Երաժշտությունը կարող է բուժել ոչ միայն հոգին, այլև՝ մարմինը. Կոմիտասի հոդվածի հետքերով


Հերացու անվան հայկական բժշկական համալսարանի ուսանողները Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մասնակցեցին «Երաժշտությունը որպես հոգեկազդուրիչ երևույթ» թեմայով դասախոսությանը: Թեման ուսումնասիրել և ներկայացնում է Բժշկական համալսարանի հասարակական գիտությունների ամբիոնի դասախոս Աշոտ Մանուկյանը:  

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի գահակալության 24–րդ տարեդարձը


Ս. Գայանե վանքում պատարագին մասնակցում էին նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի անդամները։

«Արև-երեխաներ» զարգացման կենտրոնը Հայ առաքելական եկեղեցու խնամքի ներքո է


Արև-երեխաներ զարգացման կենտրոնը գործում է Ամենայն հայոց կաթողիկոսի հայրական օրհնությամբ: Մայր Աթոռը կենտրոնի գործունեության համար անհատույց տարածք է տրամադրել: Արև-երեխաները նոյեմբերի 2-ին հյուր ունեին: Նրանց այցելել էր ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը: Թեմն աջակցում ու... ավելի

Նկարչական ցուցահանդես Մայր Աթոռում. ստեղծագործում են երեխաները


Նկարների հեղինակները 7-16 տարեկաներ երեխաներ են, «Աշխարհն իմ պատուհանից» խորագրով են ստեղծագործել: Նկարչական մրցույթը կազմակերպել էր ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամը, իսկ մասնակիցները հիմնադրամի գործընկեր 8 համայնքային կենտորնների նկարչական խմբակներ հաճախող դպրոցականներն են:  

Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը


Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը: Հաջորդ օրվա նիստին զեկույցով հանդես եկավ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը:... ավելի

Ամենայն հայոց կաթողիկոսը Ծաղկաձորում այցելել է տեղահանված արցախցի ընտանիքներին


Նոյեմբերի 2-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը, Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ, այցելեց Կոտայքի թեմ: Նորին սրբությանը և ժողովականներին Ծաղկաձորում գտնվող առաջնորդարանում դիմավորեց թեմակալ առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը և ուղեկցեց թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան է... ավելի

Բռնի տեղահանված արցախցի մի ընտանիքի պատմություն՝ 22 հոգով մի ավերված տան մեջ


Արարատի մարզի Դաշտավան գյուղում է ապրում Ասկերանի շրջանի Իվանյան գյուղից բռնի տեղահանված Նվարդ Թորոյանի ընտանիքը: 2020թ. նոյեմբերի 5-ին, Շուշին պաշտպանելիս, զոհվել են երկու որդիները և երկու փեսաները: Դաշտավանում գտած կացարանը ավերված տուն է հիշեցնում: Մինչդեռ 22 հոգանոց ընտանիքի կեսից ավելին... ավելի

Խաչի գյուտի տոնը Երևանի և Ապարանի Ս. Խաչ անունը կրող եկեղեցիներում


Կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշել է Խաչի գյուտի տոնը: Մարդաշատ էին հատկապես Սուրբ Խաչ անունը կրող եկեղեցիները:  

Խաչի գյուտի տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցում


Մայրաքաղաքի Արաբկիր համայնքի Սուրբ Խաչ եկեղեցում կիրակնօրյա պատարագը տոնական է. Հայոց եկեղեցին այս տարի հոկտեմբերի 29-ին նշում է Խաչի Գյուտի տոնը:  

«Եթե Դադիվանքը ձերն էր, ապա 800 տարի դուք ո՞ւր էիք»


2020 թվականի նոյեմբերից հետո վանահայրն ու սարկավագները Դադիվանքի միակ բնակիչները, հավատացյալներն ու հոգևորականներին էին: Ասում են՝ ադրբեջանաբնակ ուդիներ էին հայտնվում, փորձում վանքի սպասավորներին և ամբողջ աշխարհին համոզել, թե իբր վանքը հայկական չէ, արձանագրությունները հայերեն չեն: «Եթե Դադիվանքը... ավելի

Ղազարավանի միանձնուհիներին և գյուղի դպրոցականներին հյուրընկալել է Ամենայն հայոց հայրապետը


Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Վեհարանում հյուրընկալեց Արագածոտնի թեմի Ղազարավան գյուղի մի խումբ դպրոցականների՝ ծնողների, ուսուցիչների՝ Ս. Նարեկ վանքի միանձնուհիների ուղեկցությամբ:  

Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի այցը Մայր Աթոռ Ս. Էջմիածին


Հոկտեմբերի 27-ին Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարար Պետեր Սիյարտոյին։ Նախարարն արժևորեց Հայ Առաքելական Եկեղեցու դերը Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական կապերի վերականգնման գործում։ Հայոց հայրապետը... ավելի