Ուկրաինայում բացվել է հայ-ուկրաինական առաջին միջազգային հանրակրթական դպրոցը


Դպրոցը գործում է Օդեսա քաղաքում, այն տեղակայված է Գագարինի անվան սարահարթում` հայկական եկեղեցու և հայ մշակութային կենտրոնի միջև, ծովափից ոչ հեռու: Օդեսայի հայկական համայնքը դպրոցը կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայ առաքելական եկեղեցուն պատկանող ծխական տարածքում: Եկեղեցին օծվել է 1995 թվականին... ավելի

Ռուբեն Սևակի 140 ամյակի առիթով գրողի անվան թանգարանում կազմակերպվել է ցերեկույթ


Ռուբեն Սևակի ամբողջ արխիվը հավաքել է նրա եղբորորդին՝Հովհաննես Չիլինկիրյանը։ 2013թ. Ամենայն Հայոց Հայրապետի ջանքերով ՄԱՍԷ դարձավ Ռուբեն Սևակի վերջին հանգրվանը: Թանգարանը իր այցելուներին պատմում է Ռուբեն Սևակի գրական-հասարակական գործունեության մասին. այն միաժամանակ դարձել է նաև մշակութային... ավելի

ՀԲԸՄ տրամադրած հետազոտական դրամաշնորհով արցախցիների համար ստեղծվել է թվային հարթակ


«Արցախ. իմ մանկության փողոցը. 101 պատմություն» նածագիծը թվային հարթակ է, որտեղ ներկայացված են 5-15 տարեկան 101 արցախցի երեխաների պատմությունները: Հարթակը փաստահավաքագրում իրականացնելու գործառույթից բացի, արցախցի երեխաների համար նաև ցանցային գործող համայնք է, աշխարհի տարբեր մասերում հայտնված... ավելի

Մատենադարանում բացվել է «Ծաղկելու արվեստ» խորագրով ցուցադրությունը


Հեղինակաները Երևանի Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաներն են, որոնք Հանդիպում են շաբաթը մեկ անգամ: Նրանք ուսումնասիրում են ի՞նչ է ծաղկելը, ի՞նչ են միջնադարում ծաղկել մանրանկարիչները, ծանոթանում են մանրանկարչության պատմությանը, պահպանված ձեռագրերին և Մատենադարանի... ավելի

Խոջիվանքի պանթեոնում կատարվել է հոգեհանգստյան կարգ Թումանյանի հոգու խաղաղության համար


Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոնում հանգչող Ամենայն Հայոց բանաստեղծի գերեզմանին այցելել են վրահայոց համայնքի անդամները և թեմի հոգևոր հայրերը: Խնկարկումով և եկեղեցական արարողությամբ է նշվել ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 156 ամյակը: Բանաստեղծի... ավելի

Նկարիչների միությունում կայացել է Հայորդյաց տների աշակերտների ստեղծագործությունների ցուցահանդեսը


Ցուցահանդեսին մասնակցել են Հայորդյաց տների գեղանկարչական և կիրառական արվեստի դասարաններում սովորող աշակերտների գործերը։ Հայաստանում գործող ութ Հայորդյաց տների հարյուրավոր սաներ և մանկավարժներ հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց կրթօջախներում ընթացող ամենօրյա ստեղծագործական աշխատանքի... ավելի

Գրքի տոնին Մայր Աթոռը շուրջ երկու հարյուր անուն գրականություն է նվիրել Զինվորի տանը


Մոտ հարյուր անուն գրականություն Մայր Աթոռի հրատարակություններից է նվիրել և նույնքան էլ՝ հայագիտական բնույթի գրականություն: Զինվորի տունն ունի գրադարան, որտեղ տղաները հնարավորություն ունեն ծանոթանալ ժամանակակից համաշխարհային հատընտիր գրականությանը, գտնել իրենց հետաքրքրող ոլորտի գրքեր:

Գաֆեսճյան կենտրոնը և Շահիդ Չամրանի համալսարանը գրքեր են նվիրել Վաչէ և Թամար Մանուկյան Մատենադարանին


Գիրք նվիրելու օրվա առիթով Խոյի «Մշակույթի և սպորտի կենտրոն» ՀՈԱԿ-ը Մայր Աթոռի Վաչէ և Թամար Մանուկյան Մատենադարանում թումանյանական ցերեկույթ է կազմակերպել։ Գաֆեսճյան արվեստի կենտրոնը և Իրանի Շահիդ Չամրանի անվան համալսարանը գրքեր են նվիրել Վաչէ և Թամար Մանուկյան Մատենադարանին: Նրանք էլ իրենց հերթին... ավելի

Սուրբ Սարգսի տոնի առիթով Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցում երիտասարդների օրհնության կարգ է կատարվել


Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման կենտրոնական գրասենյակի տնօրեն Տեր Թովմա վարդապետ Խաչատրյանը Արցախի և Հայաստանի տարբեր թեմերից մեկտեղված երիտասարդներին պատգամել է մնալ Աստվածային սիրրո մեջ, գնալ երազանքների հետևրից՝ անտեսելով բոլոր մարտահրավերները։  

Կրեմլինա Մկրտչյանի անվան միջազգային մրցաշարին Գյումրու Հայորդյաց տան սաները Հաղթող են ճանաչվել


Գյումրիի Հայորդյաց տան սաներ Մելանյա Սարգսյանը և Աննա Շահբազյանը 1-ին տեղն է զբաղեցրել: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գյումրու Հայորդյաց տանը գործում են արվեստի ու սպորտի դասարաններ: Ինը դասարանում ներկայում 230 սան է ուսանում: Հայորդյաց Տունը բացվել է 2014 թ․ Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսի... ավելի

Գրականության եւ Արվեստի թանգարանը Բարսեղ Կանաչյանի 140-ամյակի առիթով ցուցադրություն է կազմակերպել


Թանգարանը ներկայացրել է կոմպոզիտոր, խմբավար Բարսեղ Կանաչյանի ջութակը, որը նրա հայրը մեծ զրկանքներով է գնել։ Կանաչյանը Կոմիտասի հինգ շնորհալի աշակերտներից մեկն էր։ Կոմպոզիտորի ստեղծած խմբերգերը, հայ բանաստեղծների խոսքերով գրված մեներգերը, հայրենասիրական երգերի մշակումներն ու մանկական երգերը հնչել են... ավելի

Աղվանից եկեղեցին կառուցվածքային առումով հայ եկեղեցու նվիրապետության մաս է եղել


Մաշտոցյան Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը դասախոսություն է կարդացել «Աղվանից կամ Գանձասարի կաթողիկոսությունը Հայոց եկեղեցու նվիրապետական համակարգում» թեմայով։ Պատմաբանն անդրադարձել է Աղվանից եպիսկոպոսության, ապա կաթողիկոսության` հայոց եկեղեցու նվիրապետության մեջ ունեցած... ավելի