Alt

Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյակը բանաստեղծի անունը կրող թանգարանում


Փետրվարի 19-ին Թումանյանի թանգրանի բազմաքանակ էքսկուրսիաներին ավելացել էին տոնական միջոցառումները: Թանգարանը անակնկալներ էր պատրաստել հայոց ամենասիրված բանաստեղծի տարեդարձի և գիրք նվիրելու օրվա առթիվ:
2014-02-24 20:10:05
Alt

Երաժշտական նոր գործիք` բաս քանոն


Երաժիշտները փաստում են, որ քանոնի այս տարբերակը` բաս քանոնը, հեղափոխություն է հայ երաժշտության մեջ: Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ գործիքի շնորհանդեսը: Հեղինակ Ալբերտ Զաքարյանը պարգևատրվեց Ս. Գրիգոր Նարեկացի» հուշամեդալով:
2014-02-24 17:01:57
Alt

Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը Կլաուդիո Աբբադոյի հիշատակին


Փետրվարի 19-ին, Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, Արամ Խաչատրյան» համերգասրահում աշխարհահռչակ դիրիժոր Կլաուդիո Աբբադոյի պատվին հնչեց Վերդիի Ռեքվիեմը»: Բեմում էին հայ անվանի մենակատարներ Հասմիկ Պապյանը, Բարսեղ Թումանյանը, Նարինե Անանիկյանը, Լիպարիտ Ավետիսյանը:
2014-02-22 19:48:08
Alt

Ջութակահար Նիկոլայ Մադոյանը՝ Գինեսի ռեկորդակիր


Փետրվարի 20-ին օպերային թատրոնի բեմահարթակում Նիկոլայ Մադոյանը երաժշտական սխրանք է գործել: Նա Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ մեկ երեկոյի ընթացքում կատարել է Պագանինիի ջութակի 6 կոնցերտները: Համերգը տեսագրել և Գինեսի ռոկորդների համաշխարհային գրասենյակ են ուղարկել... ավելի
2014-02-22 19:43:17
Alt

Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների մանկավարժական կիսամյակային ժողովը


Գևորգյան հոգևոր ճեմարանի, Վազգենյան դպրանոցի և Հառիճավանքի ընծայարանի տեսուչները Մայր Աթոռի հոգևոր-կրթական հաստատությունների մանկավարժական կիսամյակային ժողովին ներկայացրին հաշվետվություններ `հոգևոր հաստատությունների ուսումնական գործընթացի մանրամասներով:
2014-02-22 08:52:58
Alt

Միջնադարյան ձեռագրերի վերականգնումը


Հայաստանում ձեռագիր մատյանների վերականգնման մասնագիտական դպրոց չկա: Այդ գործով զբաղվում է միայն Երևանի Մաշտոցի անվան Մատենադարանի վերականգնման բաժինը:
2014-02-22 08:50:21
Alt

Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի ընդունելության մրցույթն ավարտված է


Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի նոր ուսումնական տարվա` ուսուցիչների և սովորողների համար հայտարարված մրցույթն ավարտված է: Ընդունելության համար դիմել էին 23 աշակերտ, 63 ուսուցիչ:
2014-02-22 08:47:33
Alt

Գարեգին Բ կաթողիկոսը դիմել է Շվեյցարիայի կառավարությանը


Ամենայն հայոց հայրապետը կոչ է արել շվեյցարական կառավարությանը բողոքարկել թուրք նացիոնալիստ Դողու Փերինչեքի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումը:
2014-02-21 22:29:05
Alt

Գրքի 10-րդ տոնավաճառը Խնկո Ապոր անվան գրադարանում


Գրքի տոնավաճառին ներկայացված են 10-ից ավելի հրատարակչություններ, 500 անուն գիրք: Կարելի է գիրք գնել հենց արտադրողից`համեմատաբար ցածր գնով, երբեմն` ինքնարժեքով: Տոնավաճառը կտևի երեք օր:
2014-02-21 11:17:45
Alt

Այսօր գիրք նվիրելու օրն է


Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը նշում ենք իբրև գիրք նվիրելու օր: Ստեղծագործական միությունները, հրատարակչությունները, գրական հանդեսներն ու պարբերականները գրադարաններին այդ օրը նոր հրատարակված գրքեր են նվիրում: Տարեցտարի տոնի աշխուժությունը նկատում են նաև գրախանութները: Գիրք նվիրելու օրը շատերի... ավելի
2014-02-19 17:34:50
Alt

Ջրօրհնյաց խաչը վերադարձավ Մայր Աթոռ


Ջրօրհնեքի արարողությունից 40 օր անց, համաձայն կարգի, խաչի կնքահայր, մոսկվաբնակ բարերար Հայկ Մաղաքելյանը Մայր Տաճարում հանդիսավորությամբ Հայոց հայրապետին հանձնեց ջրօրհնյաց խաչը, որի մշտական հանգրվանը Մայր Աթոռ Ս. Էջմիածինն է:
2014-02-17 19:52:00
Alt

Ջիմ Թորոսյանի մահվան 40-րդ օրվան նվիրված հոգեհանգիստ


Ակադեմիկոս, ճարտարապետ Ջիմ Թորոսյանի մահվան 40-րդ օրը Մայրավանքի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցում Հայոց հայրապետը հոգեհանգստյան կարգ կատարեց:
2014-02-17 19:49:36