Տեղի է ունեցել «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը


Կոմիտաս թանգարան ինստիտուտում տեղի է ունեցել Տ. Հեթում քահանա Թարվերդյանի «Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները» գրքի շնորհանդեսը: Տեր Հեթումը Գուգարաց թեմի Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվն է: Տարիներ շարունակ ծառայելով Պղնձահանքի՝ Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում, նկատել է, որ... ավելի

Կանանց տոնի առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուղերձ է հղել


Վեհափառ հայրապետը ընդգծել է, որ կնոջ դերը միշտ արժևորվել է հայ ժողովրդի կյանքում, հատկապես կարևորվել նրա առաքելությունը ընտանիքում զավակների դաստիարակության, սերունդների կրթության գործում։ Այժմ Հայաստանն ու համայն հայությունը կանգնած են բարդ մարտահրավերների առջև։ Հայոց հայրապետն ասել է, որ դժվարին... ավելի

Մաշտոցյան Մատենադարանում բացվել է բացառիկ ցուցահանդես


Ցուցահանդեսը նվիրված է Մատենադարանի 65-ամյակին և նվիրատուներին, որոնց շնորհիվ համալրվում է աշխարհում հայերեն ձեռագրերի ամենախոշոր հավաքածուն։ Մատենադարանը գիտահետազոտական ինստիտուտի կարգավիճակ է ստացել 65 տարի առաջ։ Ցուցադրության նմուշներից մեկը հենց այդ փաստաթուղթն է, որի կողքին` կառույցի առաջին... ավելի

Ստորագրվել է եռակողմ հուշագիր, որով կնորոգվի ՀՕՖ-ի մասնաշենքերից մեկը


Հայ Առաքելական եկեղեցու Հայ օգնության ֆոնդի Երեխաների պաշտպանության կենտրոն հիմնադրամն ու ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը համագործակցության հուշագիր են ստորագրել, որով նորոգվելու ու բարեկարգվելու է ՀՕՖ-ի մասնաշենքերից մեկը։ Հատկացվել է 150 հազար դոլարին համարժեք դրամ, որից 65 հազարը տրամադրում է... ավելի

Կայացել է «Արփիափայլ և երփնազան Սուրբ Էջմիածին» պատկերագրքի շնորհադեսը


Մայր Աթոռի Ռուբեն Սևակ թանգարանում տեղի է ունեցել «Արփիափայլ և երփնազան Սուրբ Էջմիածին» պատկերագրքի շնորհանդեսը։ Այն ներկայացնում է Մայր տաճարը պատկերող նկարիչների ավելի քան 60 աշխատանք։ Հեղինակը Մայր Աթոռի թանգարանների և արխիվի տնօրեն Ասողիկ աբեղա Կարապետյանն է։ Նա օգտվել է թանգարանների արխիվներից... ավելի

Մատուցվել է Սբ Պատարագ՝ հիշատակությամբ «Տնտեսի» առակի


Ամենայն Հայոց կաթողիկոսը հավատացյալների ուղեկցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում մասնակցել է պատարագի։ Եկեղեցական տոնացույցով պահքի 4-րդ կիրակին ավետարանական առակի խորհրդով կոչվում է «Տնտեսի»։ Այս առակի պատգամն է՝ հնարամտությունն ու ճարպկությունը պետք է ծառայեն աստվածային... ավելի

Էջմիածնի միաբանությունը մասնակցել է հանգստյան ժամերգության


Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբանությունը Սուրբ Գայանե վանքում մասնակցել է հանգստյան ժամերգության։ Մեծ Պահքի ժամանակ Հանգստյան ժամերգությունը տեղի է ունենում ամեն ուրբաթ՝ երեկոյան: Ժամանակին եկեղեցու հայրերը սահմանել են այն որպես օրվա վերջին ժամերգություն, դրա համար էլ կոչվել է հանգստյան:  

Ամփոփ լրահոս 01․03․2024


Վատիկանում նշվել է Սուրբ Գրիգոր Նարեկացի տիեզերական վարդապետի տոնը Երուսաղեմի սրբոց Հակոբյանց միաբանությունում հին տոմարով նշվել է Տեառնընդառաջի տոնը Ամստերդամի «Սուրբ Հոգի» Առաքելական եկեղեցին նախաձեռնել է Սուրբ Գրքի սերտողության դասընթաց  

Հայ Առաքելական եկեղեցին հիշատակում է անիրավ տնտեսի առակը


Տնտեսի կիրակին խորհրդանշում է, որ մի օր գալու է Աստծու առաջ հաշիվ տալու ժամանակը։ Ղուկասի ավետարանում ներկայացված առակը հնարամտության, բարեգործության, ողորմածության մասին է: Հիսուսն ասում է. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»: Ավետարանում մամոնան անիրավ է համարվում, քանի որ շատ անգամ... ավելի

Երիտասարդները ՀԵՀԵՄ-ի գրասենյակում քննարկել են Աստվածաշունչը


ՀԵՀԵՄ կենտրոնական գրասենյակում կայացել է Աստվածաշնչի վերաբերյալ բանախոսություն, որին մասնակցել է ավելի քան 70 երիտասարդ։ Նրանց սոցցանցի էջով հրավիրել է Մայր Աթոռի սոցիալական ծառայությունների գրասենյակի պատասխանատու տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։ Նա տարեսկզբից սկսել է «Սուրբ գիրքը մեկ տարում»... ավելի

Կատարվել է հոգեհանգստի կարգ Սումգայիթում նահատակվածների հիշատակին


Արեւագալի ժամերգության ավարտին հոգեհանգստյան կարգ է կատարվել: Այս օրերին եկեղեցին խնկարկում է 1988 թվականին Սումգայիթում տեղի ունեցած հայկական ջարդերի ժամանակ նահատակված անմեղ հայերի հիշատակը: Սումգայիթում կազմակերպված հայերի տեղահանության ու կոտորածի զոհերի ստույգ թիվը հայտնի չէ: Հարյուրավոր հայեր... ավելի

Թբիլիսիում ոգեկոչել են Սումգայիթի ջարդերի անմեղ զոհերի հիշատակը


Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքից վիրահայ համայնքի երիտասարդները Վրաստանի, Հայաստանի և Արցախի դրոշներով հիշատակի քայլերթով գնացել են դեպի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի և միացել կիրակնօրյա Պատարագին: Ավելի ուշ կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ 36 տարի առաջ 1988 թվականի փետրվարի 27-... ավելի