|
Ռուբեն Վարդանյանին և հայ գերիներին զորակցելու համար Տաթևում անցկացվել են միջոցառումներՏաթևի վանական համալիրը ընդունել է «Կենաց ծառ» խորհրդանշական անունը կրող ուխտագնացության մասնակիցներին: Հարյուրավոր ուխտավորներ Հայաստանի տարբեր մարզերից Սյունիք են այցելել Ռուբեն Վարդանյանի և Բաքվում ապօրինի պահվող մյուս հայ գերիների ազատման համատեղ աղոթքի համար։ |
|
Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում էՏավուշի թեմի առաջնորդ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դիմել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ կասեցնելու իր հոգևոր ծառայությունը։ Սրբազանի խնդրանքը քննարկվել է Մայր Աթոռում և որոշվել ընթացք տալ մինչ նոր տնօրինություն։ Բագրատ Սրբազանի եպիսկոպոսական կարգը պահպանվում է, դադարեցված է նրա եկեղեցական և... ավելի |
|
ՀՕՖ-ը 17 դրամաշնորհ է հանձնել գիտության ոլորտի ներկայացուցիչներինԳիտությունների ազգային ակադեմիայում Հայ առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Գիտության և կրթության հայկական ազգային հիմնադրամը 17 դրամաշնորհ է հանձնել գիտնականներին՝ կենսաբանության, կենսատեխնոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիկայի, քիմիայի, պատմության, բանասիրության, նյութագիտության և այլ ոլորտներում... ավելի |
|
Մադրիդի Ալմուդենա մայր տաճարի տարածքում տեղադրվել է հայկական խաչքարՀոգեգալստյան տոնին տեղի է ունեցել խաչքարի օծման կարգը՝ ձեռամբ Արևմտյան Եվրոպայում Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Հայաստանյայց Եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ Արք. Պարսամյանի և Մադրիդի Արքեպիսկոպոս մետրոպոլիտ, Կարդինալ Խոսե Կոբո Կանոյի: Նորավանքում Մոմիկի հեղինակած ասեղնագործ խաչքարի նմանությամբ... ավելի |
|
Ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունին ելույթ ունեցել ՋավախքումՍամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդության դահլիճում տեղի է ունեցել ամերիկահայ անվանի դաշնակահար Շահան Արծրունու համերգը: Դրանից մեկ օր առաջ նա Ախալքալաքի երաժշտական դպրոցի աշակերտների հետ վարպետության դաս է անցկացրել, որին 16 պատանի է մասնակցել։ Նրանցից երկուսը արվեստագետի... ավելի |
|
Մայիսի 27-ին Հռիփսիմյանց կույսերի հիշատակությամբ կմեկնարկի Արարատյան տոնախմբության շաբաթըԱվանդույթի համաձայն այդ օրը Սուրբ Հռիփսիմեի նվիրական մասունքները հոգևորականների և հավատացյալների ուղեկցությամբ կտեղափոխվեն Ս. Հռիփսիմե վանական համալիր: Տոնական պատարագ կմատուցվի, որին կմասնակցեն սրբուհու բարեխոսությունը հայցելու համար տարբեր վայրերից ժամանած հավատացյալներ: Հաջորդ օրը՝ մայիսի 28-ին... ավելի |
|
Զինհաշմանդամները Մայր Աթոռի ծրագրով բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանումԳարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ պատերազմական գործողությունների հետևանքով վնասվածքներ ստացած զինվորականները բուժվում և պրոթեզավորվում են արտասահմանում, հիմնականում Հնդկաստանի, նաև՝ Ավստրիա և Կանադայի լավագույն բուժհաստատություններում: Ծրագիրը սկսել է իրականացվել 2016 թվականից։... ավելի |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ֆրանսահայերի հետ քննարկել է Հայաստանի մարտահրավերներըԱմենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի ու հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերները՝ կարևորելով հայրենական կյանքում ազգային միասնականությունն ու ջանքերի... ավելի |
|
Կայացել է երջանկահիշատակ Վարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսըՎարդան Դևրիկյանի վերջին գրքի շնորհանդեսը կայացել է նրա 60 ամյակի առիթով: Մայր Աթոռի տպարանի, Հայաստանում առաջին հրատարակչատան հիմնադրման պատմությունը գրել էր դստեր` գիտնական, հետազոտող Շողակաթ Դևրիկյանի հետ: Մոտ մեկ տարի առաջ գիտնականը հեռացավ կյանքից հանկարծահաս հիվանդության պատճառով: Վարդան... ավելի |
|
Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիպել է Մայր Աթոռում վերապատված քահանաներինՎեհափառ Հայրապետը ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող եկեղեցականներին։ Նա հորդորել է եկեղեցականներին լավագույնս օգտվել այս հնարավորությունից և ամբարելով նոր գիտելիքներ, զորանալով միմյանց փորձառությամբ` առավել մեծ նախանձախնդրությամբ շարունակել իրենց հովվական ծառայությունը:... ավելի |
|
Հոգեգալստյան տոնին Սուրբ Պատարագ է մատուցել Պոլսի հայոց պատրիարքըՊոլսի հայոց պատրիարքարանը Հոգեգալստյան տոնը նշել է Բեյօղլու թաղամասի Սուրբ Երրորդություն եկեղեցում, որտեղ տոնական Սուրբ Պատարագ է մատուցել Պոլսի հայոց պատրիարքը: Հոգեգալստյան տոնի նախօրեին նշվել է նաև պատրիարքական աթոռի 563-րդ տարեդարձը: Այդ կապակցությամբ Պոլսի սուրբ Աստվածածին աթոռանիստ մայր... ավելի |
|
«Շողակաթ» երգչախումբը հանրապետական մրցույթում զբաղեցրել է պատվավոր հորիզոնականՄայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ՀԲԸՄ Նորքի հայորդյաց տան «Շողակաթ» երգչախումբը մասնակցել է «Երգող Հայաստան» մանկապատանեկան երգչախմբերի հանրապետական մրցույթին, որտեղ 70 երգչախմբերի մեջ զբաղեցրել է 2-րդ տեղը։ «Շողակաթ» երգչախումբը մրցույթին մասնակցել է Կոմիտասի՝ «Մոկաց Հարսներ», Ռոբերտ Պետրոսյանի՝ «... ավելի |