Մայր Տաճարի վերաօծումը նոր ուժ է տալիս հայրենիքին


Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Վերաօծյալ այս սրբավայրը մեր հավատքին նոր ամրություն է հաղորդելու, բազուկներին՝ զորություն, մտքերին՝ պայծառություն և սրտերին՝ լավատեսություն, որով պիտի դիմագրավենք նորօրյա փորձություններն ու աղետաբեր վտանգները։  

Հայորդյաց տան մանրանկարչության դասարանի սաները հաղթել են «Մանկական գույներ» ցուցահանդեսում


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրաչ և Սյուզան Թուֆայան հայորդյաց տան մանրանկարչության դասարանի հինգ սաներ «Մանկական գույներ» ցուցահանդես-մրցութում առաջին մրցանակի են արժանացել: Մրցույթը կազմակերպել են Նկարիչների միությունն ու «Դավեյան Արտքոլոր» կազմակերպությունը: Նկարիչների միությունում կազմակերպված... ավելի

Գեւորգյան Հոգեւոր Ճեմարանի դիմորդները քննություն են հանձնել Հայոց պատմություն առարկայից


Հարցազրույցի միջոցով ստուգել են քրիստոնեության, հայոց եկեղեցու, Աստվածաշնչի վերաբերյալ դիմորդների գիտելիքներն ու ձայնային տվյալները: Քննություններն հաղաթահարած դիմորդները նոր ուսումնական տարին կսկսեն որպես ճեմարանականներ։ Մայր Աթոռի և բարերարների հովանավորությամբ՝ ճեմարանում կրթությունը և... ավելի

Կվերաբացվի ավելի քան 8 տարի Տաճարի նորոգման պատճառով փակված Մայր Աթոռի ավանդատուն-թանգարանը


Թանգարանում կցուցադրվեն համաքրիստոնեական և համազգային սրբերի մասունքներ, տպագիր և ձեռագիր մատյաններ: 1869 թվականին Տաճարին կից կառուցվել է ավանդատուն, որտեղ ամփոփվել են եկեղեցու գանձերն ու համաքրիստոնեական սրբությունները: 1984 թվականից՝ Վազգեն առաջին Ամենայն Հայոց Հայրապետի գահակալության շրջանում,... ավելի

Վերաօծվել է Գեղարքունիկի մարզի Ակունք գյուղի Սուրբ Մեսրոպ եկեղեցին


Ակունքի Սուրբ Մեսրոպ եկեղեցին կառուցվել է 15-17-րդ դարերում։ Խորհրդային տարիներին վերածվել է պահեստի: Խոնարհված, ավերված եկեղեցին տարիներ առաջ սկսել են վերականգնել Թադևոսյան եղբայրները, բայց կիսատ է մնացել: Ի վերջո սրբավայրը կանգնել է ակունքցիների մեծ ու փոքր նվիրատվությունների, միասնական ջանքերի... ավելի

Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին՝ երեկոյան ժամերգությունից հետո, կատարվել է Անդաստանի կարգ


Հոգևորականներն օրհնել են աշխարհի չորս կողմերը, Տիրոջից խնդրելով խաղաղություն ու բարօրություն: Նախկինում Անդաստանի արարողությունը կատարվել է դաշտերի, այգիների, արտերի տարածքում. հոգևորականներն աղոթել են խաղաղ և բերքառատ տարի ունենալու համար: Այժմ այս ծիսակարգը կատարվում է հիմնականում եկեղեցու... ավելի

Միաբանական համագումարը կոչ է արել դադարեցնել եկեղեցու, Կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ հարձակումները


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած միաբանական համագումարի մասնակիցները հայտարարությամբ կոչ է արել դադարեցնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորական դասի նկատմամբ հարձակումները, որոնք ոչ միայն վիրավորում են հավատավոր հայորդիների հոգևոր և կրոնական... ավելի

Հայաստանում գրանցված 60-ից ավելի կրոնական կազմակերպությունները գրեթե չեն վերահսկվում


Համագումարի ընթացքում միաբանների համար Մայր Աթոռում կազմակերպվել են թեմատիկ բանախոսություններ: Բանախոսները նկատել են, որ Հայաստանում առաքելական սուրբ եկեղեցին իր կառույցներով բացառիկ կարգավիճակ ունի: Այսինքն 91 թվից դրված է եղել հայ առաքելական սուրբ եկեղեցին որպես ազգային կառույց դիտելու և... ավելի

Համագումարին բացվել է «Սուրբ Էջմիածնի միաբանը 19-20րդ դարեորւմ» ցուցահանդեսը


Ցուցահանդեսում ամփոփված փաստագրական նյութը էջմիածնական ականավոր միաբանների եւ հայրապետների մասին է։ Նրանց գործունեությունն անջնջելի հետք է թողել Մայր Աթոռի և հայ ժողովրդի պատմության վրա։ Նրանք ոչ միայն հոգևորականներ են եղել, այլև հայտնի մտավորականներ ու գիտնականներ։ Գևորգ Չորրորդ կաթողիկոսը... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաբաններին պատգամել է նոր փորձությունների հանդիման լինել միասնական


Հայոց Հովվապետը, խոսելով հայրենիքի և ժողովրդի համար ներկայիս դժվարին ժամանակաշրջանի մասին, նաև մտահոգությամբ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից Հայոց Հայրապետի և եկեղեցականության թիրախավորմանը՝ նշելով, որ ծրագրավորված հարձակումները նպատակ ունեն վարկաբեկել հայ եկեղեցականությանն ու Եկեղեցուն,... ավելի

Հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին հավաստագրեր տրվեցին


Սփյուռքի թեմերից ժամանած երիտասարդները երեք շաբաթ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մասնակցել են հայագիտական և կրոնագիտական դասընթացների: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մեկնարկած ծրագրի նպատակն է համախմբել երիտասարդներին Մայր եկեղեցու շուրջ, հնարավորություն տալով նրանց բարելավելու հայոց լեզվի, հայոց... ավելի

Ս․ Էջմիածնի տոնին սրբազան պահոցներից դուրս էին բերվել զորավոր մասունքներ


Հունիսի 22-ին մեր եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոնը: Վաղ առավոտից սկսվել էր մարդկանց հոսքը Մայր Աթոռ: Ուխտավորների խմբեր էին ժամանում տարբեր թեմերից, նաև սփյուռքից: «Հայ ժողովուրդը սիրում է Էջմիածինը, եթե նրա մաշկը քերես, Էջմիածին դուրս կգա։ Որտեղի՞ց է այս հարգանքը, այս... ավելի