Կանադայի հայոց թեմը տոնել է հիմնադրման 40-ամյակը


Կանադահայոց թեմի հիմնադրման 40-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառմանը Աբգար սրբազանը 40-ամյակի հուշամեդալով է պարգևատրել թեմական խորհրդի ատենապետերին, անդամներին, հոգևորականներին և շուրջ չորս տասնամյակ ի նպաստ առաջնորդարանի ծառայած անձանց։ ԵՊՀ աստվածաբանական ֆակուլտետի դեկան Անուշավան եպիսկոպոս... ավելի

Գեւորգյան հոգեւոր ճեմարանի սաները ազգային ինքնության, նեոխարիզմատիկ շարժումների մասին թեզեր են պաշտպանել


Ճեմարանականներ պաշտպանել են մագիստրոսական թեզ եկեղեցու և ազգային ինքնության, նեոխարիզմատիկ շարժումների, Հայաստանում մոլոկանների համայնքի մասին, որոնք ղեկավարել է Գևորգյան հոգևոր ճեմարանում ժամանակակից աղանդագիտություն դասավանդող Ղևոնդ ավագ քահանա Մայիլյանը։ Վեհափառ հայրապետի հաստատումից հետո... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսը կոչ է արել միանալ նոյեմբերի 10-ին հայ գերիների համար կազմակերպվող աղոթքին


Արձագանքելով Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին՝ ԵՀԽ-ը Ադրբեջանում կազմակերպվող ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության հարցերով համաժողովի նախօրեին՝ նոյեմբերի 10-ին՝ Ժնևում, ժամը 17:00-ին Սուրբ Պետրոսի տաճարում կկազմակերպի մասնավոր աղոթքի արարողություն՝ նվիրված Հայաստանին՝ հանուն խաղաղության հաստատման,... ավելի

Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում


Նոյեմբերի 3-ին նորոգված Միածնաէջ Մայր Տաճարում, սրբազան Պատարագի արարողության ընթացքում տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Այս տարի Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Տ. Առեն վարդապետ Շահենյանին, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգոր վարդապետ... ավելի

Մաշտոցյան Մատենադարանում բացվել է Միջնադարյան Հայաստանի վերաբերյալ նոր ցուցասրահ


Մաշտոցյան Մատենադարանում նոր ցուցասրահ է բացվել, որտեղ ներկայացված են Միջնադարյան Հայաստանի այն հմտությունները, արվեստն ու արհեստը, որոնց շնորհիվ ծնվում էին հոգևոր, գիտական, եկեղեցական նշանակության ձեռագրերը: Ցուցասրահը միջնադարյան լաբորատորիան է ներկայացնում, թե ինչպես են ձեռագիր պատրաստել, գրել և... ավելի

Վեհարանում տեղի է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Պոլսո Հայոց Պատրիարքի առանձնազրույցը


Մայր Աթոռի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Մայր Տաճար, որտեղ Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվել է «Հրաշափառի» արարողություն։ Տաճարի վերաօծումից ու վերաբացումից հետո առաջին անգամ է իրականացվել այս արարողությունը։ Ավելի ուշ Վեհարանում տեղի է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն... ավելի

Իրադարձային շաբաթը մեկ շնչով՝


Խաժակ Արքեպիսկոպոս Պարսամյանը օրհնել եւ օծել է Նիդերլանդների Նյուվեխայն քաղաքի Սբ. Նիկողայոս եկեղեցու բակի խաչքարերը։ Եղեգնաձորի երկրագիտական թանգարանում կայացել է Գլաձորի համալսարանի 740 ամյակին նվիրված միջոցառում ԱՄՆ հայոց Արևմտյան թեմի երիտասարդները մեկնել են Ճապոնիա` մասնակցելու «Kakehashi»... ավելի

Սփյուռքահայերը Մաշտոցյան Մատենադարանին են նվիրել միջնադարյան ձեռագրեր


Մաշտոցյան Մատենադարանի «Նվիրական անուններ. մատյանների տունդարձը» ցուցահանդեսում նոր ձեռագրեր են ավելացել: Միջնադարյան հայերեն 4 հին ձեռագիր, մի հնատիպ գիրք` 19-րդ դարի սկզբի, Մատենադարան են եկել Լիբանանից և Միացյալ Նահանգներից: Երկու ձեռագրից մեկն ունի նաև մագաղաթյա պատառիկ-պահպանակ, որը շատ ավելի... ավելի

Վանաձորի Հայորդյաց տան սանը ոսկե մեդալ է նվաճել կարատեի միջազգային մրցաշարին


Վանաձորի Հայորդյաց տան Օլիմպիական կարատեի դասարանի սան Ալեն Գևորգյանը Հայաստանի հավաքականի կազմում Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Աշուն 2024» կարատեի միջազգային մրցաշարին և արժանացել է ոսկե մեդալի: Նա 12 տարի է՝ զբաղվում է կարատեով:

Արագածոտնի թեմի երիտասարդները մասնակցել են «Աշնան հետքերով դեպի Եղիպատրուշ» միջոցառմանը


Եղիպատրուշ գյուղի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում թեմի երիտասարդները մասնակցել են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանմանը նվիրված միջոցառման: Եղիպատրուշի Սուրբ Աստվածածին եկեղեցու «Տիրամոր մանկունք» երիտասարդաց միության նախաձեռնությամբ, կայացել է «Աշնան հետքերով դեպի Եղիպատրուշ»... ավելի

Գեւորգյան Հոգեւոր ճեմարանի 5 շրջանավարտ պաշտպանել է մագիստրոսական ավարտաճառերը


Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում Պատմական աստվածաբանության ամբիոնի հինգ շրջանավարտներ պաշտպանել են մագիստրոսական ավարտաճառերը: Քննող հանձնախումբը նախագահել է Մայր Աթոռի Հայեցակարգային բաժնի տնօրեն Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Սարկավագների գիտական ուսումնասիրության... ավելի

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է վերապատրաստման դասընթացներին մասնակցող քահանաներին


Նորին Սրբությունը հորդորել է եկեղեցականներին իրենց ծառայությամբ աջակցել հայրենական ու հոգևոր կյանքում ծառացած մարտահրավերների հաղթահարմանը՝ հետամուտ լինելով նաև հոգևոր, ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը և այդ արժեքներով ազգի զավակների կրթությանը։ Վեհափառ Հայրապետը պատասխանել է... ավելի