Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը սկսել է «Ամոքում ապրելու համար» ծրագիրը


Հոգևորականների, սոցիալական աշխատողների, հոգեբանների և ուսուցիչների համար Հայաստանի Աստվածաշնչային Ընկերությունը ՀԵՀԵՄ գրասենյակում նախաձեռնել է «Ամոքում ապրելու համար» թեմայով դասընթացներ։ Այն կտեւի մինչեւ մարտի 20-ը։ Հաշվի առնելով Հայաստանում վերջին տարիներին ստեղծված բարդ իրավիճակը ծրագիրը... ավելի

ՀԵՀԵՄ գրասենյակը կազմակերպել է դասընթաց երիտասրդների համար


Հայ եկեղեցու համաշխարհային երիտասարդական միության գրասենյակում կազմակերպված մեկօրյա դասընթացին բանախոսները ներկայացրել են Փափուկ հմտությունների, թիմային աշխատանքի, հաղորդակցման կարողությունների, առաջնորդության քրիստոնեական ակունքները։  

Ամփոփ լրահոս 11․03․2024


Տեղի է ունեցել Բելգիայում, Հոլանդիայում, Իտալիայում և Իսպանիայում  ծառայող հոգևորականների հավաք: Անտվերպենի հայ երիտասարդները ուխտավորաբար այցելել են Գերարդսբերգենի Հայ Առաքելական Եկեղեցու Համայնք: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոնացույցով մարտի 6-ին Մեծ Պահքը կիսվել է Միջինքի օրը... ավելի

«Հայկական համալսարան» կրթական ծրագրի մասնակիցները այցելել են Սաղմոսավանք


«Հայկական համալսարան» կրթական ծրագրի ուսանողները և դասախոսները ճանաչողական այցով հյուրընկալվել են Արագածոտնի թեմում։ «Հայկական համալսարանի» շուրջ 150 մասնակիցներ ստացել են ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը։ «Հայկական համալսարանը» «Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ի ծրագիրն է, որի նպատակը ակտիվ... ավելի

Սուրբ Գայանե Վանքում մատուցվել է Սբ Պատարագ, հիշատակվել՝ Անիրավ դատավորի և այրի կնոջ առակը


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում կիրակնօրյա Պատարագը մատուցվել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ, որի ընթացքում ընթերցել են անիրավ դատավորի և այրի կնոջ առակը: Քրիստոնյաների համար այս կիրակին չընկրկելու, չհուսահատվելու, աղոթքով արդար դատավորին ապավինելու մասին... ավելի

Պատարագիչ հոգեւորականները կմեկնաբանեն անիրավ դատավորների առակը


Այս կիրակին՝ Մեծ պահքի 5-րդ կիարկին, կոչվում է դատավորի։ Այս օրվա խորհուրդը բացատրում է այրի կնոջ և դատավորի մասին առակը։ Այրի կնոջ պահվածքը սովորեցնում է աղոթքի մեջ լինել հաստատակամ ու հավատքի մեջ՝ ամուր: Առակը անդադար, ամեն ժամ, անձաձրույթ աղոթելու մասին է:  

Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կատարվել է խաղաղական ժամերգություն


Դատավորի կիրակիին նախորդող ուրբաթ Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում կատարվել է խաղաղական ժամերգություն։ Մասյացոտնի թեմի քահանաներն ու համայնքի անդամները հավաքվել են միասնական աղոթքի։ Արդեն երկրորդ տարին է, որ Պահքի շրջանում Մասյացոտնի թեմում կազմակերպվում են միասնական աղոթքի օրեր:  

«Լուսավորիչ» երգչախմբի 95 ամյակի առիթով կայացել է համերգ


Պոլսում կայացել է «Լուսավորիչ» դպրաց դաս երգչախմբի 95-ամյակին նվիրված համերգ։ «Լուսավորիչ» բազմաձայն երգչախումբը երգում է պատարագների և կարևոր եկեղեցական տոների ժամանակ։ 95 տարի առաջ ստեղծված Լուսավորիչ երգչախմբում անընդհատ սերնդափոխություն է կատարվել, երիտասարդ երգիչներից շատերի ծնողները կամ... ավելի

Տեղի է ունեցել «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը


Կոմիտաս թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել Տ. Հեթում քահանա Թարվերդյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը: Տեր Հեթումը Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվն է: Տարիներ շարունակ ծառայելով Պղնձահանքի՝ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, նկատել է, որ... ավելի

Կանանց տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել


Վեհափառ հայրապետը ընդգծել է, որ կնոջ դերը միշտ արժևորվել է հայ ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այժմ Հայաստանն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Հայոց հայրապետն ասել է, որ դժվարին... ավելի

Մաշտոցյան Մատենադարանում բացվել է բացառիկ ցուցահանդես


Ցուցահանդեսը նվիրված է Մատենադարանի 65-ամյակին և նվիրատուներին, որոնց շնորհիվ համալրվում է աշխարհում հայերեն ձեռագրերի ամենախոշոր հավաքածուն։ Մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ է ստացել 65 տարի առաջ։ Ցուցադրության նմուշներից մեկը հենց այդ փաստաթուղթն է, որի կողքին` կառույցի առաջին... ավելի

Ստորագրվել է եռակողմ հուշագիր, որով կնորոգվի ՀՕՖ-ի մասնաշենքերից մեկը


Հայ Առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով նորոգվելու ու բարեկարգվելու է ՀՕՖ-ի մասնաշենքերից մեկը։ Հատկացվել է 150 հազար դոլարին համարժեք դրամ, որից 65 հազարը տրամադրում է... ավելի