Մաշտոցյան Մատենադարանը թողարկել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալներ


Ոսկե, արծաթե և բրոնզե «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալները հատվել են խորհրդանշական 405 համարակալված օրինակով։ Հուշամեդալի վրա Մատենադարանի շենքն է` Մաշտոցի հայտնի արձանով։ Դրանք հնարավոր է ձեռք բերել միայն Մատենադարանում։

Կայացել է միջեկեղեցական հանձնախմբի նիստ


Հռոմում կայացած Արևելյան Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցիների պաշտոնական երկխոսության Միջազգային միացյալ աստվածաբանական հանձնախմբի նիստին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անունից զեկույցով հանդես է եկել Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Ըմբշամարտիկ Սուրեն Աղաջանյանը պատրաստվում է հաջորդ մրցաշարին


Ամմանում կայացած հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի երիտասարդական առաջնությունում չեմպիոն դարձած 60 կգ քաշային Սուրեն Աղաջանյանն այժմ պատրաստվում է հաջորդ մրցաշարին։ Նա Մայր Աթոռի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» հայորդյաց տան ըմբշամարտի դասարանի սան է: Էջմիածնի հայորդյաց տանը, որ... ավելի

Հայ Առաքելական եկեղեցին սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը կնշի հունվարի 27-ին


Տոնի առթիվ Սուրբ Սարգսի անունը կրող բոլոր եկեղեցիներում կմատուցվի պատարագ: 2007 թվականից Սուրբ Սարգսի տոնը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հռչակել է Երիտասարդների օրհնության օր։ Այդ օրը բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

ԵԽ-ում քննարկվել է Արցախի հոգևոր ու մշակութային ժառանգության հարցը


Եվրոպական Խորհրդարանում կայացած խորհրդաժողովում քննարկել են Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության պահպանման հարցը։ Մայր Աթոռի ներկայացուցիչը կոչ է արել պաշտպանել Արցախի մշակութային և կրոնական ժառանգությունը, հարգել կրոնի, հավատքի ազատությունը, հնարավորություն ընձեռել ՅՈւՆԵՍԿՕ-ի... ավելի

Ջութակահար Էլիզաբեթ Առաքելյանն անհատական ցուցահանդեսով ներկայացնում է կավե և ապակյա քանդակներ


Երաժշտություններ կավե քանդակների մեջ․ ջութակահար Էլիզաբեթ Առաքելյանի «Հողի երգը» ցուցահանդեսի աշխատանքները այսպես կարելի է բնորոշել։  

Մագիստրոսական ավարտաճառերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանում


Ավարտաճառեր էին ներկայացրել Սպարտակ սարկավագ Սահակյանը, Անուշավան սարկավագ Ասատրյանը և Ալբերտ սարկավագ Սահակյանը: Հանձնախմբի որոշմամբ երեք սարկավագներին էլ շնորհվեց մագիստրոսական աստիճան:  

Հայորդյաց տների ձեռքբերումները 2023թ․-ին․ Գյումրու հայորդյաց տուն


Ձյուդոյի դասարանում ենք․ Բաթումիում կայացած միջազգային մրցաշարում Գյումրու հայորդյաց տան 3 մարզիկներ՝ Դավիթ Միքայելյանը, Վահագ Գրիգորյանը, Կարեն Առաքելյանը, վերադարձան հաղթանակով, երեքն էլ առաջին տեղեր գրավեցին: Ձյուդոյի դասարանը մարզում է Արտյոմ Բաղդասարյանը՝ ձյուդոյի Եվրոպայի չեմպիոն, աշխարհի... ավելի

Ս․ Կապուտիկյանի ծննդյան 105-ամյա հոբելյանին վերահրատարակվել է բանաստեղծուհու «Էջեր փակ գզրոցներիցը»


Հունվարի 20-ին բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 105-ամյակի առիթով պանթեոնում տեղի ունեցավ աղոթքի և խնկարկման արարողություն: Բանաստեղծուհու տուն-թանգարանում կայացավ նրա «Էջեր փակ գզրոցներից» գրքի շնորհանդեսը: Գիրքն առաջին անգամ հրատարակվել է 1997-ին՝ Գարեգին Ա հայրապետի տնօրինությամբ։... ավելի

Ինտելեկտուալ խաղ-փառատոն Ս․ Սարգսի տոնին ընդառաջ


Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միությունները, Սուրբ Սարգսի տոնից առաջ, «Սիրո ուժն է անհաղթ» խորագրով ինտելեկտուալ խաղ-փառատոն էին կազմակերպել։  

Հունվարի 22-ին սկսվում է Առաջավորաց պահքը


Առաջավորացը մեր եկեղեցու առաջին պահքն է: Նախորդում է Սուրբ Սարգսի տոնին: Ս․ Սարգսի տոնից երկու շաբաթ անց՝ փետրվարի 12-ին, կսկսվի Մեծ Պահքը, որը կավարտվի Սուրբ Հարության տոնին՝ մարտի 31-ին։  

Ամփոփ լրահոս 19.01.2024


Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ և Սուրբ Աթոռում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը հովվական այց է կատարել Իսպանիայի Մալագա համայնք։ Լոս Անջելեսի Ս․ Հրեշտակաց տիրամայր կաթոլիկ մայր տաճարում տեղի է ունեցել էկումենիկ միջոցառում՝ «Մեկ պատճառ, բազմաթիվ հավատքներ... ավելի