|
|
Էկումենիկ աղոթք Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցումՄիջեկեղեցական աղոթքին մասնակցել են հայ առաքելական, Հռոմի կաթոլիկ, Անգլիկան, Մկտրչական, Ռումին ուղղափառ, ԱՄՆ ուղղափառ և այլ եկեղեցիների հոգևորականներ և հավատավորներ: Հանդիսությունը հյուրընկալող կողմն այս անգամ դարձյալ Կանադայի հայոց թեմն էր: |
|
|
Պոլսի հայոց պատրիարքի առաջին պաշտոնական այցը Երուսաղեմի հայոց պատրիարքությունՀունվարի 17-ին մեկնարկեց Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի առաջին պաշտոնական այցելությունը Երուսաղեմ: Հայ եկեղեցու սովորության համաձայն` հայոց պատրիարքները ընտրությունից այցելում են նախ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ապա՝ հայոց նվիրապետական աթոռներ: |
|
|
Հայորդյաց տների ղեկավարները հանդիպեցին Ամենայն հայոց կաթողիկոսի հետՍ. Էջմիածնի և ՀԲԸՄ հովանու ներքո գործող հայորդյաց տների ղեկավարությանը հյուրընկալեց Ամենայն հայոց կաթողիկոսը: Երևանում և մարզերում այսօր գործում է 8 հայորդյաց տուն: Հանդիպմանը քննարկվեցին նաև կրթական առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր: |
|
|
Վատիկանը և «Հեյդար Ալիև» հիմնադրամը«Ադրբեջանը ոչ միայն Վատիկանում, այլև ամեն տեղ Եվրոպայում, նաև Ռուսաստանում, միլիոններ կծախսե՝ շատ լավ ծրագրված ռազմավարության հիման վրա: Հետևաբար, պետք է իրականությունն ընդունիք և զգացական ըլլալեն ետք տեսնենք, թե այդ ռազմավարության դիմաց ինչն է մե՛ր ռազմավարությունը` հայկական ռազմավարությունը».... ավելի |
|
|
Տնօրհնեք «Բարձունք 5165» ֆրանս-հայկական կազմակերպությունումՍուրբ Ծննդից հետո բոլոր քրիստոնյաների տներում կատարվում է օրհնության կարգ: «Բարձունք 5165» ֆրանս-հայկական բարեգործական կազմակերպությունում ևս տնօրհնեքի կարգ էր: |
|
|
Բեթղեհեմում Ս. Ծննդյան ճրագալույցի պատարագը մատուցեց Պոլսի հայոց պատրիարքըՀին տոմարի համաձայն Սուրբ Ծննդյան տոնակատարությունները Երուսաղեմի հայոց պատրիարքութունում սկսեցին հունվարի 18-ին՝ ճրագալույցով: Երուսաղեմում էր Պոլսի հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը: |
|
|
Ամենայն հայոց կաթողիկոսը իր ցավակցությունն է հայտնել Տիտիզյան ընտանիքինՄահացել է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մեծանուն բարերար Հայկ Տիտիզյանը: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը իր ցավակցությունն է հայտնել Տիտիզյան ընտանիքի անդամներին: |
|
|
Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի գիտական աշխատության շնորհանդեսըՄաշտոցյան մատենադարանի գիտական խորհրդի որոշմամբ լույս է տեսել Մայր Աթոռի միաբան Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանի գիտական ուսումնասիրությունը` «Կիրակոս Երզնկացու Սուրբ Եվագր Պոնտացու երկերի լուծմունքները»: |
|
|
Հոգեհանգստյան կարգ հրդեհից զոհված զինծառայողների համարՀունվարի 22-ին՝ կիրակնօրյա պատարագի ավարտին, աղոթք հնչեց հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հոգիների խաղաղության և հանգստության համար: Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց... ավելի |
|
|
Գևորգ եպիսկոպոս Սարոյանը փիլիսոփայության դոկտորի կոչման է արժանացելԱնգլիայի Դարեմի համալսարանում աստվածաբանության ոլորտում փիլիսոփայության դոկտորի կոչմանն արժանացած Գևորգ եպիսկոպոս Սարոյանին ընդունեց Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը։ |
|
|
Մագիստրոսական թեզերի պաշտպանություն Գևորգյան հոգևոր ճեմարանումԳործնական աստվածաբանության և Աստվածաշնչագիտության ամբիոնների երեք սարկավագներ մագիստրոսական ավարտաճառեր պաշտպանեցին: |
|
|
Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախումբը քննարկել է Արցախին օժանդակելու հետագա անելիքներըՄայր Աթոռ Ս. Էջմիածնում կայացավ իրավախորհրդատվական հանձնախմբի նիստ Ամենայն հայոց կաթողիկոսի նախագահությամբ: Քննարկվեցին Արցախի շրջափակման պայմաններում Եկեղեցու կողմից իրականացվող քայլերի, մասնավորաբար, իրավական անհրաժեշտ գործիքների կիրառման, ինչպես նաև՝ առաջիկա անելիքների հետ կապված հարցեր:... ավելի |