|
ԱՄՆ Արևելյան թեմում գումարվել է հոգևորականաց և 123-րդ թեմական պատգամավորական ԺողովներըԹեմի հոգևորականները քննարկել են անցնող տարվա ձեռքբերումները, ծխական կյանքի դժվարություններն ու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները։ Համաժողովն ավարտվել է Սուրբ Պատարագով՝ նորաօծ Սուրբ Հրեշտակապետաց՝ Սուրբ Գաբրիել և Սուրբ Միքայել եկեղեցում: Թեմի առաջնորդի նախաձեռնությամբ ժողովի օրակարգի մաս է... ավելի |
|
Զորավոր Ավետարանը տեղափոխել են Սուրբ Զորավոր եկեղեցի և ուխտի պատարագ մատուցվելԶորավոր սուրբ Աստվածածին եկեղեցու ուխտի օրվա առիթով Մաշտոցյան Մատենադարանից եկեղեցի է տեղափոխվել Զորավոր Ավետարանը: Եկեղեցու հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռում ամփոփված են սուրբ Անանիա առաքյալի մասունքները: Եկեղեցին կոչվում է Սուրբ Զորավոր, որովհետեւ տևական ժամանակ այստեղ է պահվել Զորավոր կոչվող... ավելի |
|
Հայոց ցեղասպանության թանգարանում փրկվածների ժառանգները լուսանկարներում ծնողներին են փնտրումԹորոս Թադեւոսյանի զավակները Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցադրության՝ հայ որբերին նվիրված հատվածում միանման հագնված երեխաների խմբանկարներում փորձել են իրենց հորը գտնել: Ցեղասպանությունից փրկված հարյուրավոր հայ երեխաների հետ Թորոս Թադեւոսյանը հայտնվել է Բեյրութից 15 կիլոմետր հեռավորության վրա... ավելի |
|
Վերսկսվել է Մոշաղբյուրի սուրբ Կարապետ վանական համալիրի վերականգնումըՎանական համալիրը միջնադարյան պատմամշակութային հուշարձան է և վերականգնման ամբողջ ընթացքը՝ նախագծումից սկսած, կատարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Մայր Աթոռի ճարտարապետական խորհրդի գործակցությամբ: Վանքը տուժել է երկրաշարժերից և սողանքներից: Վերականգնման նախագծում ներառված է նաև ջրահեռացման հարցը։ Երեք... ավելի |
|
Կարմիր Կիրակիին Հովհաննավանք են տարել Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր ԱվետարանըՈւխտագնացները Հովհաննավանքում մասնակցել են Սուրբ պատարագի եւ Ավետարանի օրհնությունն ստացել։ Մշո Սուրբ Առաքելոց վանքի Կարմիր Ավետարանը պահվում է Կարապետյանների ընտանիքում: Արդեն 5 տարի է այս օրը ընտանիքի անդամները բերում են Սուրբ Հովհաննավանք՝ Ավետարանից բխող օրհնությանը բաժին դարձնելով... ավելի |
|
Սիսիանի Լոր գյուղում վերաօծվել է 17-րդ դարի Սուրբ Հովհաննես եկեղեցին1686 թվականին կառուցված եկեղեցին Համո Սահյանի ամենասիրելի ուխտավայրն է եղել, հաճախ է ծննդավայր եկած հյուրերին անձամբ ուղեկցել սրբավայր: Բնակիչների պնդմամբ՝ եկեղեցու հարևանության «կծու ջուր» կոչվող աղբյուրը մեծ զորություն ունի: Այն բխում է եկեղեցու տակից: Եկեղեցին վերաօծել է Սյունյաց թեմի առաջնորդ... ավելի |
|
Ամենայն հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հռոմի նորընտիր Լևոն 14-րդ ՊապինՎեհափառ Հայրապետը մաղթել է, որ Հռոմի Պապը ճշմարտությամբ ու գթասրտությամբ առաջնորդի Կաթոլիկ Եկեղեցին և խաղաղության, արդարության ու հոգևոր նորոգության կարոտ ներկա աշխարհում մշտարթուն վկայելու մեր Տեր Հիսուսի Քրիստոսի Ավետարանը։ Ամենայն հայոց Կաթողիկոսը նկատել է, որ երկու եկեղեցիների միջեւ... ավելի |
|
Վեհափառ Հայրապետն ընդունել է Դատավորների եվրոպական միության ժողովի մասնակիցներինԱմենայն հայոց Կաթողիկոսը կարևոր է համարել միջազգային դատական հանրության անդրադարձը բռնի տեղահանված արցախահայերի արդար իրավունքների պաշտպանությանը, Ադրբեջանի կողմից գերեվարված հայորդիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարությանը, ինչպես նաև Արցախի հոգևոր, մշակութային ժառանգության ոչնչացման և... ավելի |
|
Հակոբ Պարոնյանի թատրոնում տեղի է ունեցել «Կուսակալը» պատմական դրամայի պրեմիերանՊիեսը նկարագրում է 3-րդ դարի վերջին Մեծ Հայքի 29 ամյա անիշխանության շրջանը: Կուսակալին մարմնավորել է վաստակավոր արտիստ Սամսոն Ստեփանյանը: Սամվել Մհերյանը պիեսը գրել է ըստ իր հեղինակած «Փոթորկից առաջ» պատմավեպի: Ըստ հեղինակի՝ Տրդատ արքան գործող անձ չէ պիեսում, բայց ողջ դրամայի ընթացքում ժողովուրդը... ավելի |
|
ՀԲԸՄ դահլիճում ցուցադրվել է Ռուբեն Գևորգյանի և Մարիամ Եգորյանի «Շուշի. ԱՄԷՆ» փաստագրական ֆիլմըՌեժիսոր Ռուբեն Գրիգորյանի «Հայոց Արեւելից կողմերի պատմություն. Արցախ» ֆիլմաշարի վեցերորդ ֆիլմը վարպետի մահից հետո՝ 2021 թվականին, ավարտին է հասցրել նրա ուսանողուհին՝ երիտասարդ կինոռեժիսոր Մարիամ Եգորյանը: .- «Շուշի. ԱՄԷՆ» ֆիլմը մասնակցել է Մենշովի անվան «Պոբեդիլի վմեստե» վավերագրական ֆիլմերի... ավելի |
|
Ամենայն հայոց Կաթողիկոսի ուղերձը հաղթանակի եւ խաղաղության տոնի առիթովՎեհափառ Հայրապետը կոչ է արել ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման աննկուն մնալ հոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով։ Նա նկատել է, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ,... ավելի |
|
Վեհափառ հայրապետը հաղթանակի և խաղաղության տոնի առիթով այցելել է «Հաղթանակ» զբոսայգու հուշահամալիրՎեհափառ հայրապետը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ աղոթել է ոչ միայն ընկածների հոգիների, այլև Բաքվում պահվող հայ գերիների համար: Մինչեւ այդ՝ Ամենայն հայոց Կաթողիկոսը սուրբ Էջմիածնի միաբանների, Մայր Աթոռի լուսարարապետի, զինված ուժերի հոգևոր առաջնորդի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդի... ավելի |