Տնօրհնեքի և Ջրօրհնեքի արարողություն


Հոգևորականը սուրբ Ավետարանով, մյուռոնով և խաչով օրհնել է ջուրը, աղը, հացը՝ Տիրոջից խնդրելով մարմնավոր և հոգևոր բժշկություն, բարօրություն յուրաքանչյուրի տան շեմից ներս: Դեռևս առաքելյալների ժամանակներից հաստատված այս կարգը կատարվում է Սուրբ Ծննդյանը հաջորդող ութ օրերի ընթացքում: Ջրի օրհնությամբ... ավելի

Կոտայքի թեմի առաջնորդարանն ամեն տարի երեխաների համար կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոնակատարություն


Կոտայքի թեմի սոցիալական բաժինը տարբեր ծրագրեր է իրականացնում: Հոգևորականներն իրենց ամենօրյա աշխատանքի բերումով անձամբ ճանաչում են կարիքի մեջ հայտնված մարդկանց, վերջին տարիներին նաև՝ Արցախից տեղահանված և Կոտայքի տարբեր համայնքներում վերաբնակված ընտանիքներին: Նրանց համար իրականացվում են աջակցության... ավելի

Վեհափառ Հայրապետի օրհնությամբ կայացել է «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր դասական համերգը


«Արամ Խաչատրյան» համերգասրահում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ տեղի է ունեցել «Հայոց Սուրբ Ծնունդ» հոգևոր դասական համերգը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, սոպրանոներ Սառա Գիլֆորդը և Սիրանուշ Գասպարյանը, մեցցո-... ավելի