ԱՄՆ արևմտյան թեմի շաբաթօրյա դպրոցները ստացել են պետական արտոնագիր


ԱՄՆ արևմտյան թեմի «Փոքրիկ հրեշտակներ» շաբաթօրյա դպրոցը սփյուռքի պատմության մեջ առաջին անգամ, ստացել է պետական արտոնագիր ԱՄՆ Արևմտյան դպրոցների և քոլեջների միության կողմից (WASC)։ Շուրջ մեկամյա ուսումնասիրություններից հետո որոշումը կայացրել է կազմակերպության ամառային հանձնաժողովի հատուկ նիստը։ «... ավելի

Արցախից բռնի տեղահանված անգլերենի մասնագետը Երեւանում երեխաներին ավազանկարչություն է սովորեցնում


Արցախից բռնի տեղահանված Հասմիկ Արզումանյանը ավազանկարչություն է սովորեցնում Երևանում ապրող արցախցի երեխաներին: Նա շրջափակման ընթացքում Ստեփանակերտում հիմնել է ավազանկարչության կենտրոն, որտեղ դասական երաժշտության ուղեկցությամբ, գունավոր ավազներով երեխաները նկարել են՝ համրավելով էլեկտրականության... ավելի

Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակից եկեղեցականներին


Այս ամիս Հայաստանի և սփյուռքի տարբեր թեմերից ժամանած 21 քահանա է մասնակցել երեքշաբաթյա դասընթացներին: Ամենայն Հայոց Հայրապետը հորդորել է եկեղեցականներին իրենց հոգևոր ծառայության անդաստանում առավել զորացնել համայնքային կյանքը, ամրապնդել հավատքը, հույսը և սերը ժողովրդի կյանքում, իրենց հոգեխնամ... ավելի

150 արցախցի երեխաներ Հայ Առաքելական Եկեղեցու հովանավորությամբ հանգստանում են Վանաձորում


Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի հովանավորությամբ Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում ավելի քան 150 արցախցի երեխաներ ամառային հանգիստն են անցկացնում: «Կատմանդու» Հոգևոր-մշակութային և սպորտային ուղղվածություն ունեցող ճամբարը Արցախի Ասկերանի շրջանի Պատարա գյուղում գործել է 2014թ․-ից։... ավելի

Աշխարհի 16 երկրների լավագույն մասնագետները մասնակցում են հայագիտական միջազգային կոնգրեսին


Մաշտոցյան Մատենադարանի նախաձեռնությամբ հուլիսի 19-22-ը Հայաստանում անցկացվում է Հայագիտական միջազգային կոնգրես, որին մասնակցում են աշխարհի խոշոր գիտական կենտրոնները։ Կոնգրեսը կարող է դառնալ հայագիտության խթանման միջազգային հարթակ: Շուրջ 40 հեղինակավոր հայագետներ ու միջնադարագետներ, հոգևոր-... ավելի

Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում տոնական պատարագ է մատուցվել


Հայ Առաքելական եկեղեցին նշել է եկեղեցու հիմնադիրներից մեկի՝ Թադեոս առաքյալի և քրիստոնյա առաջին նահատակներից Սանդուխտ կույսի հիշատակը: Այդ առիթով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մասիսի Ս. Թադեոս եկեղեցի է տարվել Սուրբ Թադեոս առաքյալի մասունքը: Հենց նա է դարձի բերել արքայադուստր... ավելի

Նյու Յորքում օծվել և տեղադրվել է Սուրբ Վարդան մայր տաճարի գմբեթի խաչը


Խաչի օծման արարողությունը տեղի է ունեցել Պատարագի ավարտից հետո: Սա սրբավայրի վրա կանգնեցված երրորդ խաչն է՝ առաջինը տեղադրվել է 1968-ին, երբ կառուցվել է տաճարը, ապա տաճարի 25-ամյակին՝ 1993-ին, այն փոխարինվել է: Նոր խաչը օծվել է տաճարի առջևի հրապարակում։ Տաճարի շինարարական և հանգանակությամբ զբաղվող... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը անդրադարձել է դպրոցներում եկեղեցու պատմության դասավանդման դադարեցմանը


Արագածոտնի թեմի երիտասարդաց միությունների անդամների հետ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավով արձանագրել է, որ դպրոցներում դադարեցվել է եկեղեցու պատմության դասավանդումը։ Նա նկատել է, որ երեխաներին պետք է հնարավորություն տալ եկեղեցու պատմության ուսումնասիրությամբ ավետարանական պատգամները դարձնել... ավելի

Եկեղեցիներում մատուցվել է ննջեցյալների հիշատակության Սուրբ Պատարագ


Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնին հաջորդող երկուշաբթի բոլոր եկեղեցիներում մատուցվել է ննջեցյալների հիշատակության Սուրբ Պատարագ։ Մեռելոց Պատարագից հետո կատարվել է հոգեհանգստյան կարգ, հնչել են շարականներ, ընթերցվել սուրբգրային մեջբերումներ, հիշատակվել բոլոր ննջեցյալներն՝ ում անունները Պատարագի... ավելի

Ազգային գրադարանում տեղի է ունեցել «Հայ բանասիրության հեռանկարներ» խորագրով միջազգային գիտաժողով


Ազգային գրադարանի մի քանի դահլիճներում զուգահեռ անցկացվող գիտաժողովի ընթացքում Հայաստանում և աշխարհի տարբեր երկրներում ապրող բանասերները երեք տասնյակ զեկուցում են ներկայացրել։ «Հայ բանասիրության հեռանկարներ» միջազգային գիտաժողովի կազմակերպիչ և հովանավոր Հայ եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմը գիտժողովի... ավելի

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնել է Ուխտի Տապանակի տոնը


Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ շաբաթ օրը համաթեմական մեծ ուխտագնացություն է կազմակերպվել դեպի Լանջանիստի Սպիտակ վանք: Ուխտագնացությանը միացել են թեմի գործող եկեղեցիների հոգևոր հովիվները, սարկավագները, դպրաց դասը, երգչախմբի անդամները, մեծ թվով հավատացյալներ տարբեր... ավելի

Վերաօծվել է Գուգարաց թեմի առաջնորդանիստ Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին


Նորոգումից հետո վերաօծվել է Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ Մայր եկեղեցին։ Գլխավոր խնդիրը տանիքի, անձևրաջրերից վնասված առաստաղի ու պատերի նորոգումն է եղել: Աշխատանքը տևել է մի քանի ամիս: Ընթացքում անհրաժեշտություն է առաջացել վերականգնել նաև Սուրբ խորանը և եկեղեցու պատերը զարդարող... ավելի